Շատերը նրան ճանաչում են որպես ատամնաբույժ-բլոգեր։ Որոշ հրապարակումների գումարային դիտումները սոցցանցերում անցնում են մեկ միլիոնը։ Ինքն իրեն բլոգեր չի համարում, թեև սոցիալական հարթակներում հրապարակումներ անում է գրեթե ամեն օր՝ բավարարելով տասնյակ հազարավոր օգտատերերի սպասումները։
Երիտասարդ ատամնաբույժ Մերի Հովնանյանը խոստովանում է, որ instagram և facebookսոցիալական ցանցերում առաջին հրապարակումներն արել է՝ առաջնային այցելուներ գրավելու նպատակով, քանի որ այդպիսիք կլինիկաներում դժվարությամբ էին հավաքվում։ Եվ, եթե սկզբնական շրջանում հաճախորդների մինչև 20% էր համացանցից տեղեկանում ու այցելում, ապա այժմ նման պացիենտների թիվը հասնում է 50%-ի։
Հրապարակվող նյութերը հեղինակային են՝ ինքնուրույն է գրում տեքստերը, պատրաստում լուսանկարներն ու տեսանյութերը, իրականացնում տեխնիկական մշակումը, մոնտաժը, երաժշտական ձևավորումը։ Սկզբնական շրջանում հրապարակումները տեքստային ու լուսանկարային էին, սակայն ժամանակի հետ ինքնուրույն յուրացրեց նաև տեսանյութեր պատրաստելու հմտությունները, ինչը էապես բարձրացրեց իր սոցիալական հաշիվների դիտողականությունը։ Հիմա՝ հերթը հասել է YouToob-յան ալիքին, որը հետևողական աշխատանք է պահանջում։
Մերի Հովնանյանի հավատամքն ատամների խնամքի մասին հանրությանն առավելագույն տեղեկությունների հաղորդելը, լուսավորելը, հիգիենայի կանոններին ծանոթացնելն է։ «Շատ ավելի նախընտրելի է, որ մարդիկ ճիշտ խնամքի շնորհիվ երկարացնեն իրենց ատամների կյանքը, քան շտապեն ատամնաբուժարան։ Իմ հրապարակումների գլխավոր խնդիրը մարդկանց ճանաչողությանը նպաստելն է, որպեսզի ճիշտ վաքագծի շնորհիվ կարողանան ձգել իրենց ատամների երկարակեցությունը»,- նշում է ատամնաբույժ-բլոգերը։
Նրա խոսքով՝ շատ բժիշներ կան, որոնք իրենց սոցիալական էջերը վստահում են վարել ուրիշներին՝ ակնկալելով իրենց ծառայությունների հանրայնացումը։ Բայց հաճախ այդ էջերի վարողները ոլորտին բնորոշ քիչ տեղեկություններ են ունենում, ուստի դրանք վերածվում են ոչ թե տեղեկատվական, այլ զուտ գովազդային էջերի։ Նախընտրելի է, որ մասնագետներն իրենք վարեն իրենց էջերը՝ դրանով իսկ ապահովելով հարուստ և յուրահատուկ բովանդակություն։
Այս տեսանյութը բժշկուհի Հովնանյանի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում գումարային ունեցել է մեկ միլիոնից ավելի դիտում։
Արդեն որպես փորձառու՝ բժշկուհի Հովնանյանը խորհուրդ է տալիս, որ սոցցանցերում հրապարակվեն պարզ, կարճ, հեշտ ընկալվող նյութեր, պահպանվեն հրապարակումների հաճախականությունն ու կատարման ճաշակը։ Այդ ամենը հարկ է անել նպատակային ու սիրով՝ որպես ազատ ժամերի հաճելի և հանրօգուտ զբաղմունք։
04-03-2026 11:05 Կոլան վնասակար է նրանց համար, ովքեր այն խմում են ջրի փոխարեն, բայց այն կարող է օգտակար լինել թունավորման և ուժեղ հոգնածության դեպքում: ըստ սննդաբանների՝ կոլան կարող է օգտակար լինել թունավորման դեպքում՝ որպես արտակարգ միջոց, սակայն ազդեցությունը կարճատև է։ Այն նաև օգնում է արյան մեջ շաքարի հանկարծակի անկման դեպքում, ուժեղ հոգնածության և ինտենսիվ մարզումների ժամանակ։ Խորհուրդ է տրվում օրական խմել ոչ ավելի, քան 200 միլիլիտր կոլա։
04-03-2026 11:03 Էլմիրա Կարապետյանը, սպասելով բալիկի, դարձել է հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն։
04-03-2026 10:54 Սելենա Գոմեսը հայտնվել է հակասությունների կենտրոնում՝ իր ամուսնու՝ Բեննի Բլանկոյի «Ընկերները գաղտնիքներ են պահում» փոդքասթի նոր դրվագի թողարկումից հետո։ Երգչուհի-դերասանուհին խիստ քննադատության է ենթարկվել առցանց՝ անսպասելի սիրո դրսևորման համար. նկարահանման ժամանակ նա համբուրել է ամուսնու ոտքերի մատները։
04-03-2026 02:22 Վերջին տարիներին հայտնիներն ավելի ու ավելի հաճախ են բացահայտ խոսում իրենց ախտորոշումների մասին՝ փորձելով օգնել նմանատիպ խնդիրներ ունեցողներին: Այժմ Լուպիտա Նիոնգոն է որոշել բացահայտ խոսել իր առողջության մասին. վերջերս սոցիալական ցանցերում արված գրառման մեջ նա անկեղծորեն պատմել է, թե ինչպես է ապրում արգանդի միոմայի ծանր ձևի հետ:
04-03-2026 01:16 Մելանյա Թրամփն առաջինն է, ով լինելով նախագահի կին՝ ղեկավարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը։ ԱՄՆ առաջին տիկինը ելույթ է ունեցել կազմակերպության առջև՝ քննարկելով երեխաներին և նրանց կրթությանը վերաբերող հարցեր։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: