Քաղցրավենիքի մասին մենք ամեն ինչ գիտենք։ Իսկ ի՞նչ կասեք առողջ սնունդ ուտելու և դրանից, բառիս բուն իմաստով, ուրախանալու մասին:
Սերոտոնինի մակարդակը բարձրացնող մթերքները լավացնում են տրամադրությունը: Ավելին, սերոտոնինի 95%-ն իրականում արտադրվում է աղիներում հիմնականում տրիպտոֆանից՝ անփոխարինելի ամինաթթուից, որը օրգանիզմ է մտնում սննդի հետ միասին: Բժկական գիտությունների դոկտոր Ուին Բրաունի կարծիքը ներկայացրել է First for Women պորտալը:
Բժիշկն առաջարկում է օրը սկսել ձվով։ Դրանց սպիտակուցը ոչ միայն տրիպտոֆանի, այլ նաև օմեգա-3 ճարպաթթուների լավ աղբյուր է, որոնք հեշտացնում են սերոտոնինի «ճանապարհորդությունը» ամբողջ մարմնով: Ընտանի թռչուններից ամենաշատ տրիպտոֆան պարունակվում է հնդկահավի և հավի մսերում:
Եվ եթե դուք միսակեր չեք, փորձեք սպիտակուցներով հարուստ բուսական ծագման մթերքներ, որոնք նույն հաջողությամբ կկատարեն այդ գործառույթը: Նպատակահարմար են սոյայից պատրաստված մթերքները:
Եթե լիարժեք կերակուրի ընդունումը դեռ մոտ չէ, ապա տրիպտոֆանի պաշարները կարող եք լրացնել խորտիկներով. այն շատ է ընկույզում և արևածաղկի սերմերում:
29-10-2026 12:23 Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14 Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19 «Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30 Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
28-10-2026 11:42 Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։