Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Սփիրսի հուշերը հետաձգվել են. Ջասթին Թիմբերլեյքը և Քոլին Ֆարելը պահանջել են հեռացնել իրենց մասին հատվածները

26.07.2023

Բրիթնի Սփիրսի հուշերի թողարկումը չորս ամսով հետաձգվել է երգչուհու նախկին սիրեկանների՝ Քոլին Ֆարելի և Ջասթին Թիմբերլեյքի փաստաբանների հայցերի պատճառով։

42-ամյա Թիմբերլեյքի և 47-ամյա Ֆարելի ներկայացուցիչները պահանջել են տեսնել «Կինը իմ մեջ» գրքի բովանդակությունը, որում 41-ամյա երգչուհին խոստացել է կիսվել երկուսի հետ իր հարաբերությունների մանրամասներով, հայտնում է The Sun-ը:

Նրանց փաստաբանները հայտարարել են, որ դատի կտան Բրիթնի Սփիրսին, եթե գրքից որոշ հատվածներ չհեռացվեն մինչ հրապարակումը: «Փաստաբանները պահանջում էին նախօրոք տեսնել նրա գիրքը և հաստատակամ էին, որ որոշ բաներ պետք է հեռացվեն», - ասել է ինսայդերը: «Գրքում շատ ցնցող պատմություններ կան, բայց Ջասթինը և Քոլինը գիտեին, որ դա կարելի է պատմել»: Գրքի թողարկումը չորս ամսով հետաձգվել է, քանի որ քննարկումներ եղան այն մասին, թե ինչ պետք է հանվի և ինչ մնա:

600x400

Բրիթնի Սփիրս և Քոլին Ֆարել

Սփիրսը Ջասթին Թիմբերլեյքի հետ հանդիպել է 1999-2002 թվականներին, իսկ 2003-ին նա սիրավեպ է ունեցել Ֆարելի հետ, չնայած դերասանը հերքել է, որ նրանք հանդիպել են։

600x400

Բրիթնի Սփիրս և Ջասթին Թիմբերլեյք

Գիրքը, որը լույս կտեսնի հոկտեմբերի 24-ին, խոստանում է երգչուհու կյանքի, անձնական և ընտանեկան պայքարի, հոր խնամքի տակ գտնվելու տարիների, դեպի ազատություն տանող ճանապարհի և ապաքինման «սրտանց» պատմություն: «Գիրքը Բրիթնիին հնարավորություն է տվել պատմել իր սեփական պատմությունը,- նշել է ինսայդերը,- ինչը, իհարկե, հեշտ չէր, բայց նրա հուշերը շատ բան կպատմեն իր երկրպագուներին»:

Ինքը՝ Սփիրսը, գիրք գրելու մասին խոսել է 2022 թվականին՝ նշելով, որ դա «բուժիչ» ազդեցություն ունի իր համար։

600x400

Բրիթնի Սփիրսի հուշերի շապիկը

Գիրքը կթողարկի Gallery Books հրատարակչությունը, որը պատկանում է Simon & Schuster-ին։ Հուշերի համար երգչուհու հոնորարը կազմել է 15 միլիոն դոլար. այս հրատարակչական գործարքն ամենախոշորներից է արքայազն Հարիի և Բարաք ու Միշել Օբամաների գործարքներից հետո։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3242 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կինը առողջ դուստր է ծննդաբերել քրոջ արգանդը փոխպատվաստելուց հետո. ինչպես է դա կատարվել

17.04.2025
Երեխան ստացել է կրկնակի անուն՝ ի պատիվ դոնոր մորաքրոջ և փոխպատվաստումն իրականացրած վիրաբույժի: Նա ծնվեց 2,06 կգ և լիովին առողջ։

Դուբայում երեկույթների ժամանակ, որտեղ հաշմվել է մոդելը, աստղերի որս է գնում

08.04.2025
Մարիա Կովալչուկը դեռ հիվանդանոցում է, և նրան սպասվում է երկարատև բուժում։

Աղջիկն իրեն գտել է ռուս նկարչուհու 115 տարի առաջ ստեղծած նկարում․ նմանությունը ցնցող է

11.03.2025
22-ամյա ամերիկուհի Ռայլի Լադներն իրեն ճանաչել է Զինաիդա Սերեբրյակովայի «Զարդասեղանի մոտ։ Ինքնանկար» կտավում։

Գաղտնի սիրավեպեր. Կենդանակերպի նշաններ, ովքեր սիրում են թաքցնել իրենց զգացմունքները

26.02.2025
Ոմանց համար դա հատուկ մտերմություն պահպանելու միջոց է, մյուսների համար՝ արգելվածի և անհայտի հաճույք:

Թեստ, որը կօգնի պարզել, թե որ տեսակի տղամարդն է ձեզ համապատասխանում

18.02.2025
Շատերն են փափագում ամուսնանալ և երազում են արքայազնի մասին՝ սպիտակ Mercedes-ով։ Բայց իրականում պարզվում է, որ իսկապես արժանի մարդու հետ հարաբերություններ սկսելուց առաջ անհրաժեշտ է մի քանի անգամ վառվել։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Երբեք չի հերիքում. կենդանակերպի 5 նշան, որոնք հակված են բողոքելու ֆինանսներից

22.01.2025
Նրանք կարող են սովորել կառավարել փողը, եթե ցանկանում են. միակ խնդիրն այն է, որ նրանք սովորաբար չեն ցանկանում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-04-2025 10:38
Միխայիլ Գալուստյանը ամուսնալուծվում է կնոջից՝ Վիկտորիայից, 17 տարվա ամուսնությունից հետո։ Այս մասին նա հայտարարել է իր Instagram-ում։ «Երբեմն կյանքը փոխում է իր սցենարները, և պատահեց այնպես, որ մեր համատեղ ճանապարհորդությունն ավարտվեց։ Մենք որոշեցինք գնալ մեր առանձին ճանապարհներով։ Մենք բաժանվեցինք առանց դժգոհության կամ բողոքների՝ երախտագիտության զգացումով այն ամենի համար, ինչ մեր միջև եղել է», - գրել է 45-ամյա Գալուստյանը։
30-04-2025 10:35
Հավելյալ քաշը և գոտկատեղի մեծ շրջագիծը կապված են կանանց մոտ լսողության կորստի մեծ ռիսկի հետ: Ըստ Բրիգամի կանանց հիվանդանոցի և Հարվարդի բժշկական համալսարանի աշխատակիցների կողմից կատարված վերջին հետազոտությունների արդյունքների՝ գոտկատեղի շրջագծի հաշվարկից ելնելով պարզվել է, որ գոտկատեղի 80-88 սմ շրջագիծ ունեցող կանանց մոտ լսողության կորստի հարաբերական ռիսկը կազմել է 11%, իսկ 88 սմ-ից բարձր ցուցանիշի դեպքում՝ 27%, եթե համեմատենք գոտկատեղի մինչև 71 սմ շրջագիծ ունեցող կանանց հետ:
30-04-2025 10:22
Անաստաս Միկոյանի թոռը՝ «Цветы» ռոք խմբի հիմնադիր Ստաս Նամինն ու իր ընտանիքը ՀՀ քաղաքացիություն են ստացել և նախատեսում են բնակվել նաև Երևանում։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է երաժիշտը։
30-04-2025 10:15
Տղամարդկանց մոտ ուժը, եռանդը, արագությունը և դիմացկունությունը սովորաբար 10-30%-ով ավելի բարձր են, քան կանանց մոտ։ Այնուամենայնիվ, վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ գործունեության հեռավորության և/կամ տևողության մեծացմանը զուգընթաց կատարողականի առումով սեռերի միջև եղած տարբերությունը փոքրանում է։ Սեռից կախված մարզական ցուցանիշների ֆիզիոլոգիական տարբերությունները մեծապես որոշվում են սեռական քրոմոսոմների և հորմոնների տարբերություններով։
30-04-2025 10:10
Բնակչության 20-35 տոկոսը եւ տարեց մարդկանց կեսը տառապում են քնի քրոնիկական խանգարմամբ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ քնի հաճախակի պակասը բացասաբար է անդրադառնում ուղեղի զարգացման վրա, նվազեցնում է ուղեղից վնասակար նյութերի հեռացումը, էմոցիոնալ կայունությունը եւ հանգեցնում է աշխատանքային հիշողության, ինչպես նաեւ դպրոցում կամ աշխատավայրում մարդու գործունեության զգալի վատթարացման:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.04.2025
Դիտվել է 774 անգամ
25.04.2025
Դիտվել է 624 անգամ
29.04.2025
Դիտվել է 320 անգամ
30.04.2025
Դիտվել է 228 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster