Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Աղքատ մարդկանց 5 սովորություն, որոնցից պետք է ազատվել

14.08.2025

Որոշ գործողություններ կամ արարքներ մարդը կատարում է անգիտակցաբար. օրինակ՝ ինքնաբերաբար կամ շահույթի համար։ Սակայն, եթե վերլուծեք սովորությունները, կարող եք պարզել, որ դրանցից մի քանիսը անմիջականորեն ազդում են ձեր ֆինանսական վիճակի վրա։ Հենց դրանք են ձևավորում աղքատի մտածողություն, որը հնարավորություն չի տալիս բարելավել արդյունքը։


Առաջին սովորություն. մտածել «թանկ-էժան» հասկացություններով

Բոլոր ապրանքները «թանկ» կամ «էժան» սկզբունքով գնահատելը սահմանափակ մտածողության դրսևորում է: Երբ դուք ասում եք. «սա թանկ է», հոգեբանությունը դա ընկալում է որպես «ես դրան արժանի չեմ»: Ավելին, այս պահին ուղեղը չի փնտրի ճանապարհներ՝ ստանալու այն, ինչ դուք ուզում եք:

Փորձեք ազատվել թվարկված հաստացություններով մտածելուց։ Ավելի լավ է ելնել «ես ուզում եմ» կամ «ես չեմ ուզում» ձևակերպումներից։ Եթե «ես ուզում եմ», ապա անմիջապես կմտածեք, թե ինչպես դրա համար գումար վաստակել։ Ձեր գլխում կապ կստեղծվի, որ ապրանքը ցանկալի է, և դուք հնարավորություն ունեք դրա համար գումար վաստակելու։ Նույնիսկ եթե ինչ-որ բան անմիջապես չգնեք, կհայտնվի երազանք և դրան հասնելու ծրագիր։

Երկրորդ սովորություն․ անել միայն այն, ինչ անհրաժեշտ է

«Անել միայն այն, ինչ անհրաժեշտ է, ոչ թե այն, ինչ ուզում ես» վերաբերմունքը շատերին փոխանցվել է ավագ սերնդից։ Այո, մեր ծնողները կամ տատիկներն ու պապիկները հետևել են այս կանոնին, բայց այն այսօր արդիական չէ։

Եթե այսօր ամեն ինչ անեք «պարտադիրի» համար, կարող եք կորցնել մոտիվացիան և նպատակները, մնալ մեկ տեղում և երբեք չիրականացնել ձեր երազանքները: Փորձեք լսել, առաջին հերթին, ինքներդ ձեզ և ձեր իրական ցանկություններին: Փորձեք անել այն, ինչ սիրում և ուզում եք:

Երրորդ սովորություն. զեղչերի չարաշահում

300x400

Մարքեթինգը նրբորեն աշխատում է ենթագիտակցության վրա, և խանութներում միշտ կարող եք գտնել էժանացված կամ լավ զեղչով ինչ-որ բան: Այնուամենայնիվ, եթե բառացիորեն որսաք նման առաջարկները, դա միևնույն է թույլ չի տա ձեզ ավելի շատ գումար խնայել: Ընդհակառակը, այս կերպ կարող եք ավելի շատ ծախսել մանրուքների վրա, ինչպես նաև ամրապնդել ձեր աղքատի մտածողությունը:

Իհարկե, չպետք է ամբողջությամբ մերժել լավ առաջարկները: Եթե ձեզ անհրաժեշտ է որոշակի ապրանք, և այն այս պահին լավ զեղչված է, մտածեք այն գնելու մասին: Բայց պետք չէ գնել միայն այն, ինչ զեղչված է:

Չորրորդ սովորություն. խստորեն հետևել բյուջեին կամ լիովին անտեսել այն

300x400

Կա մարդկանց մի տեսակ, ովքեր խստորեն հետևում են իրենց ծախսերին և փորձում չանցնել դրա սահմանները: Կա նաև բոլորովին հակառակը՝ նրանք, ովքեր չեն հետևում բյուջեին և ընդհանրապես չեն հետաքրքրվում, թե որտեղ են ծախսվում ֆինանսները: Երկու տարբերակն էլ վատ են:

Առողջ դրամական մտածողության համար դուք պետք է իմաստուն կերպով պլանավորեք բյուջեն և այն կազմեք՝ հաշվի առնելով ձեր բոլոր հնարավորություններն ու ցանկությունները: Փորձեք փնտրել տարբերակներ, թե ինչպես ստանալ այն, ինչ ցանկանում եք՝ առանց ձեզ պարտքերի մեջ գցելու:

Հինգերորդ սովորություն․ գործել վախի թելադրանքով

300x400

Վախերը կարող են հանգեցնել ֆինանսական արդյունքների ուժեղ սահմանափակման: Երբ մարդը վախենում է լուրջ քայլ անել, նոր բան սովորել, իր կյանքում ինչ-որ բան փոխել, հոգեկանում դա արտացոլվում է հետագա անձնական զարգացման խոչընդոտով: Վախը խոչընդոտում է բոլոր մտքերը, որոնք ուղղված են նոր էներգիա, լուծումներ գտնելուն: Ավտոմատ կերպով ակտիվանում է «խփի, վազի, սսկվիր» ռեակցիան, որը ֆինանսական առումով հաջողություն չի բերի:

Եթե ցանկանում եք փոխել ձեր վերաբերմունքը փողի նկատմամբ, հասնել եկամտի նոր մակարդակի կամ սովորել ապրել առանց դրա համար վախենալու, ապա պետք է աշխատեք ձեր մտածողության վրա և փոխեք հին սովորությունները։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 4164 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կոկո Շանելի 5 սովորություն, որոնք նրան երիտասարդ են պահել

04.11.2026
Նրա հավերժական երիտասարդության գաղտնիքը կայանում էր ոչ թե թանկարժեք քսուքների կամ պլաստիկ վիրահատությունների, այլ պարզ առօրյա սովորությունների մեջ։

Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները

09.09.2026
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-11-2026 12:06
Քիմ Քարդաշյանը կրկին քննադատության է ենթարկվում սոցիալական ցանցերում։ Այս անգամ դա նրա SKIMS ապրանքանիշի կողմից տոնական սեզոնի համար թողարկված ադվենտ օրացույցների պատճառով է։ Նվերների տուփերը համացանցում ծաղրի են արժանացել իրենց պարունակության համար, որը շատ օգտատերերի կարծիքով, լիովին չի համապատասխանում 148 դոլար գնին։ Տուփերի բացումը և զայրացած տեսանյութերն այն հաճախորդներից, ովքեր կարծում են, որ իրենց խաբել են, այժմ վիրուսային են դառնում սոցիալական ցանցերում։
13-11-2026 12:03
Վերջերս Victoria's Secret-ի հրեշտակների հետ կապված սկանդալը ստիպեց նորաձևության սիրահարներին հիշել նրանց ծագումը։ 1997 թվականին ապրանքանիշը ստեղծեց Angels հավաքածուի գովազդային արշավ, որն ամբողջ երևույթին տվեց իր անունը։ Կարճ ժամանակ անց ապրանքանիշն անցկացրեց նորաձևության ցուցադրություն, որտեղ լուսանկարահանման մասնակիցները նույն կազմով քայլեցին ցուցադրության ժամանակ՝ յուրաքանչյուրը կրելով թևեր։ Այնուհետև Victoria's Secret-ը հայտարարեց, որ նրանց այժմ շնորհվել է հատուկ կարգավիճակ։
13-11-2026 12:00
Միրա Անդրեևան հաջողությամբ բարձրանում է WTA եզրափակիչ մրցաշարի գագաթնակետին։ Երկրորդ փուլում նա հաղթեց բելառուս Արինա Սաբալենկային, որը աշխարհի երկրորդ ռակետն է։ Մարզուհին իր հաղթանակը վերագրեց զայրույթին։ Խաղը տևեց մեկ ժամ երեք րոպե։ Այն սկսվեց դժվար. Անդրեևան հինգ անգամ մատուցեց գնդակը և առաջին սեթում պարտվում էր 4-1 հաշվով։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց շրջել իրավիճակը։ Նա գերազանցեց մրցակցին՝ հաղթելով 11 գեյմ անընդմեջ։ Խաղն ավարտվեց 6-4, 6-0 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
10-11-2026 10:52
Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55
Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.11.2026
Դիտվել է 1241 անգամ
10.11.2026
Դիտվել է 467 անգամ
13.11.2026
Դիտվել է 285 անգամ
15.11.2026
Դիտվել է 158 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster