Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչու ենք սիրահարվում նրանց, ովքեր անտեսում են մեզ, և ինչ անել դրա դեմ

23.05.2023

Հիմնական պատճառներից մեկը, թե ինչու ենք սիրահարվում նրանց, ովքեր անտեսում են մեզ, մեր ներքին կարիքն է՝ լինել ցանկալի և սիրված, ինչը կարող է մեզ ստիպել հետաքրքրվել մեկով, ով մեր հանդեպ ուշադրության նշաններ չի ցուցաբերում: Եվ արդյունքում, նման պահվածքը կարող է մեզ հանգեցնել թունավոր հարաբերությունների, որտեղ զուգընկերը պարզապես կօգտագործի մեզ։

Որոշ մարդկանց թվում է, որ երբ իրենց անտեսում են, դա առեղծվածություն է հաղորդում (այլ կերպ ասած՝ երկիմաստություն) կրքի առարկայի վարքագծին, ինչը էլ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում նրա նկատմամբ, ով իրենց հանդեպ անտարբեր է:

Երբ այդպիսի մարդը զգում է, որ իրեն անտեսում են, փոխանակ դադարի երևակայել, ինչ-որ հույսեր փայփայել և նույնիսկ չմտածված արարքներ անել, ընդհակառակը, փորձում է էլ ավելի գոհացնել իր կրքի առարկային, կանխատեսել նրա ցանկությունները, հարմարվել, բավարարել և այլն․․․ մի խոսքով՝ իրեն ոչ այնքան ողջամիտ է պահում։

Ի՞նչ է թաքնված նման պահվածքի հետևում

Ցածր ինքնագնահատական

Ավելի հաճախ մարդիկ, ովքեր պատրաստ են անտեսվել նրանց կողմից, ում սիրում են, տառապում են ցածր ինքնագնահատականից: Վերջինս մարդուն դրդում է փնտրել իր արժեքի հաստատումը այլ մարդկանց հետ հարաբերություններում: Ինչն իր հերթին հանգեցնում է նրան, որ նա դիմանա զուգընկերոջ (կամ այն մարդու, ում ուշադրությունը փորձում է գրավել) հարգանքի, սիրո պակասին, անտեսմանը, նույնիսկ, եթե դա վնասում է իրեն:

Միայնության վախ

Մենակ մնալու վախը ևս կարող է մղել դեպի թունավոր, ինչպես նաև այնպիսի հարաբերությունների, որտեղ այն մարդը, ում մասին հոգ ենք տանում, անտեսում է մեզ: Միայնությունից վախեցող մարդը պատրաստ է շատ բանի դիմանալ, արդարացումներ գտնել իր զուգընկերոջ համար, ինչ-որ բան մտածել նրա փոխարեն, խաբել ինքն իրեն, աչք փակել ակնհայտ բաների վրա, քանի որ վախենում է, որ եթե կորցնի այս հարաբերությունը, ապա կմնա առանց գոնե որոշ սիրո և աջակցության: Հոգու խորքում այս մարդը հիանալի հասկանում է, որ ամեն ինչ ամենևին էլ այնպես չէ, ինչպես կցանկանար, բայց միայնության վախը թույլ չի տալիս նրան վերջակետ դնել և նոր կյանք սկսել։

Լղոզված անձնական սահմաններ

600x400

Եթե մարդը չի գիտակցում իր անձնական սահմանները, նա չի հասկանում, որ դրանք այլ մարդիկ ունեն, ինչը նշանակում է, որ այդպիսի մարդն անտեսումը չի ընկալում որպես մերժում, այլ կերպ ասած՝ «ոչ»-ը։ Անձնական լղոզված սահմաններ ունեցող մարդն ինքն էլ չգիտի, թե ինչպես ասել ոչ, ուստի նրան թվում է, թե անտեսելը սիրախաղի դրսևորում է։ Նա սկսում է երևակայել, մտածել մի բան, որը չկա, ինչի հետևանքով իրեն կպչուն կպահի, տարբեր մանիպուլյացիաներ կկիրառի իր վրա ուշադրություն գրավելու համար։ Նման մարդը հոգու խորքում զգում է, որ պետք է ամեն ինչ անի այս հարաբերությունները փրկելու համար, նույնիսկ, եթե դա նշանակում է հանդուրժել զուգընկերոջ թունավոր վարքը։

Կարևոր է հասկանալ, որ փոխադարձությունը հարաբերություններում դրանց հաջողության և երկարակեցության հիմնական գործոնն է:

Եթե մենք շարունակենք հիացած մնալ մեզ անտեսող մեկով, կարող ենք բաց թողնել հնարավորությունը՝ հանդիպելու մեկին, ով իսկապես գնահատում է մեզ և մեր զգացմունքները: Բացի այդ, մեր նկատմամբ հետաքրքրություն չցուցաբերող անձից անընդհատ ուշադրության սպասելը ինքնին թունավոր է, քանի որ դա բացասաբար է անդրադառնում մեր հուզական ու հոգեբանական վիճակի վրա։

Եթե զգում եք, որ սիրահարվել եք մեկին, ով չի փոխադարձում ձեր զգացմունքները, ապա պետք է մտածել՝ արժե՞ արդյոք շարունակել ուշադրություն դարձնել այդ մարդուն։ Ինքներդ ձեզ տվեք հիմնական հարցը՝ արդյոք նման հարաբերությունները ձեզ ուրախություն և երջանկություն բերո՞ւմ են: Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Հետևաբար, այս հարաբերություններում ինչ-որ բան այն չէ: Փորձեք սկսել շփվել այլ մարդկանց հետ, ընդլայնել ձեր սոցիալական շրջանակը, աշխատեք ձեր ինքնագնահատականի վրա, դիմեք հոգեբանի և գիտակցեք, որ դուք արժանի եք լավագույնին, այսինքն՝ փոխադարձ սիրո և հարգանքի։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5800 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1169 անգամ
05.06.2026
Դիտվել է 408 անգամ
06.06.2026
Դիտվել է 398 անգամ
09.06.2026
Դիտվել է 300 անգամ
10.06.2026
Դիտվել է 203 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster