Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Հինգ առասպել առցանց ծանոթությունների մասին

08.12.2022

«Շիկահերները հիմարիկ են», «կանայք ավտոմեքենա լավ չեն վարում»՝ հասարակության գիտակցության մեջ կան բազմաթիվ կարծրատիպեր և սոցիալական պիտակներ: Այս երեւույթի անունը սիգմատիզացիա է։ «Սիգմայի» հատկություններից մեկը վառ բացասական գունավորումն է։ Առցանց ծանոթությունները վաղուց սիգմատիզացված են: Փորձենք վերլուծել առցանց ծանոթությունների մասին գոյություն ունեցող առասպելները:

Հավելվածներն ու ծանոթությունների կայքերը ինչ կերպ ասես, որ չեն դիտարկվում՝ և՛ հանդիպման վայր պարտվածների համար, ովքեր չգիտեն, թե ինչպես շփվել իրական կյանքում, և՛ հարթակ մեկ գիշերվա համար զուգընկեր գտնելու համար: Փորձենք վերլուծել և հերքել հիմնական առասպելները։

1. ԱՌՑԱՆՑ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՍԱՍՏՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՒՈՐՈՒՄ Է

Առասպելն այն մասին, որ համացանցում կարելի է հանդիպել միայն անհաջողակների, այլասերված հակումներով մարդկանց կամ թեթև վարքով կանանց, վաղուց արդեն անցյալում է: Մեգապոլիսների բնակիչներն առավոտից երեկո աչք չեն կտրում գաջեթների էկրաններից՝ նախաճաշին, մետրոյում, սրճարանում, ակումբում կամ պարզապես փողոցում։

Մենք օգտագործում ենք հավելվածներ երեխաներին սովորեցնելու, կալորիաները հաշվելու, ընկերների հետ զրուցելու և գնումներ կատարելու համար:

Վերջիններիս նման, ծանոթությունների հավելվածները պարզապես ժամանակ խնայելու միջոց են: Խնջույքի ժամանակ անհնար է զուգընկեր գտնելու չափանիշները սահմանել, իսկ փողոց դուրս գալ այնքան էլ հաճախ չի ստացվում։ Ծանոթությունների հավելվածներում դուք կարող եք զուգընկեր փնտրել օրվա ցանկացած ժամի, զտել «թեկնածուներին» ըստ հետաքրքրությունների, աշխարհագրական դիրքի, հասակի և տարիքի: Ժամանակակից աշխարհում տեսակավորելը նույնքան հեշտ է, որքան մարդուն ամբոխի մեջ աչքերով նայելը:

2. ՆՊԱՏԱԿԱԴՐՎԱԾ ԶՈՒԳԸՆԿԵՐ ՓՆՏՐԵԼՆ ԱՄՈԹ Է

600x400

Մենք սովոր ենք մտածել, որ սերը մի բան է, որը պետք է մեզ հետ պատահի հանկարծակի, առաջին հայացքից կամ առաջանա փոխադարձ համակրանքի հիման վրա` իրական շփման ընթացքում։ Իսկ նպատակադրված հարաբերություններ փնտրելը սխալ է:

Սակայն կարելի է և պետք է այլ կերպ նայել իրավիճակին։ Կամաչե՞ք տասը տարի հետո ձեր երեխային ասել, որ համացանցում եք ծանոթացել նրա հորը կամ մորը։ Հազիվ թե։ Հիմա դա նույնքան բնական է հնչում, որքան 1990-ականներին՝ «մենք հանդիպեցինք դիսկոտեկում»։ Իսկ այն փաստը, որ դուք միմյանց գտել եք համացանցի հսկայական տարածքներում և կարողացել եք հիանալի հարաբերություններ կառուցել, հպարտության առիթ է։

3. ՀԱՄԱՑԱՆՑՈՎ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ

Ենթադրենք՝ երեկույթի ժամանակ հանդիպել եք մի երիտասարդի։ Նա ձեզ ժպտաց, դուք ժպտացիք նրան, մի երկու կոկտեյլ խմեցիք, խոսեցիք։ Ո՞րն է հաջորդ քայլը: Դուք միմյանց կավելացնեք որպես ընկերներ և նամակագրություն կսկսեք մեսենջերում:

Համացանցում շփման ողջ ընթացքում դուք միմյանց ավելի լավ կծանոթանաք, իսկ ժամադրություններին միայն գործնականում կստուգեք ստացված վիրտուալ տպավորությունները։ Առցանց շփումն այլևս ամաչկոտության նշան չէ, դա ապրելակերպ է և հաղորդակցության ամենատարածված ձևը:

4. ՀԱՄԱՑԱՆՑԸ ԼՈՒՐՋ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂ ՉԷ

Ընդհանրապես ընդունված է, որ առցանց ծանոթություններն անլուրջ բան են, որոնք չեն կարող հանգեցնել երկարաժամկետ հարաբերությունների կամ ամուսնության:

Բայց, դարձյալ, կարելի է իրավիճակին այլ տեսանկյունից նայել։ Հարյուր հազարավոր մարդիկ միաժամանակ շփվում են հավելվածներում։ Այստեղ «ձեր» մարդուն գտնելու համար անհրաժեշտ է լուրջ աշխատանք կատարել, նայել հսկայական թվով պրոֆիլներ և լուսանկարներ, սկսել տասնյակ երկխոսություններ, կանոնավոր կերպով ժամադրության գնալ:

Իհարկե, այստեղ կա մարդկանց որոշակի տոկոս, ովքեր լուրջ հարաբերությունների կարիք չունեն, բայց մոտավորապես այնքան, որքան իրական կյանքում։

5. ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ՄԻԱՅՆ ՍԵՔՍ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ

600x400

Առցանց ծանոթությունների ծառայությունները հիանալի հարթակ են մարդկային հարաբերությունները ուսումնասիրելու համար, քանի որ միլիոնավոր մարդիկ ամեն օր շփվում են դրանցով: Մարդիկ ծանոթանում են միմյանց հետ, պայմանավորվածություններ ձեռք բերում։ Օրինակ, Mamba հավելվածում, երբ օգտատերը ջնջում է պրոֆիլը, նրան առաջարկվում է նշել պատճառաները։ Ստացված տվյալներով՝ հեռացման ամենատարածված պատճառը «զույգ գտնելն» է, իսկ ամենաքիչը՝ «չափից շատ սեռական առաջարկները»։

Բացի այդ, սեռական զուգընկերոջ որոնումը միայն ծանոթությունների կայքերից օգտվողների համա՞ր է: Բարում մի աղջկա հետ հանդիպող տղամարդը մի՞շտ է լուրջ հարաբերություններ փնտրում է: Տղամարդիկ, ովքեր նամակագրության մեջ ակնարկում են սեքսի մասին, նույնն անում են նաև իրական կյանքում: Բայց, եթե հավելվածում կարող եք կանխել և օգտատիրոջը արգելափակել, ապա կյանքում մենք խորը հիասթափություն կապրենք, երբ պարզենք, որ մեր նպատակները չեն համընկնում:

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ, ԹԵ ՈՒ՞Մ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

Ինտերնետն անհավանական հարմար տարածք է, որտեղ քաղաքակրթության բոլոր նվաճումները հասանելի են առաջին իսկ սեղմումով: Հարաբերությունների որոնումը բացառություն չէ: Իհարկե, ծանոթությունների հավելվածներից օգտվողների թվում կան բազմաթիվ ինտրովերտներ և մարդիկ, ովքեր դժվարություններ են ունենում իրական հաղորդակցության մեջ:

Բացի այդ, շատերին առցանց ծանոթությունների դրդում է ռիսկի դիմելու, ադրենալինի աճի ձգտումը՝ իսկ եթե այսօր բախտս բերի՞: Այնուամենայնիվ, այցելուների մեծամասնության համար կայքում գրանցվելը փախուստ է մենակությունից, ընտանիք կազմելու փորձ: Սա հատկապես վերաբերում է խոշոր քաղաքների բնակիչներին:

Հավելվածներում, ծանոթությունների կայքերում, սոցիալական մեդիայում կան բազմաթիվ հավասարակշիռ և սոցիալականացված միայնակ մարդիկ: Բայց ձեզ համար ճիշտ մարդուն գտնելու համար կարևոր է հասկանալ, թե կոնկրետ ու՞մ եք ուզում գտնել և ինչու, դա կօգնի ձեզ խուսափել հիասթափությունից: Հաճախ ինտերնետում հաջող ծանոթությունը վստահություն է հաղորդում և բարձրացնում ինքնագնահատականը: Եվ դա նաև հնարավորություն է մեզանից յուրաքանչյուրի համար վերագտնելու նախկին եսը՝ կենդանի և զգայական:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 6467 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-08-2026 10:27
Գրեյսի Աբրամսը Coco Mademoiselle Chanel-ի նոր դեմքն է։ Երգչուհին նկարահանվել է Crush Absolu պաշտամունքային օծանելիքի ֆլանկերին նվիրված հոլովակում և ֆոտոշարքում։ Բրենդի խոսքով՝ օծանելիքը արտացոլում է «ազատ կնոջ կերպարը, որը հետևում է իր բնազդներին և որի մագնիսականությունը միավորում է մարդկանց»։
21-08-2026 10:20
Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։ Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
21-08-2026 10:12
Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով, ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
21-08-2026 09:35
Վեց տարի անց արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Զույգն այժմ քննարկում է երեխաների հետ տեղափոխվելու հնարավորությունը և պլանավորում ապրել թագավորական ընտանիքից անկախ:
21-08-2026 05:30
90-ականների սուպերմոդել Քարեն Մալդերը այսօր վերադարձել է ոլորտ՝ 25 տարվա մեկուսացումից հետո։ Չնայած երկարատև բացակայությանը՝ նա վերջապես որոշել է բացվել աշխարհի առջև և հայտնվել է Vogue-ի շապիկին։ Ինչո՞ւ նա դա չէր անոււմ ավելի շուտ։ Քարենն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում իրեն պակասում էր ինքնավստահությունը։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է. «Այժմ, կարծում եմ, վերադառնալու ճիշտ ժամանակն է։ Ես նույն մարդը չեմ, ինչ նախկինում։ Ես ապագային նայում եմ միայն դրական հույզերով»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 1000 անգամ
18.08.2026
Դիտվել է 328 անգամ
21.08.2026
Դիտվել է 291 անգամ
20.08.2026
Դիտվել է 267 անգամ
22.08.2026
Դիտվել է 186 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster