Հիշո՞ւմ եք «քունը լավագույն դեղամիջոցն է» արտահայտությունը: Նախկինում վատ զգալիս միայն մայրերն ու տատիկներն էին խորհուրդ տալիս «քնի, և ամեն ինչ կանցնի», բայց այժմ նրանց հետ համամիտ են նաև նեյրոկենսաբանները։
2011 թվականին Տյուբինգենի համալսարանի մի խումբ հետազոտողներ պարզեցին, որ կանոնավոր և երկար քունը դրականորեն է ազդում իմունային համակարգի վրա։ Քնի պակասը թուլացնում է օրգանիզմի պաշտպանիչ գործառույթները և բացասաբար անդրադառնում նրանում տեղի ունեցող կենսաքիմիական գործընթացների, այդ թվում՝ թմրամիջոցների վատ ազդեցությունների վրա։
Սա ստուգելու համար գիտնականները պատվաստել են հեպատիտ A-ի դեմ երկու խմբի. ոմանց թույլ են տվել քնել, իսկ մյուսներին խնդրել են արթուն մնալ օրվա ընթացքում: Արյան հետագա անալիզը ցույց է տվել, որ պատվաստանյութի նկատմամբ արձագանքը և ընդհանուր իմունային վիճակն առաջին խմբի մասնակիցների մոտ զգալիորեն ավելի լավն էին, քան նրանց՝ անքնությունից հյուծված ընկերների: Այս ամենը պայմանավորված է ավելի լավ հորմոնալ հավասարակշռությամբ, ավելի լավ արյան ու ավշային հոսքով և, հետևաբար, իմունային բջիջների ավելի բարձր ակտիվությամբ: Հետագայում նույն եզրակացության են եկել նաև այլ գիտնականներ, ովքեր ուսումնասիրել են իմունիտետի և քնի միջև կապը:
Ի՞նչ հետևություններ կարող եք անել սրանից: Շատ պարզ. անկախ նրանից, թե որքանով եք հենվում սուպերմթերքների, կոճապղպեղի կամ «իմունիտետի» համար վիտամինային հավելումների վրա, գլխավորը, որը կստիպի նրանց աշխատել հարյուր տոկոսով, առողջ քունն է: Միգուցե ապագայում սա լավագույն դրդապատճառն է մինչև ուշ գիշեր չնստելու, համացանցում քիչ պտտվելու և հեռուստասերիալների գիշերային դիտումները սահմանափակվելու համար։
21-05-2026 11:32 Կոտ դ'Ազուրում շարունակվում է Կաննի 79-րդ կինոփառատոնը: Փառատոնի վերջին օրը հանդիսատեսը վայելեց ամերիկացի ռեժիսոր Այրա Սաքսի «Մարդը, որին սիրում եմ» դրաման: Գլխավոր դերում հանդես է եկել Օսկարի դափնեկիր Ռամի Մալեքը: Հանդիսատեսը դիտեց նաև «Պայքար դը Գոլի համար. Երկաթի դարաշրջան» պատմական դիպտիխի առաջին մասը: Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի ֆիլմը ներառվել է արտամրցութային ծրագրում:
21-05-2026 11:25 Վերջին տարիներին գիտությունը բավականաչափ տվյալներ է կուտակել՝ վստահորեն եզրակացնելու համար, որ սնունդը կարգավորում է մաշկի առաձգականությունը, փայլը և ծերացման արագությունը: Մաշկի վիճակի բարելավմանը նպաստում են ճարպոտ ձկները (սաղմոն, կարմրախայտ, սկումբրիա), լոլիկը, գազարը, բրոկոլին, բրյուսելյան կաղամբը, ծաղկակաղամբը, բողկը։
21-05-2026 11:20 «Ֆորսաժը» 25 տարեկան է։ 2028 թվականին էկրան կբարձրանա ֆիլմի ևս մեկ մաս. ռեժիսորները նշում են, որ այն վերջինը կլինի։ Վերջին 25 տարիների ընթացքում փողոցային մրցարշավների ֆրանշիզան Հոլիվուդում դարձել է իսկական պաշտամունք։
21-05-2026 11:15 Իտալական Կազորիա քաղաքում 16-ամյա Ադրիանո Դ’Օրսին մահացել է անաֆիլակտիկ շոկից՝ ընկերների հետ սրճարանում պաղպաղակ փորձելուց մի քանի րոպե անց։ Ողղբերգության մասին գրում է բրիտանական Mirror պարբերականը։
21-05-2026 11:03 Հինգշաբթի առավոտյան Ստամբուլում իրականացված հակաթմրամիջոցային նոր գործողության շրջանակում կինոյի և շոու-բիզնեսի առնվազն 15 ներկայացուցիչ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է «TRT Haber» հեռուստաալիքը։ Բերման ենթարկվածների թվում են հայտնի դերասանուհի և մոդել Սերենայ Սարըքայան («Ընտանիքը», «Մակընթացություն», «Շահմարան», «Շնորհակալություն, հաջորդը» սերիալներից), ինչպես նաև «Լոռամրգի օշարակ» հեռուստասերիալի աստղ Ֆեյզա Ջիվելեքը։ Ձերբակալվել են նաև երգիչներ Մաբել Մաթիզն ու Բերքայ Շահինը։