Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես վերականգնել մաշկը արևայրուքից հետո

07.09.2022

Արևայրուքն այն է, ինչի մասին երազում են շատ կանայք, դրանով մաշկն ավելի գեղեցիկ է թվում, իսկ մարմինը՝ նրբբագեղ, բայց մի մոռացեք, որ դա սթրես է մաշկի համար:  

Գեղեցիկ երանգը մաշկի բջիջների պաշտպանիչ աշխատանքի արդյունքն է։ Հմայիչ արևայրուքի տեր լինելու համար հարկավոր է ուշադիր հետևել և հոգ տանել ձեր մարմնի մասին՝ ամեն օր վերականգնելով մաշկը:

Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, թե ինչպես վերականգնել մաշկը արևայրուքից հետո:

Սնուցում և խոնավացում

Մի մոռացեք ակտիվորեն սնուցել արևի տակ շագանակագույն երանգ ստացած մաշկը։ Արևայրուքը շատ առավելություններ ունի, սակայն ակնհայտ թերություններից մեկը կնճիռների առաջացումն է։ Ուստի հատկապես հետևողականորեն խոնավացրեք աչքերի շուրջ մաշկը և սնուցեք այդ հատվածը։

Տնական բաղադրատոմսեր

Արևի լոգանքից հետո մաշկի խնամքը կարող է մեծ օգնություն լինել այն մթերքները, որոնք հեշտ է գտնել ձեր սառնարանում:

o Գազար և մեղր

Գազարը քերեք և խառնեք մեղրի (կամ թթվասերի) հետ։ Խառնուրդը հավասարաչափ քսեք դեմքին։ Այս դիմակը կօգնի ձեզ ավելի երկար պահել արևի շոկոլադե երանգը։

Գազարը կարելի է օգտագործել նաև 1 ձվի դեղնուցի հետ խառնած։

o Կարտոֆիլ

Հում կարտոֆիլը տրորեք միջև խյուս դառնալը, մեջն ավելացրեք մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ։ Հետո ամբողջ խառնուրդը քսել մարմնին և ծածկեք կտորով՝ սրբիչով կամ անձեռոցիկով:

o Հատապտուղներ

Յուղոտ մաշկի համար հիանալի են ելակը, սև հաղարջը և գազարը: Հատապտուղները խառնեք աղացած վարսակի կամ ցածր յուղայնությամբ կեֆիրի հետ։ Խոնավեցնելու համար մաշկի բոլոր տեսակներին նպատակահարմար են ելակը, ազնվամորին և վայրի ելակը:

o Բանան

Կարմրությունը թեթեւացնելու համար կարելի է 1 բանանը խառնել մեկ գդալ մեղրի հետ։ Պարզապես զգույշ եղեք․ նման դիմակ չի կարելի պատրաստել նրանց համար, ովքեր ալերգիկ են մեղրից կամ մազանոթները գտնվում են մաշկի մակերեսին մոտ։

Պատրաստեք մաշկը արևայրուքի համար

600x400

Ճիշտ արևայրուքի համար անհրաժեշտ է իմանալ մի քանի պարզ բան։ Առաջին. մի փորձեք արևայրվել առաջին օրը, ամենայն հավանականությամբ, մաշկը պարզապես կվառվի:

Երկրորդ՝ արևայրուքի մեկնարկից մի քանի օր առաջ սկրաբով մաքրեք մաշկը մեռած բջիջներից. արևայրուքը հավասարապես և ավելի արագ կընկնի հարթ, թարմացած մաշկի վրա:

Եթե դուք վառվել եք

Արևայրուքից հետո վերականգնումն անհրաժեշտ է, բայց ավելի օգտակար է իմանալ, թե ինչ անել, եթե հանկարծ դեռ անհրաժեշտ խնամք չեք իրականացրել և վառվել եք: Սկսնակների համար՝ խուճապի մի մատնվեք: Այո, իրավիճակը տհաճ է, բայց եթե դուք կատարեք ճիշտ գործողությունների շարք, ապա ոչ մի վատ բան չի լինի։

o Խոնավեցում

Դուք եկել եք լողափից, և մաշկը կարմիր է, շոշափելիս տաք կամ նույնիսկ ցավոտ. առաջին մի քանի ժամվա ընթացքում թողեք հանգստանա և մի կիրառեք որևէ միջոց, որպեսզի չխանգարեք մաշկի կողմից ավելորդ կլանված ջերմության արտազատմանը: Դրանից հետո դուք կարող եք սկսել ակտիվորեն այն խոնավացնել և վերականգնել կոսմետիկ խնամքի միջոցով՝ հատուկ ուշադրություն դարձնելով դեմքի մաշկին։ Եթե դուք չունեք հատուկ արևապաշտպան մարմնի կաթ, կարող եք օգտագործել ձեր սովորական լոսյոնը, կրեմը կամ մարմնի կաթը՝ խուսափելով մաշկի վրա ավելորդ շփումից և ճնշումից: Ոչ մի դեպքում պիլինգ մի արեք ու մի օգտագործեք հղկող նյութերով և թթուներով արտադրանք:

o Ազատ հագուստ

Լողափից վերադառնալուց հետո զով լոգանք ընդունեք։ Թաց մաշկին քսեք ալոեյի գել, այն ոչ միայն կխոնավացնի, այլև կզովացնի։

o Շատ ջուր

Չնայած այն հանգամանքին, որ արևայրուքը մարմնի արտաքին մասում է, ամբողջ մարմինը տառապում է: Եթե դուք այրվել եք, ապա չպետք է ալկոհոլ կամ քաղցր գազավորված ըմպելիքներ խմել։ Ավելի լավ է խմել բավականաչափ ջուր՝ արևի ազդեցության ժամանակ կորցրած խոնավությունը լրացնելու և ջրազրկումը կանխելու համար:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7332 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ընտրել քաղցր նուռ. հասուն մրգի 7 նշան

06.11.2026
Նուռը կարող է հասուն և շատ գրավիչ տեսք ունենալ, բայց հատիկները հիասթափեցնող լինեն։ Այն ընտրելիս սխալ թույլ չտալու համար անհրաժեշտ է իմանալ հասունության մի քանի նշաններ։

Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում

20.10.2026
40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։

Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում

08.10.2026
Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-11-2026 10:52
Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55
Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
09-11-2026 10:50
Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը: 
09-11-2026 10:26
Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան  բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41
Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.11.2026
Դիտվել է 865 անգամ
05.11.2026
Դիտվել է 464 անգամ
06.11.2026
Դիտվել է 453 անգամ
10.11.2026
Դիտվել է 208 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster