2023-ի Աստղագուշակն ըստ Կենդանակերպի բոլոր նշանների
31.12.2022
Արևելյան օրացույցով Սև ջրային նապաստակի տարին՝ 2023 թվականը, հույս և լավատեսություն է ներշնչում, այն դեպքում, երբ աշխարհը դժվար ժամանակներ է ապրում: Վտանգավոր գիշատիչ Վագրի տարուց հետո գալիս է Նապաստակի տարին, որը կարող է լինել հանդարտության տանող անցումային փուլ: 2023 թվականի առաջին կեսին (մինչև մայիսի 16-ը), երբ Յուպիտերը գտնվում է Խոյի նշանում, ընդհանուր լարվածությունը կպահպանվի։ Տարվա երկրորդ կեսին, երբ այս մոլորակը կտեղափոխվի Ցուլի նշան, կարող եք ակնկալել դրական փոփոխություններ, խաղաղություն և առաջընթաց։
2023-ի Աստղագուշակ. Խոյ
Խոյի նշանի ներկայացուցիչների համար գալիք տարին բարդ, բայց շատ հետաքրքիր է լինելու։ Դուք հանգիստ և անգործ չեք լինի, բայց միաժամանակ չեք ձանձրանա: Տարվա ընթացքում կարող են առաջանալ մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում։ Միանգամից շատ բան չի ստացվի, բայց կկարողանաք գտնել լուծման այնպիսի ուղիներ և միջոցներ, որոնք ձեր համար կբացեն սեփական անհատականության անսպասելի կողմերը։ Կարելի է ասել, որ գալիք տարին ձեզ մարտահրավեր է նետելու, որը դուք պետք է հաղթահարեք, քանի որ դա կորոշի ձեր ապագա ճակատագիրը:
Այս տարվա գլխավոր խորհուրդը․ մի սպասեք հաջողության, խնդրի լուծումը հրաշալի կերպով կգա ձեր մոտ։ Պետք է թևքերը կշտեք ու աշխատեք, հարկ եղած դեպքում պայքարենք։ Գալիք տարվա ընդհանուր էներգիան բարենպաստ է ձեզ համար, բայց բախտը կբերի միայն նրանց, ովքեր գործում են և հրաշքի չեն սպասում՝ փորձելով կողքից դիտել։ Մի տխրեք, եթե ինչ-որ բան անմիջապես չստացվի կամ ոչ այնպես, ինչպես դուք կուզենայիք. Ճակատագիրն ավելի լավ գիտի, և նա կիրականացնի ձեր ցանկությունը, բայց թերևս ոչ այնպես, ինչպես դուք կգերադասեիք, այլ այն կերպ, որը լավագույնը կլինի ձեզ համար:
2023-ի Աստղագուշակ. Ցուլ
Ցուլի նշանի ներկայացուցիչների համար գալիք տարին հագեցած կլինի բավականին անհասկանալի, նույնիսկ առեղծվածային իրադարձություններով։ Ձեզ կթվա, որ լիովին չեք հասկանում, թե ինչ է կատարվում ընդհանրապես, և որոնք են տեղի ունեցողի պատճառները։ Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի նոր հայացք նետել մի իրավիճակի, որի մասին նախկինում սխալ պատկերացում ունեիք:
Տարվա գլխավոր խորհուրդը․ մի շտապեք արտահայտել ձեր սեփական կարծիքը զգացմունքների ազդեցության տակ, միգուցե ամեն ինչ իսկապես այլ է, քան ձեզ թվում է։ Ուսումնասիրեք, վերլուծեք այն ամենը, ինչ տեսնում եք, մի խառնվեք այն ամենին, ինչ ձեզ ուղղակիորեն չի վերաբերում, խորհուրդներ մի տվեք։
Ձեզ համար գլխավորը ներքին և արտաքին հանգստության պահպանումն է, հենց դրանից է կախված, թե ինչպես ձեզ վրա կանդրադառնան շուրջը կատարվող բացասական իրադարձությունները։ Աշխատեք ձեր մասին ավելորդ տեղեկություններ չհնչեցնել այլ մարդկանց մոտ, գաղտնիքը վստահեք միայն վստահելի ու հավատարիմ մարդկանց, ովքեր այն ձեր դեմ չեն օգտագործի։ Ընդհանրապես, գալիք տարին բարենպաստ չի լինի ձեր կողմից ակտիվ գործունեության, ինչ-որ առանձնահատուկ ձեռքբերումների համար։ Հոգ տարեք այն ամենի մասին, ինչ արդեն ունեք, և Ճակատագիրը ձեզ անպայման նվեր կմատուցի հանգստության և համբերության համար:
2023-ի Աստղագուշակ. Երկվորյակ
Գալիք տարին Երկվորյակների նշանի ներկայացուցիչներին կկանգնեցնի կարևոր ընտրության առջև՝ ամենայն հավանականությամբ, դուք պետք է որոշեք, թե հնարավոր ուղիներից որո՞վ եք գնալու։ Ապագան ձեզ մի քիչ մշուշոտ է թվում, պարզ չէ, թե ինչ ընտրություն կատարել, ինչ որոշում կայացնել․ առաջին հայացքից կարող է թվալ, որ բոլոր տարբերակներն ընդունելի են, բայց իրականում դա ամենևին էլ այդպես չէ։ Շատ կկասկածեք, կմտածեք, բայց ի վերջո ճիշտ որոշում կկայացնեք։ Պետք է միայն վերլուծել ամեն ինչ, կշռել բոլոր դրական ու բացասական կողմերը։
Բայց նույնիսկ ընտրություն կատարելուց հետո դուք կունենաք բազմաթիվ գայթակղություններ շրջվելու, փորձելու այլ շրջանցիկ ճանապարհներ։ Դուք չպետք է դա անեք. գնացեք այն ճանապարհով, որն ասում է ձեր սեփական ինտուիցիան, քանի որ գալիք տարում այն ավելի ուժեղ կլինի, քան երբևէ։ Պայքարեք ընտրությունից, պատասխանատվությունից խուսափելու ցանկության դեմ, որը մարդուն միշտ դրդում է հաճելի որոշումների: Ինքնավստահությունն է ձեր գլխավոր հաղթաթուղթը գալիք 2023 թվականին։
2023-ի Աստղագուշակ. Խեցգետին
Գալիք տարին Խեցգետնի նշանի ներկայացուցիչների համար հաճելի ու հեշտ կլինի։ Անձնական կյանքում ձեզ վառ հեռանկարներ են սպասվում, ձեզ սեր կխոստովանեն, շատ հաճելի նորություններ կստանաք։ Աշխատանքը կբերի գոհունակություն և հպարտություն իր մասնագիտական ձեռքբերումներով հանդերձ: Շատ լավ տարի է նրանց համար, ովքեր վաղուց էին երազում փոխել իրենց գործունեության ոլորտը։
Միակ նախազգուշացումը. դուք չափազանց վառ և բուռն կարձագանքեք ինչպես լավ, այնպես էլ բացասական իրադարձություններին, ուստի կարևոր է վերահսկել նյարդային համակարգը: Աշխատեք սրտին մոտ չընդունել այն ամենը, ինչ ձեզ հետ կկատարվի, հետևեք, որ ձեր սիրտը գերբծանրաբեռնվածություն չզգա։
Այս տարի ձեր ինտուիցիան կսրվի այնպես, ինչպես երբեք՝ դուք հստակ կիմանաք, թե ինչով եք սիրում զբաղվել և ինչ մարդկանց հետ շփվել։ Վստահեք ձեր ներքին ձայնին, և այն ձեզ հուսախաբ չի անի:
2023-ի Աստղագուշակ. Առյուծ
Առյուծի նշանի ներկայացուցիչների համար գալիք տարին անվստահության, կասկածամտության ու քննադատման տարի կլինի։ Իրադարձությունները, որոնք կզարգանան ձեր կյանքում, տարօրինակ կթվան և չեն տեղավորվի աշխարհի մասին ձեր պատկերացումների մեջ, ու դա ձեզ կստիպի կասկածել սեփական սկզբունքներին։
Խորհուրդ. փորձեք իրավիճակին նայել այլ տեսանկյունից, ընդունել որոշ հասկացություններ և գաղափարներ, որոնք անսովոր են թվում: Միանգամայն հնարավոր է, որ ինչ-որ բանի վերաբերյալ ձեր տեսակետը փոխելով՝ կյանքը նոր վառ գույներով տեսնեք։
Տարին ձեզ խոստանում է բավականին բուռն անձնական կյանք, կհայտնվի մեկը կամ մարդկանց խումբ, որոնք ձեզ իսկապես դուր կգան։ Բայց զգույշ եղեք. ակնթարթային ծանոթությունները միշտ չէ, որ վերածվում են հարաբերությունների ողջ կյանքի համար. լավ ուսումասիրեք մարդուն՝ նախքան սիրավեպի հորձանուտի մեջ նետվելը:
2023-ի Աստղագուշակ. Կույս
Կույսի նշանի ներկայացուցիչների համար գալիք տարին կլինի այն ժամանակաշրջանը, երբ դուք կցանկանաք թոշակի անցնել, հեռանալ հասարակությունից և ավելի շատ ժամանակ անցկացնել տանը, ցանկալի է՝ մենակ ինքներդ ձեզ հետ: Ամենայն հավանականությամբ, դա կլինի հոգնածության արդյունք, կամ հասարակությունը, որտեղ դուք պետք է գործեք, լիովին չի բավարարի ձեր կարիքներն ու հետաքրքրությունները։
Այս տարի շատ կարևոր նորություններ կստանաք՝ կապված ֆինանսական գործերի հետ։ Դա էական ազդեցություն կունենա ձեր նյութական բարեկեցության բարելավման վրա:
Ընդհանուր առմամբ տարվա իրադարձությունները հաճելի ու դրական կլինեն, այնուամենայնիվ, պետք է պարզապես ժամանակ գտնել հանգստանալու համար։ Չափից շատ մի տրվեք ձեր սեփական ցանկություններին՝ ճգնավորի կյանք վարելու համար. միգուցե պետք է պարզապես փոխել ձեր ընկերների շրջանակը և գտնել ձեզ համախոհներ, որոնց հետ հաճելի կլինի ժամանակ անցկացնել:
2023-ի Աստղագուշակ. Կշեռք
Կշեռքի նշանի ներկայացուցիչների համար գալիք տարին կարելի է վստահաբար անվանել ուժի տարի. ճակատագիրը, կարծես, ձեզ տալիս է բազմաթիվ հնարավորությունների ընտրություն՝ ցանկացած ծրագրի իրականացման համար: Ինչ մտահղացում էլ որ ունենաք, ամեն ինչի կարող եք հասնել՝ լինի դա առաջխաղացում, թե ամուսնության առաջարկ: Էներգետիկ առումով սա ձեզ համար շատ ուժեղ տարի է լինելու, խորհուրդ է տրվում լիարժեք օգտվել դրա բոլոր հնարավորություններից։
Այնուամենայնիվ, կա չափից ավելի ինքնավստահ և նույնիսկ ագրեսիվ դառնալու վտանգ, այնպես որ մի մոռացեք, որ շրջապատում ոչ բոլորն են ձեզ պես ամենակարող:
Փողի ցանկացած ներդրում այս տարի շատ հաջող կլինի. եթե մտածում եք խոշոր գնումների մասին, անպայման կատարեք. դրա համար կլինեն և՛ հնարավորություններ, և՛ միջոցներ: Եվ, իհարկե, հարաբերությունները կլինեն պայծառ ու գեղեցիկ, այնպես որ համարձակորեն խոստովանեք ձեր զգացմունքների մասին համակրելի էակին. դուք անպայման ըմբռնում կգտնեք:
2023-ի Աստղագուշակ. Կարիճ
Գալիք տարում դուք կհանգեք այն հասկացողությանը, որ շրջապատում ոչ բոլոր մարդիկ են վստահելի: Ավելին, կունենաք բազմաթիվ պատճառներ կասկածելու ձեր աշխատանքային գործընկերների հուսալիությանը, տհաճ զարմանքով կբացահայտեք, որ ձեր շրջապատում չափազանց քիչ մարդիկ կան, որոնց վրա իսկապես կարող եք հույս դնել: Սա բավականին տհաճ իրաղություն է, բայց դա ձեզ կհանգեցնի արժեքավոր փորձի՝ այս կյանքում կարող եք հույսը դնել միայն ձեզ վրա։
Երբ հանգեք այդ ըմբռնմանը, ձեր գործերը կսկսեն վերելք ապրել. կկարողանաք հնարավորինս արդյունավետ կերպով հասնել ձեր նպատակներին, պարզապես անհրաժեշտ է լիովին վերահսկել բոլոր փուլերը:
Կյանքի ինչ-որ պահի ստիպված կլինեք դրսևորել իսկական տղամարդկային հատկություններ. ավելի հաստատակամ, պատասխանատու և վճռական լինելու համար ձեզ կարող է անհրաժեշտ լինել ֆիզիկական ուժ և տոկունություն: Բայց, վերջիվերջո, կհասնեք այն նպատակակետին, դեպի որն այդքան դժվարությամբ գնում էիք, և կդառնաք միակը, ով նվաճել է այդ բարձունքը։
2023-ի Աստղագուշակ. Աղեղնավոր
Գալիք տարին հագեցած է լինելու տարբեր մակարդակներում բազմաթիվ շփումներով՝ կհայտնվեք սոցիալական կյանքի էպիկենտրոնում, ձեզնից խորհուրդներ կխնդրեն, ստիպված կլինեք ստանալ ու մշակել մեծ քանակությամբ տեղեկատվություն։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականը ձեզ համար կանցնի կարևոր տեղեկատվության և փաստաթղթերի նշանի ներքո, այնպես որ բոլոր ջանքերը գործադրեք, որպեսզի տվյալների մեջ որևէ սխալ չսպրդի, և հաշիվները ժամանակին վճարվեն: Տարին հատկապես բարենպաստ կլինի Աղեղնավոր գրողների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն մասնագիտությունների ներկայացուցիչների համար, որոնց աշխատանքը կապված է տեքստեր գրելու հետ։ Տարվա իրադարձությունները ձեզ ոգեշնչման այնպիսի հզոր լիցք կտան, որ բավական կլինի մի ամբողջ վեպ գրելու համար։
