Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Երեք ընթացակարգ, որոնք կկանգնեցնեն արագ ծերացումը

21.03.2023

Ներկայացնում ենք կոսմետոլոգների ամենահայտնի ծառայությունները, որոնց համար ամեն օր հերթ են կանգնում աշխարհի միլիոնավոր կանայք։

Ծերությունը շատերի համար ցավոտ թեմա է։ Ընկնելով հավերժ երիտասարդ լինելու հետևից և փորձելով ազատվել թուլացած մաշկով դեմքից՝ կանայք (և նույնիսկ երիտասարդները) պատրաստ են ամեն ինչի՝ պլաստիկ վիրահատությունից մինչև ժողովրդական ոչ անվտանգ միջոցների օգտագործումը:

Այս ծայրահեղությունների միջև ոսկե միջինը կոսմետոլոգի բազմոցն է. ժամանակակից աշխարհում կան տասնյակ ընթացակարգեր, որոնք ուղղված են 30 տարեկանից հետո մեզ մոտ առաջացող կնճիռների և այլ թերությունների դեմ:

Փորձենք վերլուծել 3 ամենահայտնի մանիպուլյացիաները, որոնք կատարվում են այն բանից հետո, երբ երիտասարդ մաշկը սկսում է «հալվել» արագընթաց տարիների շոգի տակ:

Նախ հիշեք, որ կոսմետիկ միջամտությունները, նույնիսկ ամենագովազդվողները, երբեք չպետք է չարաշահվեն: Դրանցից ոմանք պոտենցիալ վտանգ են ներկայացնում առողջության համար, և պետք է զգույշ օգտագործվեն՝ այցելելով ստուգված սրահներ և կլինիկաներ:

Մեզոթերապիա

600x400

Մեզոթերապիան դեմքի արատների շտկում է, երբ միկրոասեղների օգնությամբ դեմքի մաշկի մեջ ներարկվում են հատուկ նյութեր՝ կոկտեյլների տեսքով։ Կոսմետոլոգը դեղերի ընտրությունը կատարում է անհատական հիմունքներով՝ կախված դեմքի վիճակից և հիվանդի ծերացման արագությունից։ Սովորաբար, դեմքի, պարանոցի, կրծքավանտակի և գլխի մեզոթերապիայի համար նախատեսված կոկտեյլի բաղադրությունը ներառում է ամինաթթուներ, հակաօքսիդանտ բաղադրիչներ, միկրոտարրեր և B խմբի վիտամիններ:

Մեզոթերապիայի արդյունքում մաշկի բջիջները վերականգնվում և թարմանում են, իսկ կնճիռները՝ երկար ժամանակ հարթվում։ Մեզոթերապիան խթանում է ֆունկցիաների պահպանումը, առողջությունն ու երիտասարդությունը, սթրեսից հետո վերականգնում սնուցումը:

Դեմքի և պարանոցի ուրվագծային պլաստիկա

600x400

Ուրվագծային (կոնտուրային) պլաստիկան աշխարհի կոսմետոլոգիական ամենահայտնի պրոցեդուրաներից է: Այն նախատեսված է դեմքի ողջ պարագծի շուրջ էսթետիկ խնդիրները լուծելու համար՝ օգտագործելով ֆիլլերներ (մաշկի արհեստական լցոնիչներ), որոնք ներառում են հիալուրոնաթթու:

Լցանյութերի գործողության տևողությունը տարբեր է. ամեն ինչ կախված է այցելուի ցանկություններից: 4-12 ամիս հետո այն պետք է ամբողջությամբ քայքայվի եւ ոչ մի կողմնակի ազդեցություն չառաջացնի։ Այս հարցում պետք չէ գումար խնայել՝ ուրվագծային անհաջող պլաստիկ վիրահատությունը կարող է բացասական հետևանքներ թողնել կյանքի համար։

Պլազմոֆիլինգ

600x400

Պլազմոֆիլինգը նորագույն ընթացակարգ է, որը երիտասարդացնում է առանց օտար ներարկումների: Էությունն այն է, որ պրոցեդուրաների ընթացքում նյութերն օգտագործվում են որպես «միջնորդ»՝ ակտիվացնելու համար վերականգնողական գործընթացները, ինչը մարմնում արթնացնում է սեփական պլազման:

Որպես հիմնական դեղամիջոց օգտագործվում է պլազմագելը, որը պատրաստվում է լիցքի օրը՝ այցելուի արյան պլազմայի հարստացված թրոմբոցիտներից։ Միջոցը ոչ միայն ամբողջությամբ լրացնում է կնճիռները, փոխհատուցում կորցրած ծավալը և ամրացնում մաշկի շրջանակը, այլև հրահրում է ֆիզիոլոգիական գործընթացներ, որոնք խթանում են կոլագենի և էլաստինի սինթեզը: Մաշկը դառնում է ավելի ձիգ, ամուր և երիտասարդ: Նվազագույնի են հասցվում նաև այնպիսի թերություններ, ինչպիսիք են պզուկները, պիգմենտացիան, սպիները և ցանը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7028 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ընտրել քաղցր նուռ. հասուն մրգի 7 նշան

06.11.2026
Նուռը կարող է հասուն և շատ գրավիչ տեսք ունենալ, բայց հատիկները հիասթափեցնող լինեն։ Այն ընտրելիս սխալ թույլ չտալու համար անհրաժեշտ է իմանալ հասունության մի քանի նշաններ։

Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում

20.10.2026
40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։

Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում

08.10.2026
Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2026 14:33
Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12
Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08
Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13
Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1589 անգամ
17.11.2026
Դիտվել է 418 անգամ
18.11.2026
Դիտվել է 401 անգամ
20.11.2026
Դիտվել է 272 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster