Գիտնականները պարզել են, թե ինչպես է օրական 3 ձուն ազդում օրգանիզմի վրա։
Թվում է, թե գիտնականները երբեք հանգիստ չեն թողնի աշխարհում ամենահայտնի մթերքներից մեկին։ Հերթական հետազոտության արդյունքները հրապարակվել են ամերիկյան Nutrients գիտական ամսագրում:
Փորձի շրջանակներում մասնակիցներին բաժանել են երեք խմբի։ Առաջինն ընդհանրապես ձու չի կերել։ Երկրորդը սահմանափակվել է օրական երեք ձվի սպիտակուցով: Եվ վերջապես, երրորդը սպառել է երեք ամբողջական ձու՝ դեղնուցով։ Մեկ ամիս անց պարզվել է, որ երրորդ խումբը, հակառակ կարծրատիպերի, ցույց է տվել լավագույն արդյունքները։
Օրական երեք ձուն օգնել է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը, բարենպաստ ազդեցություն է ունեցել սրտի ու արյան անոթների վիճակի վրա և նույնիսկ օգնել քաշի կորստին։
Դեղնուցը կենսաակտիվ սննդանյութերի և միացությունների հարուստ աղբյուր է, որոնք ազդում են նյութափոխանակության առողջության, լիպիդային նյութափոխանակության և իմունային ֆունկցիայի վրա: Իսկ «լավ» խոլեստերինի մակարդակը բարձրացնելով՝ ձուն կարող է կանխել աթերոսկլերոզի զարգացումը։
Նշենք, որ փորձն իրականացվել է 18-35 տարեկան առողջ մարդկանց վրա։
29-10-2026 12:23 Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14 Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19 «Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30 Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
28-10-2026 11:42 Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։