Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Բացահայտվել են զույգերի վեճերի ամենատարածված պատճառները

08.11.2023

Ֆինանսական սովորությունները զույգերի վեճերի ամենատարածված պատճառներից են, գտնում է հոգեբան Ջորջինա Շթերմերը։ Metro-ի հետ զրույցում նա նշել է վարքի այլ ձևեր, որոնք նյարդայնացնում են զուգընկերներին։

Շթերմերը նշել է, որ ֆինանսական անհամատեղելիությունը տղամարդկանց և կանանց համար կարող է նույնքան նյարդայնացնող ու հիասթափեցնող լինել, որքան ընդհանուր հետաքրքրությունների բացակայությունը կամ անորակ սեքսը: Նրա կարծիքով՝ խնդիրը հաղթահարելու միակ ճանապարհը գումարային հարցերն ավելի հաճախ քննարկելն է, այլ ոչ թե միմյանցից եկամուտներն ու ծախսերը թաքցնելը։

Հարաբերությունների մեկ այլ նյարդայնացնող գործոն, ըստ Շթերմերի, հաճախ զուգընկերոջ ընկերներն են: «Դուք կարող եք վրդովվել նրանց պահվածքից կամ ձեր զուգընկերոջ հետ մտերմությունից, կամ անապահով զգալ նրանց շրջապատում: Ամեն դեպքում, պետք չէ թաքցնել այս զգացմունքները»,- հորտորում է հոգեբանը։ Նա խորհուրդ է տալիս նրբանկատորեն պատմել զուգընկերոջը ձեր զգացողությունների մասին՝ միաժամանակ զերծ մնալով կոպտությունից և քննադատությունից:

600x400

Բացի այդ, ըստ Շթերմերի, զույգերը հաճախ վիճում են, երբ զուգընկերներից մեկը հարաբերություններում իրեն չհասկացված կամ անտեսված է զգում: Հոգեբանի խոսքով՝ երբեմն դա, իրոք, այդպես է, բայց շատ դեպքերում խնդիրն առաջանում է զուգընկերոջը ցանկությունների ու կարիքների մասին պատմելու անկարողությունից։
«Հնարավոր է՝ դուք սպասում եք ռոմանտիկ ժեստի, մոտիվացիայի, կարեկցանքի կամ արկածի: Բայց իրականությունն այն է, որ ոչ ոք չի կարող մտքեր կարդալ, ցանկությունների մասին պետք է խոսել», - ամփոփում է Շթերմեր:

Նախկինում ամուսնալուծությունների ոլորտում մասնագիտացած հոգեբաններն ու իրավաբանները բացատրել էին, թե ինչու են երկար տարիներ ամուսնությունից հետո որոշ զույգեր որոշում բաժանվել։ Նրանց կարծիքով՝ հասուն տարիքում բաժանման ամենատարածված պատճառներից մեկը միմյանց անտեսումն է։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7083 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-09-2026 12:44
Նատալյա Վոդյանովան վեցերորդ անգամ մայր է դարձել։ 44-ամյա սուպերմոդելը դուստր է ունեցել։ Ուրախալի լուրը տարածել է «Քեյթ Բլանշ» Telegram ալիքը, որը նշում է, որ աղջիկը ծնվել է բոլորովին վերջերս։ Ալիքի տվյալներով՝ երեխան նման է և՛ Նատալիային, և՛ նրա ամուսնուն՝ Անտուան Արնոյին։
07-09-2026 12:35
Փարիզի Louis Vuitton հիմնադրամում տեղի է ունեցել երիտասարդ դիզայներների համար նախատեսված LVMH մրցանակի  արարողությունը: 2400 դիմորդների շարքում հաղթանակ շնորհվել է Բելգիացի դիզայներ Ջուլի Կեգելսին, որը ստացել է 400,000 եվրո գլխավոր մրցանակը և մեկ տարվա մենթորություն շքեղության հսկա LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի փորձագետների հետ, որը տիրապետում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Dior-ը, Louis Vuitton-ը, Guerlain-ը, Dom Pérignon-ը և Sephora-ն:
07-09-2026 12:32
Փորձագետների խումբը, որը ցուցաբերում է լիակատար միաձայնություն, պարտադիր չէ, որ ընդունի ամենահուսալի որոշումը։ Ընդհակառակը, բարդ իրավիճակներում անհամաձայն կարծիքների առկայությունը կարող է նշան լինել, որ մասնակիցներն ավելի քիչ են ենթարկվում փոխադարձ ազդեցության։ Այս եզրակացությանն են եկել Տուլուզի համալսարանի, CNRS-ի և Լիդսի համալսարանի հետազոտողները։
07-09-2026 11:42
Իտալիայի ափին շարունակվում է Վենետիկի 83-րդ կինոփառատոնը։ Ամեն օր միջազգային կինոաստղերը ներկայացնում են իրենց նոր ֆիլմերը, որոնք շուտով կմրցեն ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերի և մրցանակների համար։
07-09-2026 10:36
Նատալի Փորթմանը երրորդ անգամ մայր է դարձել։ Աղբյուրների համաձայն՝ երեխան ծնվել է անցյալ ամիս, իսկ մի քանի օր առաջ Փորթմանին և նրա ընկերոջը՝ Տանգի Դիստաբլին, նկատել են Փարիզի փողոցներում՝ նորածնին գրկած։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.09.2026
Դիտվել է 1310 անգամ
02.09.2026
Դիտվել է 378 անգամ
07.09.2026
Դիտվել է 347 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster