Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

5 հիմնական խոչընդ որակյալ սեքսի ճանապարհին

18.01.2023

Վատ պարողին ոտքերն են խանգարում, բայց ի՞նչն է խանգարում մեզ իրականում վայելել սեքսը: Կան բաներ, որ ինքներս ենք հորինել, սակայն իրականում դրանք խանգարում են որակյալ սեռական հարաբերություններին։

Մտահոգություններ արտաքին տեսքի առնչությամբ

Կնճիռներ, ձգված հատվածներ, ցելյուլիտ, կրծքի չափսեր, մազեր ինտիմ հատվածերում․ ինչի՞ համար միայն կանայք անհարմար չեն զգում սեքսի ժամանակ։ Ինչպե՞ս պառկել, որպեսզի փորը մեծ չթվա։ Հետաքրքիր է, նա նկատե՞լ է, որ ես չեմ սափրել ոտքերս։ Ո՞ր դիրքում կուրծքս թուլացած չի երևա: Եվ ևս բազում հարցեր, որոնք պտտվում են կանացի գլխում ու թույլ չեն տալիս հաճույք ստանալ այդ գործընթացից:

Իրականությունն այն է, որ տղամարդիկ մանրուքներով չէ, որ գնահատում են կանանց՝ փնտրելով հնարավոր ամեն մի թերություն։ Իհարկե, կան այնպիսիք, ովքեր զուգընկեր են ընտրում իրենց չափանիշներով։ Բայց, փորձը ցույց է տալիս, որ եթե դուք և տղամարդն արդեն հասել եք մահճակալին, ուրեմն նրան հաստատ դուր եք գալիս։ Որովհետև սեռական ցանկությունը հյուսված է հազարավոր մանրուքներից և միշտ չէ, որ ամենագլխավորը տեսողական բաղադրիչն է։

Չափսը կարևոր է

Հետազոտությունների համաձայն՝ տղամարդիկ հաճախ հակված են թերագնահատել սեփական առնանդամի չափը։ Սա հաստատվում է նաև վիճակագրությամբ. կանանց 85%-ը լիովին գոհ է իրենց զուգընկերոջ առնանդամի չափսից, մինչդեռ տղամարդկանց մոտ այդ ցուցանիշը հասնում է ընդամենը 55%-ի. հարցմանը մասնակցել է ավելի քան հիսուն հազար հոգի։

Սա նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ տղամարդն անհանգստանում է չափսի համար։ Եվ մենք հասկանում ենք նրանց: Այս թեմայի շուրջ քննարկումները երկար տարիներ թույլ չեն տալիս տղամարդկանց հանգստանալ։ Հաճախ կանայք իրենք են  դառնում տղամարդու արժանապատվության չափի մասին թյուր պատկերացումների պատանդ: Եթե զուգընկերը բավականաչափ հմուտ կամ հնարամիտ չէ անկողնում, իսկ կինն ինքը չի կարողանում բացատրել, թե ինչպիսի սեքս է իրեն դուր գալիս, և արդյունքում դրանից հաճույք չի ստանում, ապա շատ ավելի հեշտ է ամեն ինչ բացատրել «պարզապես նրա անդամը փոքր է» արտահայտությամբ:

Իսկ իրականությունն այսպիսին է.

• Տղամարդկանց մոտ առնանդամի միջին երկարությունը 13,2 սանտիմետր է։

• Հեշտոցի զգայուն նյարդերը գտնվում են միայն դրա ստորին երրորդում հատվածում՝ մուտքից մոտ 4-5 սանտիմետրի վրա, և այս հատվածի գրգռումն է, որ կարող է կնոջը հաճույք պատճառել։

• Եզրակացությունը կարող է միայն մեկը լինել. ժամանակն է, որ մենք դադարենք թվերի պատանդը լինել։

Օրգազմի հետևից ընկած

600x400

Կանացի օրգազմի ուսումնասիրությունները սկիզբ են առել անցյալ դարի 70-ական թվականներին. դրանք դեռ բավականին երիտասարդ են, բայց արդեն հավաքել են հետևորդների մի ամբողջ բանակ։ Վերջիննեիս մեջ, սակայն, կան ծայրահեղությունների սիրահարներ։ Սեքսի շատ փորձագետների և ազդեցիկ մասնագետների կարծիքով՝ օրգազմը կնոջ համար ոչ միայն հաճույքի նուրբ կողմերն իմանալու հնարավորություն է, այլև կենսական անհրաժեշտություն: Սեքսի մեջ օրգազմի բացակայությունը, նրանց կարծիքով, հանգեցնում է լուրջ հետևանքների՝ կանացի օրգանների հիվանդություններ, լիբիդոյի նվազում, կանացի միստիկ էներգիայի սպառում։

Գոնե մեկ անգամ փորձեք սեքսով զբաղվել՝ մտածելով, որ եթե օրգազմ չեք ապրում, ուրեմն պզուկներն ու միոմաներն ապահովված են։ Համոզված ենք, որ դրանից լավ բան չի ստացվի։ Օրգազմի վրա կենտրոնացումը, նրան հատուկ նշանակությամբ օժտելը, դառնում է լրացուցիչ լարվածության, վախերի ու բարդույթների աղբյուր։ Մինչդեռ դուք կարող եք հաճույքի գագաթնակետին հասնել միայն ազատվելով ձեզ խեղդող կապանքներից, թույլ տալով ձեզ հանգստանալ և ամբողջությամբ ձերբազատվել արգելքներից՝ հանձնվելով կրքին, սիրուն և զգացողություններին:

Կարծրատիպեր

Ինչ վերաբերում է սեքսին և սեքսուալությանը, մեզ մոտ հաճախ գերակշռում են հասարակության մեջ ընդունված «նորմերը»։ Օրինակ, որ սեքսը միշտ պետք է նախաձեռնի տղամարդը, քանի որ, եթե կինը ստանձնի նախաձեռնողի դեր, դա տղամարդուն կզրկի «նվաճողի» կարգավիճակից։ Սեքսն անպայման ենթադրում է ներթափանցում։ Որ զույգն ամուսնությունը պահպանելու համար պետք է շաբաթական որոշակի քանակությամբ սեռական հարաբերություն ունենա: Կամ, օրինակ, որ կինը պետք է «մարմնավաճառի» պես լինի իր սիրելի տղամարդու համար։

Ամեն ինչ կարծես պարզ է, սակայն, սեքսի համար այդպիսի չափանիշներ գոյություն չունեն: Իսկ անկողնում դուք կարող եք վստահորեն առաջնորդվել միայն երեք բանով՝ սեփական ցանկություններով, զուգընկերոջ ցանկություններով և փոխադարձ հաճելի զգացողություններով։ Ականջալուր լինելով հանրային կաղապարներին՝ կանայք հաճախ կորցնում են իրենց ինքնությունը, դադարում ունկնդրել ու լսել սեփական մարմնի կանչը և հրաժարվում իրենց ցանկություններից:

Սեքսի ամբողջական ռոմանտիկացում

Իրական կյանքում սեքսը կարող է նման չլինել պոռնոֆիլմի տեսարանին: Ուստի մի անհանգստացեք, եթե հանկարծ ինչ-որ բան այն չլինի:

Ինչ-որ պահի դա կարող է դառնալ անհարմար կամ ծիծաղելի, գործնականում կարող եք ընտրել անհարմար դիրք, խճճվել ձեր ձեռքերում և ոտքերում, շատ քրտնել և կարմրել, դիմահարդարումը լղոզել, արտառոց ձայներ լսվեն և այլն․․․ Սեքսը լի է անհարմարմար իրավիճակներով, բայց սա հիմք չէ ենթադրելու, որ այն ձախողվել է։

Չպետք է ձեր գլուխը լցնեք մտքերով, թե արդյոք դուք և ձեր զուգընկերը կողքից բավական գեղեցիկ, կրքոտ և գրավիչ տեսք ունե՞ք։ Միասին ծիծաղեք, շրջանցեք իրավիճակը և վերադարձեք նրան, ինչով զբաղվում էիք: Ի վերջո, լավ սեքսը էկրանային կատարյալ պատկերը չէ, այլ մտերմությամբ, փոխադարձ հարգանքով լի, զուգընկերոջ հանդեպ ամոթից ու մեղքից զուրկ գործընթաց։

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 3429 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դու սիրում ես, նա՝ ոչ․ ինչպես հաղթահարել սա

06.03.2025
Հոգեբաններն առաջարկում են հրահանգներ, թե ինչպես չեզոքացնել տառապանքը և հնարավորություն տալ ձեզ գտնել փոխադարձ սեր։

8 նշան, որ ձեր տղամարդն ընդունակ է դավաճանել

05.02.2025
Խաբելու ընդունակ լինելն ու խաբելը, բարեբախտաբար, երկու տարբեր բաներ են:

Սիրային եռանկյունի. ամուսին, կին և սիրուհի. ի՞նչ անել

24.01.2025
Ենթադրվում է, որ սիրուհի ունեցող ամուսինն աղետ է կնոջ համար, բայց եկեք իրավիճակին այլ կերպ նայենք։ 

Ինչպես կարելի է արձագանքել տղամարդու անպատեհ սիրախաղին․ խորհուրդ են տալիս հոգեբանները

10.01.2025
Շատ կանանց հաճելի է տղամարդկանց կողմից ուշադրության նշաններ ստանալը, հատկապես, եթե նրանք ամուրի են և պատրաստ են հարաբերությունների: Բայց ինչ անել, եթե սիրախաղը անպատեհ է թվում և գալիս է անցանկալի անձից։

Կենդանակերպի ո՞ր նշանն ընտանեկան երջանկություն կգտնի 2025 թվականին

17.12.2024
Նրանք վեցն են, և փոփոխություններ կլինեն ոչ միայն անձնական կյանքում։

Մարմնի մասեր. ինչին է նայում տղամարդը, երբ առաջին անգամ հանդիպում է կնոջը

26.11.2024
Հարաբերությունների մասնագետները նշել են, թե ինչպես օգտագործել այս գաղտնի գիտելիքները ձեր օգտին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-03-2025 11:30
32-ամյա Դավիթ Մանուկյանն ու Մարի Կրեյբրրին կիսվել են իրենց հարսանիքի առաջին լուսանկարով։ Դավան (բլոգերի ստեղծագործական կեղծանունը) տեսանյութ է հրապարակել տոնակատարությունից և մի քանի ջերմ խոսք նվիրել կնոջը։
17-03-2025 11:27
Ջոնաթան Անդերսոնը լքում է Loewe նորաձեւության տան կրեատիվ տնօրենի պաշտոնը, որը նա զբաղեցնում էր 11 տարի։ Այս մասին 40-ամյա դիզայները հայտնել է սոցցանցերում։ Նա Instagram-ում հրաժեշտի գրառում է հրապարակել և հետահայաց պահեր` տանը աշխատելու շրջանից։ Ջոնաթան Անդերսոնը, ով նաև ղեկավարում է իր սեփական ապրանքանիշը՝ JW Anderson, կարող է դառնալ Dior-ի կրեատիվ տնօրեն:
17-03-2025 11:22
Կալիֆոռնիայի դատարանն ամերիկյան Starbucks սուրճի ցանցին պարտավորեցրել է 50 միլիոն դոլար փոխհատուցում վճարել վարորդ-առաքչին, որը լուրջ այրվածքներ է ստացել տաք ըմպելիքի սխալ փակված կափարիչի պատճառով, հայտնել է CNN-ը։
17-03-2025 11:13
Երկրպագուները զայրացած են արձագանքել Քանյե Ուեսթի նոր երգին, որում մասնակցություն ունեն նաեւ նրա դուստրը՝ Նորթ Ուեսթը, եւ սեքսուալ հանցանքի մեջ մեղադրվող Շոն «Դիդի» Կոմբսը: Քիմ Քարդաշյանը վրդովված է թրեքից եւ այն փաստից, որ իր դստերը ներքաշել են Դիդդիի պատմության մեջ։
17-03-2025 06:18
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը 3 աստիճան առաջադիմել է Կանանց թենիսի ասոցիացիայի դասակարգման աղյուսակում եւ կարիերայում առաջին անգամ 36-րդն է։ Ինդիան Ուելսի WTA-1000 մրցաշարի եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկային հաղթած ռուսաստանցի Միրա Անդրեեւան առաջին անգամ 6-րդ տեղում է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.03.2025
Դիտվել է 587 անգամ
13.03.2025
Դիտվել է 550 անգամ
14.03.2025
Դիտվել է 419 անգամ
17.03.2025
Դիտվել է 415 անգամ
15.03.2025
Դիտվել է 398 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster