Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ամուսնությունը տևում է այնքան, որքան կի՞նն է ցանկանում

21.04.2023

Միչիգանի համալսարանի կողմից անցկացված հանաշխարհային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք 2 անգամ ավելի հաճախ են դիմում ամուսնալուծության: Հետաքրքիր վիճակագրություն կա Ռուսաստանում՝ ամուսնալուծությունների 70%-ի նախաձեռնողները կանայք են։

Տարօրինակ չէ՞, որ ընտանիքի այն մասը, որն առավել հակված է մենամուսնության ու կայունության, հենց դրա փլուզման նախաձեռնողն է։

Հոգեբանների կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք շատ ավելի դժվար և սուր են զգում այն, ինչ տեղի է ունենում ամուսնության մեջ: Տղամարդը կարող է հանգիստ մի կողմ թողնել կնոջը և երջանիկ ապրել՝ վարելով երկակի կյանք։

Տղամարդիկ հազվադեպ են մտածում իրենց վարքի մասին, ինչ-որ կերպ վերլուծում այն։ Առնվազն այն տարածաշրջաններում, որտեղ դեռևս տարածված է նահապետական մոդելը՝ ես տղամարդ եմ, ես աստված եմ, դու կին ես և ծառայիր ինձ։

Ամուսնանալիս տղամարդիկ և կանայք քիչ են խորամուխ լինում, թե ում հետ են կապում իրենց կյանքը: Նրանք պատրանքների մեջ են։ Ոմանք կարծում են, որ իրենց ընտրյալը երբեք չի փոխվի, մյուս կողմը հաճախ վստահ է, որ կարող է փոխել ամուսնուն։ Երկուսն էլ սխալ են։

Հարաբերություններում վաղ թե ուշ ճգնաժամ է առաջանում, և դա նորմալ է։

600x400

Ի դեպ, բուն ճգնաժամի մեջ վատ բան չկա, դրանց հաղթահարումն ու գրագետ կառավարումը կարող է զգալիորեն բարելավել հարաբերությունների որակը։ Բայց այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։

Տղամարդկանց կեսից ավելին պատրաստ չէ որևէ բան փոխել։ Նրանք ցանկանում են, որ փոխվի միայն կինը՝ իրեն վերապահելով ցանկացած ապրելակերպ վարելու իրավունք։

Կարող է հարց ծագել՝ ինչո՞ւ։ Հայրիշխանության մոդելն է՝ պարզապես այն պատճառով, որ տղամարդ է։ Այլ փաստարկներ չկան:

Կանայք համբերատար են։ Ամուսնության տեւողությունը կախված է հենց կնոջ համբերության պաշարից։ Ահա այսպիսի պարզ թվաբանություն:

Այդ իսկ պատճառով, խոսելով ամուսնությունների և ճգնաժամերի մասին, միշտ պետք է պարզել՝ իսկ պատրա՞ստ են երկուսն էլ փոխվել։ Որովհետև եթե մենակ եք «լուծը» քաշում, ապա անմիջապես թողեք այն: Ոչինչ չի փոխվի, ընդամենը ժամանակ կկորցնեք։

Ամուսնությունը երկողմանի աշխատանք է։ Ամենօրյա։ Եթե տղամարդը բավարար է համարում իր ֆիզիկական ներկայությունը՝ «Ես միշտ ճիշտ եմ» կարգախոսի անվերապահ ընդունումով, ապա այդ հերոսին ուղարկեք իր մայրիկի մոտ: Վերջինս է նրան այդպիսին մեծացրել, թող նա էլ զբաղվի հետը։

Տղամարդիկ չեն սիրում ներդրումներ կատարել ամուսնության մեջ, նրանք այն իդեալականացնում են շատ ավելի, քան կանայք։ Նրանք պատրանքի մեջ են, որ իրենց ոչ կոկիկ տեսքը, անուշադրությունը, վատ սովորությունները, ավելորդ քաշը, փող աշխատելու անկարողությունը, կոպտությունը, զարգացած չլինելը, փոխվելու ցանկության բացակայությունը և այլն՝ պարզապես նվերներ են։ Եվ կարծում են, թե այդպիսին լինելով ինչ-որ մեկին պետք են: Ինչ-որ մեկին, իհարկե, դա կարող է և անհրաժեշտ լինել, բայց այս կանոջ հետ արդեն պետք է աշխատի հոգեթերապևտը, և սա բոլորովին այլ պատմություն է։

Սիրելի կանայք, պատրանքներ մի ունեցեք, թե ձեր տղամարդը կփոխվի։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6134 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-06-2026 12:25
19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21
Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14
Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12
Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18
63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.06.2026
Դիտվել է 1017 անգամ
04.06.2026
Դիտվել է 335 անգամ
05.06.2026
Դիտվել է 276 անգամ
06.06.2026
Դիտվել է 201 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster