Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

8 միջոց ծուլությունը հաղթահարելու և ավելին հասցնելու համար

20.04.2023

Բարձր արագությունների և ժամանակի սղության դարաշրջանում թևաթափ լինելը շատ ավելի հեշտ է, քան երբևէ, իսկ երբ շուրջդ միայն «հաջողությունների պատմություններ» են, դու ընդհանրապես ոչինչ չես ուզում անել:

Առաջարկում ենք ծուլությունից դուրս գալու ճանապարհային քարտեզ․ ոգեշնչվեք՝ հաճույքով աշխատելու համար:

Լսեք ինքներդ ձեզ

Մենք երբեք առանց պատճառի չենք ծուլանում. ինչ-որ մեկին պակասում է մոտիվացիան, իսկ ինչ-որ մեկը անչափ հոգնած է: Պատճառները կարող են շատ լինել, բայց նախադրյալների գիտակցումը թույլ կտա խնդրի լուծմանը մոտենալ առանց բացասական հույզերի և ինքնախարազանման։

Կիրառեք ժամանակի կառավարման տեխնիկա

Հազարավոր գրքեր և հոդվածներ են գրվել ժամանակը ճիշտ կառավարելու ուղիների մասին: Մնում է միայն ընտրել ձեզ համար հարմար (և աշխատող) մեթոդ: Չի խանգարի ձեր կյանք ներմուծել պարզ, բայց առողջ սովորություններ, որոնք թույլ կտան կխնայել շաբաթական մինչև 30 ժամ:

Կենտրոնացեք արդյունքի վրա

600x400

Ծուլությունն ակնթարթորեն գոլորշիանում է, երբ նպատակը մեզ արժանի է թվում։ Հետևաբար, հանուն ոգեշնչող արդյունքների, մարդկանց մեծ մասը պատրաստ է աշխատել գործնականում առանց հանգստի. հաջողության ակնկալիքից էներգիայի ալիքը ուժ է տալիս հաղթահարելու ցանկացած դժվարություն:

Հետևեք ձեր հաջողություններին

Մոտիվացիայի բանալին հասկանալն է, որ ամեն ինչ կարող ես հաղթահարել: Իսկ ինքնավստահությունը հաջողության ամրագրում կտա։ Մենք հաճախ չենք հավատում ինքներս մեզ, երբ դեռ երկար ճանապարհ կա անցնելու և թվում է, թե նպատակն անհասանելի է։ Բայց, նկատելով արդեն իսկ ձեռք բերված արդյունքները, ավելի հեշտ է շարունակել առաջ շարժվել, քանի որ հաստատ գիտես, որ կարող ես հաղթահարել ամեն ինչ։

Աշխատեք հանգիստ միջավայրում

Հեռուստացույցով ընթանում է սիրելի սերիալը, սենյակում երեխաներն են վազվզում, իսկ դուք փափուկ բազմոցին նստած կռացել եք նոութբուքի։ Եթե սա ձեզ ծանոթ իրավիճակ է կամ, եթե դուք կանոնավոր կերպով աշխատում եք համանման շեղող միջավայրում, ապա մի զարմացեք, եթե ցանկանում եք հետաձգել բոլոր գործերը: Աշխատանքն իր ժամանակն ունի և կարևոր է նաև աշխատավայրի հարմարավետությունը՝ նվազագույն խանգարիչներով: Կենտրոնացեք և շատ ավելի արագ կկատարեք գործը:

Եղեք իրատես

Նպատակը պետք է լինի ոչ միայն գայթակղիչ և մոտիվացնող, այլև հասանելի, թեկուզև՝ մեծ հեռավորության վրա: Ակնհայտ անհնարին առաջադրանքներն ապամոտիվացնում են, ներշնչում անօգնականության և ձախողման զգացում:

Ձեր ժամանակացույցը դարձրեք ճկուն

Երբ խիստ պլանավորումը սկսում է անհանգստություն առաջացնել, ժամանակացույցը դարձրեք ճկուն: Տվյալ օրվա անելիքների ցանկում ներառեք միայն ամենաանհրաժեշտը, իսկ օրվա ազատ ժամանակահատվածներում արեք այն, ինչ տվյալ պահին ավելի կարևոր է թվում։ Իսկ երբեմն, լավ ինքնազգացողության համար, նախընտրելի է զբոսնել մոտակա այգում, քան ինչ-որ բան անել անկարեւորների ու ոչ հրատապների ցանկից։

Տոնեք արդյունքը

Սովորությունները թույլ են տալիս, առանց մտածելու, իրականացնել այս կամ այն սցենարը: Իսկ դա նշանակում է, որ համախմբվելու ջանքեր գործադրելով՝ դուք ինքնաբերաբար սկսում եք ինչ-որ օգտակար բան անել և այդ ժամանակ չեք հիշում ծուլության մասին։ Առողջ սովորություններից մեկը, որն անհրաժեշտ է բոլորին, աշխատանքի արդյունքների համար ինքդ քեզ պարգևատրելն է։ Ի դեպ, ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու համար, օրինակ, կարող եք ձեզ պարգեւատրել սոցցանցերում լինելով։ Ամեն լուրջ արված գործի համար, ասենք, քառորդ ժամ։ Ի՞նչով մոտիվացիա չէ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6486 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1262 անգամ
21.10.2026
Դիտվել է 417 անգամ
20.10.2026
Դիտվել է 382 անգամ
22.10.2026
Դիտվել է 283 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster