Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչու է կինը համաձայնվում սիրուհու դերին․ պարզաբանել են հոգեբանները 

06.10.2023

«Նա հանդիպում է ամուսնացած տղամարդու հե՞տ»: Այս արտահայտությունը միշտ դատապարտող է հնչում։ Բայց քչերն են տեսնում, որ յուրաքանչյուր նման պատմության հետևում կան բազմաթիվ ապրումներ և հոգեբանական վնասվածքներ։

Պատճառները, թե ինչու են կանայք համաձայնում սիրուհի լինել, շատ տարբեր են։ Հոգեբանները դա բացատրում են մի շարք հանգամանքներով։


Մենակության վախ

Պատկերացնենք այսպիսի իրավիճակ. ամուսնացած տղամարդը հետաքրքրություն է ցուցաբերում միայնակ կնոջ նկատմամբ, նա գեղեցիկ սիրահետում է և առաջարկում կնոջից գաղտնի հանդիպել: Այս պահին շրջապատում արժանի երիտասարդներ չկան, և նա, չմտածելով հետևանքների մասին, համաձայնում է սիրուհու դերին։

Ամենից հաճախ սրա հետևում լրիվ մենակ մնալու սովորական վախն է. ավելի լավ է այսպես, քան ոչ մեկի հետ: Եվ այս պարագայում ոչ մի լավ բան չկա. կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ իրեն հարմարավետ զգա նաև առանց հարաբերությունների, կարողանա սպասել իրեն համապատասխան զուգընկերոջը։

Ցածր ինքնագնահատական

Բացի այդ, կինը սիրուհու դերին կարող է համաձայնվել ցածր ինքնագնահատականի պատճառով՝ համարելով, որ ինքն ավելիին արժանի չէ։

Այս դիրքորոշումը խոսում է նաև մանկամտության և սեփական կյանքի համար պատասխանատվություն ստանձնելու ցանկության բացակայության մասին․ ընտրել ազատ մարդու՝ նրա հետ ընտանիք կառուցելու համար։ Բայց ցանկություն կա ինքնահաստատվելու ուրիշի տղամարդու հաշվին. նա ընտրեց ինձ, քանի որ ես ավելի լավն եմ, քան իր կինն ու մնացած ազատ կանայք:

Հոգեբանական վնասվածք

600x400

Եվ գրեթե միշտ խնդրի արմատները շատ ավելի խորն են գնում։ Շատ սիրուհիներ ունենում են կապվածության խնդիր և այդպես ջանում են լցնել ներքին դատարկությունը և սեր «վաստակել»:

Օրինակ՝ ընտանիքի հայրը սառն էր, անհասանելի և չէր մասնակցում իր դստեր կյանքին: Արդյունքում աղջիկը ընտելացել է այն փաստին, որ իր կյանքի ամենամոտ տղամարդն իրականում իրեն չի պատկանում։

Կամ հայրը նոր կին ունի, և ամբողջ ուշադրությունը դստերից անցել է նրա վրա: Այնուհետև, արդեն հասուն տարիքում, աղջիկը շարունակում է մրցել տղամարդու ուշադրության համար, բայց արդեն իր զուգընկերոջ կնոջ հետ։

Ստացվում է, որ ամենից հաճախ ամուսնացած տղամարդու հետ հարաբերությունների մեջ են մտնում այն կանայք, որանց ներսում դեռ «նստած է» սիրո պակաս ունեցած այն նույն փոքրիկ աղջիկը։

Ի՞նչ անել

Սիրային եռանկյունուց դուրս գալու և տղամարդու համար միակ կինը դառնալու համար կարևոր է աշխատել ձեր հոգեբանական վնասվածքի վրա և պարզել, թե ինչու եք ընտրել անազատ տղամարդուն: Եվ այս մասին, իհարկե, ցանկալի է խորհրդակցել հոգեբանի հետ։

Արժանապատվության զգացողություն, ինքնավստահություն, բարձր ինքնագնահատական՝ այս ամենը գալիս է այն գիտակցումից, որ սերը պետք չէ վաստակել, ուշադրությունը պետք չէ փնտրել:

Յուրաքանչյուր կին արժանի է առողջ հարաբերությունների և հարգանքի միայն այն պատճառով, որ ինքն այդպիսին է: Իսկ դրա համար կարիք չկա ինչ-որ մեկի հետ մրցել։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6262 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Ինչպես տղամարդուն սիրահարեցնել ձեզ. 13 գործուն եղանակ

08.01.2026
Յուրաքանչյուր կին առմվազն մեկ անգամ մտածել է, թե ինչպես նվաճել իրեն գրավող տղամարդուն։ Դուր եկած տղամարդը մտքիցդ դուս չի՞ գալիս։ Ներկայացնում ենք, թե ինչպես ստիպել տղամարդուն սիրահարվել քեզ՝ օգտագործելով փորձված հոգեբանական մեթոդներ։

Ինչ չի կարելի ասել առաջին ժամադրության ժամանակ

21.11.2025
Առաջին ժամադրությունը կարող է լարված և հուզիչ լինել երկու կողմերի համար էլ: Կարևոր է խուսափել որոշակի թեմաներից և հայտարարություններից՝ բացասական տպավորություն թողնելուց խուսափելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7257 անգամ
27.04.2026
Դիտվել է 565 անգամ
24.04.2026
Դիտվել է 195 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster