Շատերը նրան ճանաչում են որպես ատամնաբույժ-բլոգեր։ Որոշ հրապարակումների գումարային դիտումները սոցցանցերում անցնում են մեկ միլիոնը։ Ինքն իրեն բլոգեր չի համարում, թեև սոցիալական հարթակներում հրապարակումներ անում է գրեթե ամեն օր՝ բավարարելով տասնյակ հազարավոր օգտատերերի սպասումները։
Երիտասարդ ատամնաբույժ Մերի Հովնանյանը խոստովանում է, որ instagram և facebookսոցիալական ցանցերում առաջին հրապարակումներն արել է՝ առաջնային այցելուներ գրավելու նպատակով, քանի որ այդպիսիք կլինիկաներում դժվարությամբ էին հավաքվում։ Եվ, եթե սկզբնական շրջանում հաճախորդների մինչև 20% էր համացանցից տեղեկանում ու այցելում, ապա այժմ նման պացիենտների թիվը հասնում է 50%-ի։
Հրապարակվող նյութերը հեղինակային են՝ ինքնուրույն է գրում տեքստերը, պատրաստում լուսանկարներն ու տեսանյութերը, իրականացնում տեխնիկական մշակումը, մոնտաժը, երաժշտական ձևավորումը։ Սկզբնական շրջանում հրապարակումները տեքստային ու լուսանկարային էին, սակայն ժամանակի հետ ինքնուրույն յուրացրեց նաև տեսանյութեր պատրաստելու հմտությունները, ինչը էապես բարձրացրեց իր սոցիալական հաշիվների դիտողականությունը։ Հիմա՝ հերթը հասել է YouToob-յան ալիքին, որը հետևողական աշխատանք է պահանջում։
Մերի Հովնանյանի հավատամքն ատամների խնամքի մասին հանրությանն առավելագույն տեղեկությունների հաղորդելը, լուսավորելը, հիգիենայի կանոններին ծանոթացնելն է։ «Շատ ավելի նախընտրելի է, որ մարդիկ ճիշտ խնամքի շնորհիվ երկարացնեն իրենց ատամների կյանքը, քան շտապեն ատամնաբուժարան։ Իմ հրապարակումների գլխավոր խնդիրը մարդկանց ճանաչողությանը նպաստելն է, որպեսզի ճիշտ վաքագծի շնորհիվ կարողանան ձգել իրենց ատամների երկարակեցությունը»,- նշում է ատամնաբույժ-բլոգերը։
Նրա խոսքով՝ շատ բժիշներ կան, որոնք իրենց սոցիալական էջերը վստահում են վարել ուրիշներին՝ ակնկալելով իրենց ծառայությունների հանրայնացումը։ Բայց հաճախ այդ էջերի վարողները ոլորտին բնորոշ քիչ տեղեկություններ են ունենում, ուստի դրանք վերածվում են ոչ թե տեղեկատվական, այլ զուտ գովազդային էջերի։ Նախընտրելի է, որ մասնագետներն իրենք վարեն իրենց էջերը՝ դրանով իսկ ապահովելով հարուստ և յուրահատուկ բովանդակություն։
Այս տեսանյութը բժշկուհի Հովնանյանի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում գումարային ունեցել է մեկ միլիոնից ավելի դիտում։
Արդեն որպես փորձառու՝ բժշկուհի Հովնանյանը խորհուրդ է տալիս, որ սոցցանցերում հրապարակվեն պարզ, կարճ, հեշտ ընկալվող նյութեր, պահպանվեն հրապարակումների հաճախականությունն ու կատարման ճաշակը։ Այդ ամենը հարկ է անել նպատակային ու սիրով՝ որպես ազատ ժամերի հաճելի և հանրօգուտ զբաղմունք։
21-10-2026 10:42 Ամերիկայի ամենահայտնի ընտանիքներից մեկը շարունակում է վախեցնել իր երիտասարդ անդամների շրջանում մահերի անվերջ հոսքով: Ջոն և Ժակլին Քենեդիների թոռնուհու՝ Տատյանա Շլոսբերգի ողբերգական մահից անցել է մեկ տարուց էլ քիչ ժամանակ: 34 տարեկան հասակում նրա մոտ ախտորոշվել էր սուր միելոիդ լեյկոզ՝ հազվագյուտ մուտացիայով: 2026 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարարվեց հայտնի ընտանիքի մեկ այլ անդամի՝ Քայլի մահվան մասին: Ջոնի և Ժակլինի ծոռնուհին մահացել է 42 տարեկանում՝ վեց տարվա կաթվածահարությունից հետո: Նա թողեց երկու երեխա: Իսկ համացանցը կրկին սկսել է խոսել Քենեդիների ընտանիքի անեծքի մասին:
21-10-2026 10:38 Չարլզ III-ը և թագուհի Կամիլան ամուսնացած են 21 տարի։ Այս ընթացքում նրանք մշակել են մի շարք ընդհանուր ծեսեր։ Օրինակ՝ ամեն երեկո նրանք ավանդաբար վերցնում են մի գիրք և կարդում մինչև քնելու ժամանակը։ Այնուամենայնիվ, միապետը հաճախ ընդհատում է կնոջը. Կամիլան վերջերս բացահայտել է, որ նա շեղում է իր ուշադրությունը ծիծաղով։ «Երբ ես խորասուզվում եմ գրքի մեջ, լսում եմ, թե ինչպես է նա ծիծաղում ինչ-որ բանի վրա։ Դա շատ շեղող է», - ասել է նա։
21-10-2026 02:07 Ամերիկացի մոդել Քենդալ Ջեններին և դերասան Ջեյքոբ Էլորդին կրկին միասին նկատել են հասարակական միջոցառման ժամանակ: Հայտնիները մասնակցել են Կինոարվեստի և գիտության ակադեմիայի թանգարանի գալա-երեկոյին, բայց լուսանկարիչների համար կարմիր գորգին առանձին են հայտնվել, ըստ Page Six-ի: Միջոցառման ընթացքում Ջենները և Էլորդին նստել են նույն սեղանի շուրջ: Շատո Մարմոնում երեկույթից հետո նրանք հեռացել են նույն մեքենայով՝ կրկին ուշադրություն հրավիրելով իրենց հարաբերությունների վրա:
21-10-2026 01:00 Սենդի Ռոուզ Քիդման-Ուրբանը պաշտոնապես Vogue-ի շապիկի աստղ է: Նիկոլ Քիդմանի 18-ամյա դուստրը միայնակ զարդարել է գերմանական Vogue-ի նոյեմբերյան համարի շապիկը՝ Louis Vuitton-ի հագուստով լուսանկարվելով խոտածածկ դաշտի մեջտեղում:
21-10-2026 00:10 Սուպերմոդել Ժիզել Բունդխենը աշխուժացում է առաջացրել Victoria's Secret-ի երկրպագուների շրջանում՝ Լոս Անջելեսում ապրանքանիշի վերջին ցուցադրության ժամանակ հայտնվելով հատուկ տեսահոլովակում: Չնայած 45-ամյա մոդելը չանցավ ցուցադրության պոդիումով, նրա ելույթը հանդիսատեսի շրջանում ենթադրություններ ծնեց ապրանքանիշի հետ հնարավոր համագործակցության վերսկսման մասին: