«Էկլեր» շատերն են սիրում: Ընդհանրապես այն լինում է 2 տիպի' դասական' քաղցր կրեմով, և տարբեր միջուկներով լցոնած: Փորձենք պատրաստել դասական «Էկլեր»:
Խմորի համար անհրաժեշտ է'
ջուր' 2 բաժակ,
կարագ' 250գր,
աղ' մեկ պտղունց, ձու' 5 հատ, ալյուր' մեկ մեծ բաժակ,
Կրեմի համար անհրաժեշտ է'
250 գր փափկեցրած կարագ, եփած խտացրած կաթ' 1տուփ:
Պատրաստման եղանակը.
Ջուրն ու կարագը լցրեք կաթսայի մեջ: Ավելացրեք աղն ու դրեք կրակի վրա: Թողեք, մինչև եռ գա: Կրակը դարձրեք ինչքան հնարավոր է թույլ, ավելացրեք մեկ բաժակ ալյուր, արագ խառնեք և եփեք 2 րոպե: Թողեք' մի փոքր սառչի: Թեթևակի գոլացած զանգվածին հերթով ավելացրեք ձվերը: Յուրաքանչյուր ձուն գցելուց հետո լավ խառնեք զանգվածը: Թավայի մեջ դրեք թխելու համար նախատեսված թուղթը, քսեք վրան բուսական յուղ: Կերակրի համար նախատեսված ներարկիչով փոքրիկ փքված գնդեր ստացեք խմորից:
Թխել էկլերները լավ տաքացած ջեռոցում 40-50 րոպե: Չբացել ջեռոցը, մինչև թխվի: Հարիչի օգնությամբ հարել կարագն ու խտացրած կաթը: Լցնել կրեմը ներարկչի մեջ, թխված էկլերի վրա փոքրիկ անցք արեք և լցրեք անհրաժեշտ քանակությամբ կրեմը:
05-12-2025 11:19 «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի աստղ 69-ամյա Քիմ Քեթրոլն ամուսնացել է իր 55-ամյա ընկերոջ՝ Ռասել Թոմասի հետ՝ ինը տարվա համատեղ կյանքից հետո: Նորապսակները դեկտեմբերի 4-ին Լոնդոնի Հին քաղաքապետարանում կազմակերպել են համեստ հարսանիք՝ շրջապատված 12 մտերիմ ընկերներով և ընտանիքի անդամներով:
05-12-2025 11:10 «Շանելը» իր ամենամյա Métiers d’Art ցուցադրության համար ընտրել էր մի վայր, որը քիչ կապ ունի նորաձևության տների կամ բարձր նորաձևության արվեստանոցների հետ. այս տարի պոդիումը տեղադրվել է Մանհեթենի լքված Բաուերի մետրոյի կայարանի ներսում։ Կայարանն ամբողջությամբ վերափոխվել է։ Ժանգոտած պատերի և գրաֆիտիի փոխարեն եղել են թարմ տերակոտե ներկեր, տաք լուսավորություն, ոճավորված թերթերի կրպակ, վինտաժային պտտվող դարպասներ և դասական նարնջագույն նստարանների շարքեր։ Մոդելները ժամանել են իրական գնացքով՝ դուրս գալով վագոններից և քայլելով պոդիումով:
05-12-2025 11:07 UCLA Health-ի հետազոտողները պարզել են, որ ամուր սոցիալական կապերը, մասնավորապես՝ հուզականորեն աջակցող ամուսնությունները, կարող են նվազեցնել ճարպակալման վտանգը՝ ազդելով ուղեղի և աղիների միջև նուրբ փոխազդեցությունների վրա։ Հեղինակներն ընդգծում են, որ խոսքը ոչ թե սոսկ ամուսնության մասին է՝ իբրև միակ գործոն, այլ սոցիալական կապերի որակի և կայունության մասին։
05-12-2025 01:23 Քիմ Քարդաշյանը, ում կողոպտել էին 2016 թվականին Փարիզի նորաձևության շաբաթվա ժամանակ, խոստովանել է, որ իր նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը, կարծում է, որ միջադեպը բեմադրված է եղել։ Քարդաշյանը խոստովանել է, որ կողոպուտը իր կյանքի ամենասարսափելի փորձառություններից մեկն էր. «Պատկերացնել է պետք, որ ինձ այդքան մտերիմ մեկը չի հավատում ինձ։ Չնայած նա պետք է իմանա, թե որքան է սա փոխել իմ կյանքը։ Դա ինձ անհավատալիորեն ցավ պատճառեց։ Եվ հետո, վերջապես, դատավարությունից հետո, ես մտածեցի. «Տեսեք, դա ճիշտ էր»»։
05-12-2025 00:27 Պարզվել է, թե ինչպես է 33-ամյա Մայլին արձագանքել իր և 27-ամյա ընկերոջ՝ Մաքս Մորանդոյի նշանադրությանը։ Աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրը People-ին ասել է. «Մայլին շատ է ոգևորված նշանադրությամբ», - ասել է աղբյուրը։ Վերջինիս խոսքով՝ Սայրուսը ցանկանում է իրենց հարաբերությունները հասցնել հաջորդ մակարդակի։ Սակայն նա չի ցանկացել հրապարակայնորեն հայտարարել նշանադրության մասին։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: