Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչո՞ւ է մեզ թվում, որ հագնելու ոչինչ չունենք

07.10.2022

Ձեզ, հավանաբար, ծանոթ է այս զգացողությունը՝ կանգնել եք զգեստապահարանի առջև, որն ամբողջությամբ լցված է հագուստով, բայց դրանցից որևէ մեկը համապատասխան չի թվում: Կանդրադառնանք նրան, թե ինչը կարող է թաքնված լինել այս երեւույթի հետեւում։

ՊԱՏՃԱՌ N1. ԴՈՒՔ ԸՆԿԵԼ ԵՔ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ

Մենք ապրում ենք արագ փոփոխվող թրենդների աշխարհում. այն, ինչ այսօր գտնվում է նորաձևության գագաթնակետին, վաղը դառնում է ձանձրալի և նյարդայնացնող: Սա չի նշանակում, որ պետք է ամբողջովին անտեսեք նորաձեւության միտումները, այստեղ գլխավորն այն է, որ չափը չանցնեք: Եթե հիմա նորաձեւության մեջ են մինի կիսաշրջազգեստները, հաստ տակերով կոշիկները ու վառ նարնջագույնը, կանգ առեք, օրինակ, միայն կիսաշրջազգեստների վրա։ Ոտքից գլուխ մեգա հիթեր կրելու փոխարեն, ավելի լավ է դրանք ընտրովի ուղղորդել ձեր արտաքինին:

ՊԱՏՃԱՌ N2. ՁԵՐ ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆԸ ՎԱՏ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ

Երբեմն «հագնելու բան չկա» խնդրի պատճառը տարրական խառնաշփոթն է: Ամենաարդյունավետը պահարանի պարունակությունը ըստ կատեգորիաների դասավորելն է, այլ ոչ թե ըստ գույների․ բաճկոնը պետք է կախել բաճկոնների կողքին, վերնաշապիկը՝ շապիկների, տաբատները՝ տաբատների և այլն։ «Մաքրման կախարդական» վարպետ Մարի Կոնդոն ևս մեկ խորհուրդ է տալիս․ հետևեք, որ պահարանի իրերի երկարությունը ձախից աջ նվազի։ Ըստ այս սկզբունքի՝ զգեստապահարանի սկզբում նախ պետք է լինեն երկար վերարկուները, իսկ վերջում՝ թեթև նյութերից պատրաստված կիսաշրջազգեստները, տոպերը և բլուզները։ Այս դասավորվածությունը մեծապես հեշտացնում է ամենօրյա ընտրությունը։

600x400

ՊԱՏՃԱՌ N 3. ՁԵՐ ԶԳԵՍՏՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ «ԱՐԱԳ ՆՈՐԱՁԵՒՈՒԹՅՈՒՆԻՑ» Է

«Արագ նորաձևությունը» արագ է հենց նրանով, որ կես տարուց պակաս ժամանակում այդ իրերը հասցնում են ձանձրացնել: Օրինակ, հանրային շուկայում գնված կիսաշրջազգեստը դուք հաճախ Instagram-ում կարող եք տեսնել այլ մարդկանց հագին, ինչի պատճառով ավելի ու ավելի քիչ կցանկանաք հագնել այն։ Արագ նորաձեւությունից հրաժարվելն անպայման չի ենթադրում շքեղ զգեստների վրա ծախսեր: Այստեղ կցանկանայինք հիշել Միուչի Պրադայի խոսքերը․ «Եթե ձեզ կարող եք Prada թույլ տալ, խնդրեմ: Եթե ոչ, ոչ մի խնդիր: Հագեք վինտաժային հագուտ: Եղեք ուժեղ և հպարտ»:

ՊԱՏՃԱՌ N 4. ԴՈՒՔ ՀԱՃԱԽ ԵՔ ԳՆՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻՆԻ ՆՄԱՆ ԻՐԵՐ

Հիշեցնենք այն հարցը, որը Նատաշա Գոլդենբերգը խորհուրդ է տալիս հղել ինքներդ ձեզ՝ յուրաքանչյուր գնումից առաջ. «Իրո՞ք այս բանն ինձ սազում է, թե՞ պարզապես այն երեսուն անգամ տեսել եմ սոցիալական ցանցերում և վազել գնելու»: Որքան էլ գեղեցիկ նայվեն որոշ զգեստներ կամ կիսաշրջազգեստներ ուրիշների վրա, դրանք կարող են ձեզ ընդհանրապես չսազել:

ՊԱՏՃԱՌ N 5. ԴՈՒՔ ԴԵՌ ՉԵՔ ԳՏԱԼ ՁԵՐ WOF-ը

WOF-ը (without fail) հապավում է, որը օգտագործվում է Tibi-ի դիզայներ Էմի Սմիլովիչի կողմից՝ նկարագրելու համար զգեստապահարանի այն պարզ իրերը, որոնք, ամենայն հավանականությամբ, չեն լինի թրենդային ցանկերում, բայց որոնք թույլ են տալիս զգալ ինքներդ ձեզ: Դա կարող է լինել բարակ սև ջեմպեր, երկնագույն վերնաշապիկ, մոխրագույն ջինսե տաբատ, բաճկոն, որը հիանալի տեսք ունի ձեզ վրա. մի խոսքով, այն իրերը, որոնք կարող եք կրել նույնիսկ փակ աչքերով: Ձեր անհատականացված WOF-ների շնորհիվ առավոտյան ձեր կերպարն ընտրելն ավելի հեշտ կլինի, միաժամանակ նման հագուստով ձեզ հարմարավետ ու վստահ կզգաք ամբողջ օրը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1680 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 532 անգամ
01.05.2024
Դիտվել է 269 անգամ
25.04.2024
Դիտվել է 260 անգամ
26.04.2024
Դիտվել է 221 անգամ
27.04.2024
Դիտվել է 209 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster