Ցավոք սրտի, բոլորը ստիպված կլինեն ինչ-որ պահի անցնել դրա միջով, որքան էլ դա սարսափելի լինի: Այն պատճառով, որ հայտնի չէ, թե տվյալ պահին ինչ զգացմունքներ է ապրում մարդը և ուր է գնում նրա հոգին, ամեն ինչ անհանգիստսացնող է դառնոմ։
Կան բազմաթիվ վարկածներ, թե ինչ է կատարվում մահից հետո։ Յուրաքանչյուր կրոն յուրովի է պատասխանում այս հարցին, և գիտնականները փորձում են հետազոտությունների միջոցով պարզել, թե իրականում ինչ է կատարվում մարդու մտքի և մարմնի հետ այդ պահին։
Ըստ Լանգոնեի Նյու Յորքի համալսարանի բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ սրտի կանգից հետո մարդու ուղեղը դեռ ակտիվ է և, հավանաբար, ժամանակ ունի գնահատելու իրավիճակը։ Դա հաջողվել է պարզել՝ շնորհիվ 565 մահամերձ հիվանդների դեպքերի վերլուծության, ովքեր ունեցել են սրտի կանգ, որին հաջորդել է սրտանոթային վերակենդանացում:
Կամավորների մեծ մասը պատմել է սրտի կանգի ժամանակ ձայնային և տեսողական հալյուցինացիաների մասին: Այնուամենայնիվ, հետազոտվողների թվում կային մարդիկ, ովքեր պնդում էին, թե լսել են բժիշկների երկխոսությունը և լիովին տեղյակ են եղել իրենց վիճակից, բայց չեն կարողացել շարժվել:
Սարքերի գրանցած արդյունքների համաձայն՝ ամերիկացի գիտնականները կարողացել են բացահայտել, որ մարդկանց ուղեղը սրտի կաթվածից հետո ապրում է ևս 30 վայրկյան։ Եվ այս կարճ ժամանակում նա կարող է լավ հիշել կյանքի բոլոր լուսավոր պահերը և ընդունել, որ իրեն անխուսափելի ավարտ է սպասվում։
Այսպիսով, ըստ Neurosciencenews-ի գիտնականների, մահը չի կարող անակնկալ լինել մարդու համար: Նա դեռ հեռանալուց առաջ հասկանում է, թե ինչ է կատարվում իր հետ այդ պահին։
19-01-2026 10:39 Կան դեղորայքն ընդունելու կանոններ , որոնք կօգնեն բարձրացնել դեղի արդյունավետությունը: Դեղը մի ամբողջ բաժակ ջրով խմեք, եթե իհարկե այն անհրաժեշտ է ջրով ընդունել: Այսպես դեղն արագ կներծծվի ստամոքսում: Ամերիկացի բժիշկները խորհուրդ են տալիս բերանում ջուր հավաքել, գլուխը մի փոքր հետ տանել ու կուլ տալու ընթացքում մի փոքր առաջ թեքվել: Չի կարելի դեղը պառկած վիճակում խմել, վտանգ կա, որ դեղը կերակրափողում կսկսի քայքայվել՝ առաջացնելով սրտխառնոց, փսխում, այրոց:
19-01-2026 03:53 65-ամյա ամերիկացի դերասան Շոն Փենը հանրությանը ներկայացել է իր ընկերուհու՝ 30-ամյա դերասանուհի Վալերիա Նիկովի հետ։ Զույգին նկատել են Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքում զբոսնելիս։ Լրատվամիջոցները Փենի և Նիկովի հարաբերությունների մասին առաջին անգամ հայտնել են 2024 թվականի ամռանը։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց պարբերաբար տեսել են միասին։ Նիկովը, ով Փենից 35 տարով փոքր է, ծնվել և մեծացել է Քիշնևում։ Փարիզ տեղափոխվելուց հետո նա աշխատել է որպես մոդել։ Իր կինոդեբյուտը Վալերիան կատարել է 2018 թվականին ֆրանսիական «Փարիզ Պիգալ» կատակերգությունում, ինչպես նաև էպիզոդիկ դեր է ունեցել «Էմիլին Փարիզում» ֆիլմում։ Նրանց սիրավեպի սկսվելուց երկու տարի առաջ Փենը բաժանվել է իր երրորդ կնոջից։
19-01-2026 01:02 Խուլիո Իգլեսիասը, ում երկու նախկին աշխատակիցուհիներ մեղադրել էին սեռական ոտնձգության մեջ, արձագանքել է մեղադրանքներին։ 82-ամյա երգիչը դրանք անվանել է «բացարձակապես կեղծ»։ «Խորը ցավով եմ արձագանքում իմ տանը նախկինում աշխատած երկու անձանց կողմից ներկայացված մեղադրանքներին։ Ես հերքում եմ, որ երբևէ բռնություն եմ գործադրել, հարկադրել կամ անհարգալից վերաբերմունք դրսևորել որևէ կնոջ նկատմամբ։ Այս մեղադրանքները բացարձակապես կեղծ են և մեծ տխրություն են պատճառում ինձ», - ասել է Իգլեսիասը Instagram-ում հրապարակված հայտարարության մեջ։
19-01-2026 00:11 Ջենիֆեր Լոուրենսը մանրամասներ է պատմել Քվենտին Տարանտինոյի «Մի ժամանակ... Հոլիվուդում» ֆիլմում իր հնարավոր դերի մասին, սակայն նա նշել է, որ դերը զիջել է Մարգո Ռոբիին՝ համացանցում առաջացած բացասական արձագանքի պատճառով։ Դերասանուհին պնդել է, որ Տարանտինոն դիտարկել է իրեն, սակայն ինտերնետային օգտատերերը սկսել են պնդել, որ նա համապատասխան տեսք չունի Շերոն Թեյթի դերի համար։
19-01-2026 00:07 Ռիադում տեղի է ունեցել Joy Awards մրցանակաբաշխությունը: Այն ամենասպասված ամենամյա միջոցառումներից մեկն է ոչ միայն Սաուդյան Արաբիայում, այլև ամբողջ Մերձավոր Արևելքում: Գալա երեկոյին մասնակցել են ինչպես տեղացի, այնպես էլ հոլիվուդյան աստղեր:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: