3 մթերք ավելորդ քաշից ազատվելու համար
10.03.2023
Կարծես բոլորս գիտենք, որ բավական է օրական 10 րոպե կանոնավոր մարզվել, որպեսզի սկսենք նիհարել։ Կհավատաք, թե ոչ, կա երեք մթերք, որոնք կարող են օգնել ձեզ հաջողությամբ նիհարել: Այսպիսով, որո՞նք են դրանք:
Մթերք № 1՝ ազնվամորի
Ազնվամորին օգտակար է քաշի կորստի համար։ Ըստ ուսումնասիրությունների՝ օրական բառացիորեն կես բաժակը բավական է նիհարել սկսելու համար։ Հատապտուղը պարունակում է․
• B, C, D, A, PP, E խմբերի վիտամիններ, • բազմաթիվ տարբեր տարրեր, ինչպիսիք են ֆոսֆորը, կալցիումը, կալիումը, երկաթը, • սալիցիլաթթու, • մանրաթել, որը պարունակում է պեկտիններ, դաբաղանյութեր, ֆրուկտոզա, եթերայուղեր։
Արտադրանք №2՝ արմավ
Արմավենու չոր պտուղներն իսկապես ունակ են օրգանիզմն ազատել ավելորդ քաշից։ Գլխավորը՝ պտուղների ճիշտ ընտրությունն է և նյութափոխանակության առանձնահատկությունների հաշվի առնելը: Թեև արմավը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթել, այդուհանդերձ, շաքարը և գլյուկոզան կազմվածքի լուրջ թշնամիներ են: Արագ նյութափոխանակություն ունեցողներին խորհուրդ է տրվում ուժային մարզումներից հետո օգտագործել ոչ ավելի, քան 50 գրամ արմավ։ Այդպիսով, գլյուկոզան կօգտագործվի մկանները վերականգնելու համար, դրանք չեն ցավի, իսկ սովի զգացումը կմարի։ Միայն այս կերպ արմավը դրականորեն կնպաստի նիհարելուն։
Արտադրանք №3՝ դարչին
Այս նանրահայտ համեմունքը սովորաբար զուգորդվում է այլ ճարպ այրող մթերքների հետ: Եվ այն իսկապես ջերմամիջուկային ազդեցությաուն է ունենում՝ արագ, հզոր և արդյունավետ.
• կարգավորում է արյան շաքարը, • արյունը դարձնում է ոչ այնքան մածուցիկ՝ վերացնելով խոլեստերինի թելիկները • բարելավում է նյութափոխանակությունը,
• մարմնի արտազատման համակարգերն ստիպում է ավելի ինտենսիվ աշխատել,
• արագ և անվնաս վերացնում է տոքսինները, • նորմալացնում է լյարդի, աղիքների, ստամոքսի աշխատանքը; • չեզոքացնում է ազատ ռադիկալները, • տալիս է լրացուցիչ էներգիա, որն օգնում է հեշտությամբ ու արագ հաղթահարել սթրեսը և հուզական ծանրաբեռնվածությունը, • ամրապնդում է իմունային համակարգը, • բարելավում է հիշողությունը, • մեծացնում է ուշադրության կենտրոնացումը, • ակտիվացնում է ուղեղը։
Սա համեմունքի ընդհանուր ազդեցությունն է օրգանիզմի վրա, բայց մեզ հետաքրքրում է, թե հատկապես որքանո՞վ է դարչինը օգտակար նիհարելու համար:
1. Համեմունքի ազդեցությունն արյան մածուցիկության և շաքարի մակարդակի վրա կհանգեցնի նրան, որ դուք կստանաք հագեցվածության կայուն, վստահ զգացում, այսինքն՝ հիմնական կերակուրների միջև ընկած ժամանակահատվածում քաղց չեք զգա։
2. Դարչինի կանոնավոր օգտագործման շնորհիվ մարսողության գործընթացի բարելավումը օրգանիզմին սովորեցնում է ճիշտ ծախսել ստացված էներգիան, այլ ոչ թե այն կուտակել մարմնի տարբեր հատվածներում՝ ճարպի տեսքով։
3. Համեմունքը, այլ մթերքների հետ միասին մտնելով ստամոքս, սկսում է տրանսպորտային-հաղորդիչ ֆունկցիա կատարել։ Այսինքն՝ նպաստում է օգտակար վիտամինների ու հանքանյութերի ավելի լավ կլանմանը, յուրացմանը։
4. Այն կօգնի արագացնել նյութափոխանակությունը բջիջներում, որի ներսում տեղի է ունենում նաև լիպոլիզ, այսինքն՝ ճարպերի քայքայումը։
5. Տեղի է ունի քաղցրից կախվածության արգելափակում։ Իսկ չէ՞ որ դեսերտից հրաժարվելը ցանկացած դիետայի շատ կարևոր առանցքային կետն է:
Ահա թե ինչպես է դարչինն ազդում քաշի կորստի վրա։ Պետք է հասկանալ, որ այն ինքնուրույն չի վերացնում ճարպային կուտակումները, այլ օրգանիզմում սկսում են մի շարք կենսաքիմիական գործընթացներ, որոնց արդյունքը լիպոլիզն է և սլացիկ, ձիգ կազմվածքը։
Բայց հիշեք, որ օրական կարելի է ուտել ոչ ավելի, քան 1-2 թեյի գդալ համեմունք։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2537 անգամ
Читать на русском
|