Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Կենդանակերպի ամենահամարձակ նշանները

13.09.2022

Վախը արգելակ է զարգացման համար, և գաղտնիք չէ, որ խիզախ մարդիկ են հասնում մեծ բարձունքների:  Նրանք գնում են ցանկացած ծայրահեղության՝ ճակատագրից վերցնելով այն, ինչն իրավամբ իրենցն է։ Վախի բացակայությունը նրանց տալիս են աստղերը։

Կենդանակերպի այդպիսի նշաններն ընդամենը հինգն են.

Նույնիսկ եթե ձեր Նշանն ամենահամարձակների ցանկում չէ, դա չի նշանակում, որ դուք չեք կարող գերազանցել նրանց նպատակասլացությամբ և վճռականությամբ: Կասկածները մի կողմ նետեք, քանի որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ հատկանիշները։

1-ին տեղ․ Առյուծ

Նրա արյան մեջ եռում է քաջությունը։ Առյուծը սիրում է ռիսկի դիմել, ընդ որում՝ լայնածավալ։ Նա միշտ ստանում է իրեն հասանելիքը, քանի որ այլ կերպ լինել չի կարող։ Չկան իրավիճակներ, հանգամանքներ կամ մարդիկ, որոնք կխրտնեցնեն Առյուծին, քանի որ նա չի վախենում փոփոխություններից, համարձակորեն նայում է առաջ, գիտի՝ ինչպես և սիրում է հաղթել։ Բնականաբար, նա շատ ավելի հաճախ է հաղթում, քան պարտվում։

2-րդ տեղ․ Խոյ

Չկան խոչընդոտող գործոններ, որոնք կարող են հետ պահել Խոյին, որը վճռական է իրականացնել գործերը: Այս նշանը չունի արգելակներ և չի ընկրկում: Նա սիրում է նախ անել, և հետո միայն մտածել, կյանքի ձանձրալի ընթացքը հագեցնում է հանդուգն քայլերով, որոնք մեծ քաջություն են պահանջում։ Նա ապրում է զգացմունքով, բնազդներով և հետաքրքրասիրությամբ՝ համաձայնելով ցանկացած արկածների, քանի որ դա նրա կյանքի մասն է։

3-րդ տեղ. Կարիճ

Կարիճը ծնվում է անվախ։ Նա սիրում է հաղթանակի համն ու իր երազանքները, ուստի երբեք չի հրաժարվում դրանցից։ Ծայրահեղությունը, փառասիրությունը և անզուսպ առաջ գնալու մղումը հաճախ նրան տանում են այնպիսի իրավիճակների, որտեղ վառվում է: Բայց դա միայն խթանում է Կարիճի հետաքրքրությունը: Որոշ ժամանակ թաքնվելով՝ նա նոր թափով մտնում է պայքարի մեջ, որտեղ կռվում է մինչև վերջին շունչը՝ ոչ մի կերպ չզիջելով թշնամուն։

4-րդ տեղ․ Ջրհոս

Ջրհոսի անխոհեմ գործողությունները հաճախ շոկի մեջ են գցում մարդկանց։ Զվարճանքի համար նա կարող է անել այնպիսի բաներ, որոնք ուրիշները վախենում են նույնիսկ պատկերացնել։ Ջրհոսին ինչ-որ բանով վախեցնելն անհնար է, ուստի նա չի էլ փորձում խուսափել ամենասուր անկյուններից։ Աննախադեպ միտքը, վճռականությունը և արկածախնդիր ոգին թույլ են տալիս նրան հաղթել միշտ և ցանկացած պարագայում: Ջրհոսների համար շատ հեշտ է կառավարել իրադարձություններն ու մարդկանց, ինչպես նաև դուրս գալ սթրեսային իրավիճակներից։

5-րդ տեղ․ Աղեղնավոր

Աղեղնավորի համարձակությունը դրսևորվում է նրանով, որ նա չի վախենում ռիսկից և միշտ պատրաստ է արկածների։ Միակողմանի տոմս վերցնելն ու ամեն ինչ թողնելը սովորական պատմություն է։ Արդյո՞ք պետք է ասել, որ անցյալում չսիրված աշխատանքը, հնացած հարաբերությունները, վատ սովորությունները թողնելը նրա համար չնչին գործ է։ Հանուն անձնական աճի և դեպի լավը փոփոխությունների, Աղեղնավորը ցանկացած ռիսկի կդիմի։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 954 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Բացահայտվել է օծանելիքի այն բույրը, որը խենթացնում է տղամարդկանց

17.03.2023
Շատ աղջիկներ մեծ ջանքեր են գործադրում ցանկալի և գրավիչ լինելու համար։ Իսկ տղամարդկանց պետք է հարվածել բոլոր ուժերով, այդ թվում՝ անտեսանելի։

Գերմանուհին իր ողջ խնայողությունը ծախսել է դաջվածքների վրա

11.02.2023
57-ամյա կինն իր ողջ խնայողությունները ծախսել է դաջվածքների վրա և հայտնի դարձել համացանցում։

Քիմ Քարդաշյանին հետապնդում է մեկը, ով նրան իր կինն համարում

27.01.2023
Քիմ Քարդաշյանի ժողովրդականության աճին զուգընթաց ավելանում է նաև նրա հմայված երկրպագուների թիվը։

Ինչպիսի՞ն է այսօր «Գահերի խաղի» Վիշապների մայրը. կճանաչեի՞ք նրան

21.01.2023
Դեյներիս Թարգարիենը «Գահերի խաղը» սերիալի առանցքային և հանդիսատեսի կողմից սիրված հերոսուհիներից մեկն է։ Տեսեք, թե ինչ տեսք ունի այսօր նրան մարմնավորած դերասանուհին:

Սեւ ջրային նապաստակ. ինչպես դիմավորել Նոր տարին և գոհացնել նրա խորհրդանիշին

28.12.2022
Գալիք 2023-ի թվականի խորհրդանիշը Սև ջրային նապաստակն է (Կատուն)՝ գեղեցիկ և ընկերասեր կենդանի, որը խոստանում է խաղաղություն և կայունություն:

Եղևնին օգտակար է առողջության համար

12.12.2022
Քչերը գիտեն, որ եղևնին ոչ միայն գեղեցիկ, այլև շատ օգտակար ծառ է։ Տեղադրելով այն տանը՝ դուք կարող եք բարելավել միկրոկլիման և բարձրացնել օրգանիզմի պաշտպանունակությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-03-2023 11:57
Ոստիկանները Լոս Անջելեսում գտնվող Ռիհաննայի տնից բերման են ենթարկել մոլի երկրպագուին։ Հարավային Կարոլինայից տղամարդը հատուկ եկել էր երգչուհուն ամուսնության առաջարկություն անելու։
24-03-2023 11:53
Կանադացի երգիչ The Weeknd-ը (Էյբել Տեսֆայե) Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենամեծ ժողովրդականություն վայելող արտիստ։ Նա դարձել Է առաջին երաժիշտը, որին լսել Է ամսական ավելի քան 100 միլիոն օգտատեր։ Տեսֆայեն հասել է ունկնդիրների 111,4 միլիոն առավելագույն նշագծին:
24-03-2023 11:49
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության  6-րդ տուրում հաղթանակ են տոնել Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը խաղում էին իրար դեմ և խաղը ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը 6 հնարավորից վաստակել են 4.5 միավոր: Մրցաշարային աղյուսակի առաջատարը լեհ Օլիվիա Կիոլբասան է, ով ունի 5,5 միավոր:
24-03-2023 11:38
Նորաձեւության դիզայներ Ջերեմի Սքոթի վերջին նախագծում ավտոպահեստամասերը վերափոխում է բարձր նորաձեւության ապշեցուցիչ հանդերձանքի կամ «քար-տյուրի», ինչպես ինքն է անվանում: Սեուլում ցուցադրված հավաքածուն Hyundai ավտոարտադրողի հետ համագործակցության արդյունք է:
24-03-2023 11:29
Հնդկաստանում աղջիկը փրկել է մորը, ում կծել էր կոբրան: Կինը  դուրս է եկել փողոց՝ պոմպը միացնելու եւ պատահաբար ոտքը դրել կոբրայի վրա, որը կծել է նրան։ Վերջինս կծած տեղից վերեւ խոտով կապել է, որպեսզի թույնը չտարածվի մարմնով եւ հասել տուն։  Ուսանողուհի դուստրը իմացել է կատարվածի մասին եւ համարել, որ մոր մեթոդները չեն կարող փրկել նրա կյանքը։ Նա ծծել է թույնը վերքից եւ կնոջը տեղափոխել հիվանդանոց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2023 թ

01.03.2023
Մարտին պարահանդեսը կկառավարեն Մերկուրին և Սատուրնը, որոնց համադրությունը կօգնի կնքել շահավետ գործարքներ ու ստանալ խոստումնալից առաջարկներ: 

LADYNEWS TV
Երգչուհի Արփի Ալտոն, որը, հատկապես, հայտնի է յութուբյան տիրույթում եւ աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ իր ակնհայտ նմանությամբ, ներկայացրել է «Նազան իմ յարը»՝ հայկական ամենահայտնի երգերից մեկի cover-ը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.03.2023
Դիտվել է 732 անգամ
21.03.2023
Դիտվել է 205 անգամ
22.03.2023
Դիտվել է 167 անգամ
23.03.2023
Դիտվել է 154 անգամ
24.03.2023
Դիտվել է 54 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster