Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Վեճն առանց որևէ մեկին նեղացնելու ավարտելու 3 եղանակ

15.06.2023

Վեճերը խաղաղ ճանապարհով ավարտելու համար զուգընկերոջ հետ պայմանավորվեք դադարեցնող-բառի մասին. PsychologyToday:

Ճշմարտությունը ծնվում է վեճերում՝ սա ճիշտ է, բայց միայն այն դեպքում, եթե մարդիկ վիճում են սահմանված կանոններով: Իսկ դա նշանակում է, որ նրանք տրամաբանական փաստարկներ են բերում, համապատասխան օրինակներ ներկայացնում, սառնասրտություն դրսևորում, և, իհարկե, չեն անցնում անձնականին՝ փորձելով վիրավորել զրուցակցին։ Բայց ի՞նչ անել, եթե վեճը շատ հեռուն է գնացել:

Դուք կարող եք վիճել տարբեր բաների շուրջ․ ընտանիքներում երբեմն-երբեմն բախումներ են բռնկվում առօրյա մանրուքների պատճառով, երբեմն լուրջ քննարկումներ են բռնկվում քաղաքական թեմաներով: Մարդիկ իրենց հարաբերությունները քննարկելիս փակուղի են մտնում. ինչ-որ պահի փաստարկները պարզապես ավարտվում են, բայց փոխհամաձայնության հասնել այդպես էլ չի հաջողվում:

Ինչպե՞ս քաղաքավարի դուրս գալ վեճից, որպեսզի ոչ մեկը չվիրավորվի:

1. Դադար տվեք

Վեճում հաղթելը նշանակում է քննարկումը դարձնել կառուցողական, ոչ թե քանդել հարաբերությունները: Միշտ հիշեք սա:

Հաճախ է պատահում, որ մարդիկ մտածում են, որ իրար չեն լսում և նորից ու նորից կրկնում են նույն բաները։ Արդյունքում վեճն ավելի է թեժանում, զրուցակիցներն արդեն մրցում են իրենց սրամտությամբ՝ մոռանալով քննարկման վերջնական նպատակի մասին։ Թվում է, թե մարդկանց համար պարզապես կարևոր է, որ վերջին խոսքն իրենցը լինի։ Եվ դա սխալ է։

Դադարն, իսկապես, կարող է փոխել իրավիճակը: Թեկուզ տասը րոպեով։ Պարզապես ընդմիջեք, զբաղվեք այլ բանով: Դուք ինքներդ չեք նկատի, թե ինչպես եք ձեզ հարցնում. ինչի՞ շուրջ եք վիճում և ինչո՞ւ է այդքան լարված։ Փորձեք հասկանալ՝ արդյոք այս քննարկումը հանգեցնում է միմյանց դիրքորոշումների ըմբռնմանը, թե՞ աճող լարվածությունը ստիպում է ձեզ ասել բաներ, որոնց համար հետագայում կզղջաք:

Անգամ փոքրիկ ընդմիջումը հնարավորություն է տալիս ամբողջությամբ փոխել զրույցի ուղղությունը և փորձել իսկապես միասին հասկանալ ամեն ինչ։ Վերադարձեք ձեր զրուցակցին և առաջարկեք նրան հստակ ձևակերպել, թե ինչ կցանկանար ձեզնից:

2. Ամեն ինչ կատակի վերածեք

600x400

Երբեմն մթնոլորտը լիցքաթափելու համար պետք է ինչ-որ անմիտ ու անհոգ բան անել: Հաճելի հաճոյախոսությունները նույնպես աշխատում են: Գլխավորն այն է, որ սարկազմ չհնչի՝ մարդը չպետք է մտածի, թե իրեն ծաղրում են։

Միևնույն ժամանակ, անմեղ կատակն օգնում է նվազեցնել խոսակցության լարվածության աստիճանը և փոխել տրամադրությունն ավելի խաղաղի։ Իսկ երբ հանդարտվեք, ամեն ինչ ավելի հեշտ կլինի հասկանալ։

3. Ընտրեք դադարեցնող բառը

Սրա մասին, սակայն, պետք է շատ վաղօրոք բանակցել։ Կարևորն այն է, որ չընտրեք այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է «կորիր գրողի ծոցը...»․ այն դժվար թե ցանկալի ազդեցություն ունենա: Բայց դադարեցնող բառը կարող է օգնել ձեզ ընդհատել բուռն խոսակցությունը և վերադառնալ դրան ավելի ուշ, երբ բոլորը կհանգստանան:

Կարող եք նաև սահմանել «լռության ռեժիմ», եթե ձեզ հարկավոր է հասկանալ այն ամենը, ինչ հասցրել եք ասել միմյանց: Այն նաև կօգնի հավաքել մտքերը: Գլխավորը դրա մասին խոսելն է, որպեսզի դիմացինը չմտածի, թե իրեն անտեսում են կամ խուսափում։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6054 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-06-2026 12:03
Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37
84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01
Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05
Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08
Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1429 անգամ
23.06.2026
Դիտվել է 308 անգամ
25.06.2026
Դիտվել է 202 անգամ
26.06.2026
Դիտվել է 133 անգամ
27.06.2026
Դիտվել է 73 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster