Իմաստությունը հատկություն է, որը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Բայց Կենդանակերպի 12 նշաններից հինգն են, ովքեր ինտուիտիվ մակարդակով կարող են զգալ այլ մարդկանց վիճակն ու կարիքները, կարողանում են նույն իրավիճակին նայել տարբեր տեսանկյուններից և կայացնել հնարավոր լավագույն որոշումները։
Ջրհոս
Ջրհոսները լավագույնն են փորձ կուտակելու հարցում: Նրանք սխալներ են թույլ տալիս ոչ պակաս, քան Կենդանակերպի մյուս նշանները, բայց գիտեն ինչպես դասեր քաղել, որպեսզի հետագայում դրանք չկրկնվեն։ Ջրհոսները զարգացած մարդիկ են տարբեր ուղղություններով, ուստի նրանց հետ հետաքրքիր է։ Եթե ձեզ ինչ-որ հարց է հետաքրքրում, ապա նրանք կփորձեն խորանալ դրա հիմքում և ուսումնասիրել ամեն մանրուք։ Այս նշանի ներկայացուցիչները ռեալիստներ են, ովքեր կարող են երևակայել, բայց իրենց թույլ չեն տալիս պատրանքների ստրուկ դառնալ։
Կույս
Կույսը տարիների ընթացքում անհավանական իմաստուն է դառնում՝ շնորհիվ կարեկցանքի։ Նանք բառացիորեն զննում են մարդկային զգացմունքները, ուստի միշտ գիտեն, թե ինչ ասել, ինչպես մխիթարել և քաջալերել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները եզրակացություններ են անում ուրիշների սխալներից՝ վատ օրինակին չհետևելու համար։ Բացի այդ, նրանք տրամադրված են լրացուցիչ գիտելիքներ ստանալու, բծախնդիր են իրենց ուսման մեջ և վստահում են սեփական ինտուիցիային: Երբեմն թվում է, թե Կույսը հենց ձեր միջոցով է տեսնում (ինչը հեռու չէ իրականությունից):
Այծեղջյուր
Այծեղջյուրններն անհավանական իմաստուն են դառնում մշտական սովորելու միջոցով: Նանք շարունակում են ինֆորմացիա կլանել մինչև վերջին օրերը, հետևաբար ունեն հարուստ կենսափորձ ու շատ ավելի խորն են նայում բոլոր հարցերին։ Այստեղ ավելացնենք նաև անկախությունն ու քննադատական մտածողությունը։ Այծեղջյուրները հավատում են միայն փաստերին, ուստի մի քանի անգամ ստուգում են ցանկացած հայտարարություն։ Բացի այդ, սա կենդանակերպի խորամանկ նշան է, որը թույլ չի տա իրեն առաջնորդել։
Կարիճ
Կարիճները համարվում են իմաստուն իրենց զարմանալիորեն զարգացած ինտուիցիայի պատճառով: Նանք կարող են ինչ-որ բան չիմանալ, բայց զգում են ցանկացած հարցի էությունը։ Նրանք հրաշալի ստրատեգներ են, ովքեր գիտեն, թե ինչպես ուսումնասիրել խնդիրը տարբեր տեսանկյուններից։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զգուշավորություն են ցուցաբերում և արդեն մանկուց լուրջ են թվում։ Հեշտությամբ որոշում են, թե արդյոք դուք ստո՞ւմ եք, և չեն վարանում իրենց շահի համար օգտագործել այլ մարդկանց խորհուրդներն ու մեթոդները: Նրանք նախընտրում են իրենց շրջապատել խելացի մարդկանցով, ովքեր միշտ գրագետ հուշում կտան։
Աղեղնավոր
Աղեղնավորները գիտեն, թե ինչպես մոտեցում գտնել ցանկացած զրուցակցի նկատմամբ, քանի որ զգում են ուրիշների հույզերն ու ներքին վիճակը։ Փաստորեն, մեր առջև կան հիանալի հոգեբաններ, ովքեր վերլուծում են մեր ժեստերը, դեմքի արտահայտությունները և որսում յուրաքանչյուր մտքի ենթատեքստը: Դուք միշտ կարող եք դիմել նրանց՝ իմաստուն խորհուրդների համար, հատկապես, որ նրանք չեն հրաժարվում օգնել ընկերներին։
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։