Աշխատանքի վայրում ձեզ կարող են սպասել չնախատեսված ստուգումներ, այնպես որ համոզվեք, որ բոլոր փաստաթղթերը ճիշտ են լրացված:
2023-ի Աստղագուշակ. Այծեղջյուր
Այծեղջյուրների համար գալիք տարին կարող է լինել բաց թողնված հնարավորությունների տարի, եթե դուք չլսեք այս խորհուրդը և լրջորեն չվերաբերվեք բոլոր այն հնարավորություններին, որոնք ձեզ կտա կյանքը: Բաց մի թողեք ոչ մի առաջարկ, նույնիսկ, եթե այն ձեզ անհեռանկար թվա. կարող է պատահել, որ այն, ինչ սկզբում բարեգործական է թվում, ի վերջո հանգեցնի ձեր բարեկեցության բարելավմանը կամ կարիերայի հսկայական առաջընթացին:
Ուշադիր եղեք ֆինանսական հարցերին. սա ներդրումների համար լավագույն տարին չէ, ձեզ կարող են խաբել կամ խոստանալ «ոսկու սարեր», որոնք վերջում չեք տեսնի։ Հանգամանալի համոզվեք, որ այն ամենը, ինչ անում եք, օրինական է. ինտրիգների և մեքենայությունների մեջ ներքաշվելու մեծ վտանգ կա:
Նաև՝ ավելի քիչ խոսեք ձեր ծրագրերի մասին, հատկապես այն մարդկանց հետ, ովքեր արժանի չեն ձեր վստահությանը:
2023-ի Աստղագուշակ. Ջրհոս
Ջրհոսների համար հեշտ ու հաճելի տարի կլինի։ Անսպասելի ու շատ հաճելի նորություններ կստանաք, անակնկալ սիրելիի կամ ընկերոջ կողմից, ով ձեզ շատ կուրախացնի։ Գոհունակություն կբերի նաև աշխատանքը. ստեղծագործ անհատների համար տարին աներևակայելի արդյունավետ կլինի հետաքրքիր նախագծերի և ակնառու ձեռքբերումների առումով։
Կարևոր է միայն հիշել, որ էմոցիոնալ առումով այս տարի շատ խոցելի կլինեք, ուստի աշխատեք չափազանց բուռն չուրախանալ ձեր սեփական հաջողություններով, որպեսզի չարագործների նախանձը չհարուցեք:
Տարին բարենպաստ է նրանց համար, ովքեր սովոր են հետևել իրենց սրտի թելադրանքին։ Լսեք ձեր ինտուիցիային, արեք այն, ինչ իսկապես ցանկանում եք, նույնիսկ, եթե դա նշանակում է դուրս գալ սեփական հարմարավետության գոտուց: Դուք միշտ շատ կախված եք եղել հասարակական կարծիքից, և սա հենց այն դեպքն է, երբ կարևոր է, որ ինքներդ ճիշտ որոշումներ կայացնեք:
2023-ի Աստղագուշակ․ Ձկներ
Ձկների նշանի ներկայացուցիչների համար սա շատ ներդաշնակ տարի կլինի, երբ դուք իսկապես ձեզ կզգաք ինչպես ձուկը ջրում։ Ձեր նվիրական ցանկությունները կիրականանան, ամենախիստ սպասումները ի կատար կածվեն։ Այս տարին հատկապես նպաստավոր կլինի ֆինանսական հարցերում՝ լավ գումար կվաստակեք, արժանի վարձատրություն կստանաք, բարձր շահույթ։ Նույնիսկ կարող եք ձեզ թույլ տալ բավականին համարձակ ծախսեր:
Շփման առումով այս տարին այնքան էլ հագեցված չի լինի, արդյունքում՝ կազատվեք ձեզ համար տհաճ մարդկանց հետ շփվելուց։
Կարևոր խորհուրդ․ այս տարվա համար․ մի շտապեք ինչ-որ բան փոխել, պարզապես գնացեք հոսանքի հետ՝ ընդունելով իրադարձությունները այնպես, ինչպես ճակատագիրը հրամցնում է ձեզ:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 3272 անգամ
Читать на русском
|