5 կազդուրիչ ըմպելիք, որոնք կարող են փոխարինել սուրճին
24.03.2023
Բազմազանություն ավելացնելու և նախաճաշն ավելի առողջ դարձնելու համար առաջարկում ենք առավոտյան սուրճի 5 այլընտրանք։ Այս ըմպելիքները կլիցքավորեն ձեզ էներգիայով և լավ տրամադրություն կպարգևեն ողջ օրվա համար։
Կիտրոնով և մեղրով ըմպելիք
Այս ըմպելիքը ոչ միայն բարձրացնում է աշխատունակությունը, այլեւ օգնում նիհարել եւ բարձրացնել իմունիտետը։ Մեկ բաժակ տաք ջրի մեջ գցեք 1-2 կիտրոնի շերտ և մեկ թեյի գդալ մեղր, ապա լավ խառնեք։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել մեկ թեյի գդալ աղացած դարչին։ Դրա համար նախ դարչինի ու կիտրոնի վրա լցրեք տաք ջուր, իսկ մի փոքր հովացած զանգվածին որոշ ժամանակ անց ավելացրեք մեղրը։
Կակաո նարնջի հյութով
Այս ըմպելիքը ձեզ առավոտյան հիանալի տրամադրություն կպարգևի և կենսուկակություն կապահովի ողջ օրվա ընթացքում։ Բացի այդ, նարնջի հետ կակաոն օգնում է կարգավորել խոլեստերինի հավասարակշռությունը և արագ հագեցվածության զգացում առաջացնում։ Հրաշք ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է նարնջի մի փոքր կեղև քերեք և մրգի կեսը քամեք։ Այնուհետև եփեք կակաոն, վրան ավելացրեք կաթը և ստացված նարնջի հյութը՝ կեղևով։ Ըստ ճաշակի կարող եք մի կաթիլ մեղր կամ շագանակագույն շաքարավազ ավելացնել։
Թեյ կիտրոնախոտով
Այս ըմպելիքը լիովին փոխարինում է սուրճին։ Կիտրոնախոտի թեյը ուժ և էներգիա կհաղորդի, ինչպես նաև կօգնի հաղթահարել դեպրեսիան։ Բացի այդ, կիտրոնախոտը բարենպաստ ազդեցություն է ունենում լյարդի վրա և լավացնում հիշողությունը։ Ըմպելիքը պատրաստելու համար պարզապես 10 գրամ չորացած երիտասարդ բողբոջների և տերևների վրա լցնեք 1 լիտր եռման ջուր։ Կարող եք նաև տերևները լցնել սովորական թեյի մեջ։
Կոճապղպեղով թեյ
Կոճապղպեղի թեյը, ի տարբերություն սուրճի, ունի երկարաժամկետ խթանող ազդեցություն։ Կոճապղպեղի հոտն ի զորու է թոթափել հոգնածությունն ու բարձրացնել տրամադրությունը։ Ըմպելիքը հատկապես օգտակար է ինտելեկտուալ աշխատանքով զբաղվող մարդկանց։ Կազդուրիչ կոճապղպեղի էլիքսիր պատրաստելը շատ պարզ է՝ դրա համար արմատի մի կտոր պետք է կեղևազրկել, դանակով մանր կտրատել և վրան լցնել եռման ջուր։ Համի համար կարող եք մեղր և կիտրոն կամ մեկ-երկու անանուխի տերեւ ավելացնել։
Կանաչ թեյ հասմիկով
Կանաչ թեյը նույնպես կարող է փոխարինել սուրճին։ Դրա առույգացնող հատկությունները իզուր չեն հիշեցնում սուրճը. կանաչ թեյը նաև կազդուրիչ կոֆեին է պարունակում, որի ազդեցությունը, սակայն, ավելի ուշ է սկսվում, քան սուրճի մեջ պարունակվող կոֆեինը։ Բացի այդ, կանաչ թեյը պարունակում է մեծ քանակությամբ կատեխիններ՝ նյութեր, որոնք ունեն հակամանրէային, հակաօքսիդանտ և հակաուռուցքային ազդեցություն։ Նման թեյի մեջ կարելի է ավելացնել նաև կիտրոն․ հիմնական պայմանն այն է, որ ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 80-85 ° C:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2430 անգամ
Читать на русском
|