Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Սովորություններ, որոնք խլում են ձեր էներգիան և հաջողությունը

12.07.2022

Մարդկային էներգիան անսահմանափակ չէ։ Այն երբեմն ծախսվում է ինչ-որ անօգուտ բանի վրա, կամ մեր աուրան արգելափակվում է, չակրաները ճիշտ չեն աշխատում։ Դա տեղի է ունենում կործանարար սովորությունների պատճառով, որոնցից շատերը սխալմամբ համարում ենք անվնաս: Հենց այդ սովորությունները կքննարկենք այս հրապարակման մեջ:

Յուրաքանչյուր մարդ փորձում է հասկանալ, թե ինչպես իր կյանք ներգրավել անհրաժեշտ իրադարձությունները, բայց ոչ բոլորն են ցանկանում իմանալ, թե ինչն է խանգարում իրեն դա անել: Հաջողություն փնտրելուց առաջ պետք է ազատվել նրանից, ինչն արգելափակում է այն:

Թափթփված աշխատատեղ

600x400

Մարդկանց մեծ մասն աշխատում է օրական 8-10 ժամ կամ ավելի: Ամեն դեպքում, դա գրեթե միշտ տեղի է ունենում ինչ-որ միջավայրում՝ տանը կամ գրասենյակում, սեղանի մոտ կամ մեքենայում, գործարանի հաստոցների մոտ կամ խանութի վաճառասեղանին:

Երբ աշխատավայրում լրիվ խառնաշփոթ է, դա անխուսափելիորեն հանգեցնում է էներգիայի և տրամադրության հետ կապված խնդիրների: Ավարտեք կամ սկսեք ձեր աշխատանքային օրը՝ մաքրելով ձեր աշխատատեղը: Սա շատ կարևոր է, քանի որ մաքրության և կարգուկանոնի մեջ մեր ուշադրությունը կենտրոնանում է։ Սա խնայում է ուժ և էներգիա:

Ամեն ինչ պլանավորելու կամ ընդհանրապես ոչինչ չպլանավորելու սովորությունը

600x400

Ոսկե միջինը հազվադեպ է պատահում: Մարդիկ շատ հաճախ ամեն ինչ հստակ պլանավորում են և իրենց գործողությունների ազատություն չեն թողնում, կամ պարզապես ընդհանրապես չեն պլանավորում օրվա գործերը։ Այս ծայրահեղությունը նույնպես վտանգավոր է, քանի որ կարող ես մոռանալ ինչ-որ կարևոր բան անել, որի պատճառով ուղղումների կարիք կլինի, իսկ դա միշտ նյարդեր է ու սթրես։

Գործերը պետք է պլանավորել, բայց միայն ամենակարևորներն ու պատասխանատուները։ Մնացած ամեն ինչ կարելի է անել հընթացս: Կարևոր է նաև անելիքների ցանկում ավելացնել հանգիստը, քանի որ առանց հանգստի անհնար է պահպանել բարձր արտադրողականությունը և լավ տրամադրությունը։

Սկսածը կիսատ թողնելու սովորություն

600x400

Փորձեք երբեք այդպես չվարվել, քանի որ դա չափազանց կործանարար է էներգիայի և հոգեկանի համար: Չավարտված գործը խլում է նյարդեր, ժամանակ։ Եթե վերադառնաք դրան, ապա կենտրոնանալու վրա լրացուցիչ ժամանակ եք ծախսելու: Եթե ընդհանրապես չես վերադառնում, ուրեմն կարժեզրկեք այն, ինչ արդեն արել եք։

Այդ իսկ պատճառով մարդիկ, ովքեր անընդհատ ինչ-որ բան են կիսատ թողնում հաջողության հասնելու ճանապարհին, հաճախ ուժասպառ են լինում, տանջվում, ընկճվում: Շատ հաճախ հետաձգելը պայմանավորված է նրանով, որ մեզ շեղում են զանգերը, սոցիալական ցանցերը, ակնթարթային մեսենջերները: Աշխատեք որոշակի ժամանակ հատկացնել աշխատանքին, որի ընթացքում ձեզ ընդհանրապես ոչինչ չի շեղի։

Գործերը հետաձգելու սովորությունը

Նման վատ սովորության հետեւանքները նման են նախորդինին։ Երբ մարդ առանց լուծելու գործերը կուտակում է, նրա վրա ավելի ու ավելի մեծ բեռ է կախվում։ Նրանք, ովքեր հաշվի չեն առնում դա, միևնույն է բախվում են խնդիրների, քանի որ վաղ թե ուշ ստիպված են լինենում լուծել այն հարցները, որոնք հետաձգել են: Եթե մարդը պատասխանատու է, նա կարող է սկսել անհանգստանալ այն փաստից, որ աշխատավայրում ունի չավարտած անելիքներ կամ չկատարված տնային գործեր: Ամեն դեպքում, դա լավ բանի չի հանգեցնում։

Խորհուրդներն անվերապահ ընդունելը

600x400

Մարդիկ մեզ անընդհատ խորհուրդ են տալիս ինչ-որ բան անել, ինչ-որ բանի հասնել, ինչ-որ բանից հրաժարվել կամ, ընդհակառակը, ինչ-որ բան ձեռք բերել։ Ընկերների և սիրելիների խորհուրդներից շատերն, իսկապես, օգտակար են, բայց, եթե անվերապահորեն հետևեք այն ամենին, ինչ նրանք ասում են, դա անխուսափելիորեն կհանգեցնի էներգետիկ խնդիրների: Մի արեք այն, ինչ ձեր սիրտը կամ միտքն ասում է, որ պետք չէ անել: Եթե կարծում եք, որ ինչ-որ արարք սխալ է, բայց ձեզ համառորեն հակառակն են համոզում, սա նշան է, որ ուրիշի կարծիքը չի կարելի անվերապահորեն ընդունել:

Նախանձի սովորություն

600x400

Շատերը կարծում են, որ չեն նախանձում, բայց այդպես չէ։ Երբեմն մենք ինքներս չենք նկատում, թե ինչպես ենք հաշվում ուրիշի փողերը կամ խորանում այլոց խնդիրների՝ սիրո, ընկերության, աշխատանքի մեջ։ Պետք չէ կենտրոնանալ դրանց վրա: Նախանձը լավ բանի չի հանգեցնում, քանի որ այս սարսափելի զգացումը մեզ զրկում է ուժից, նվազեցնում արտադրողականությունը և չակրաներին տանում դեպի ամենաճնշված վիճակ։

Դադարեք մտածել այն մասին, թե ինչ են արել ուրիշները և ինչ չեք արել դուք։ Կենտրոնացեք այն ամենի վրա, ինչ կարող եք անել հիմա կամ ավելի ուշ: Եթե դուք իսկապես ինչ-որ բան եք ցանկանում, ձեր առջեւ նպատակ դրեք։ Թող ուրիշների հաջողությունները մոտիվացնեն ձեզ, ոչ թե ստիպեն խորանալ ինքնախղճահարության մեջ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 823 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուսնության 3 գաղտնիքները. ինչպես պահպանել սերը երկարաժամկետ հարաբերություններում

11.11.2022
Երբ մենք սիրահարվում ենք, մեր գլուխը կորցնում ենք մոլեգնող հորմոններից. մենք աչք ենք փակում զուգընկերոջ թերությունների վրա, չափազանց լավատեսորեն ենք նայում ընտանեկան ապագային և թերագնահատում միասին ապրելու անխուսափելի դժվարությունները:

5 քաղաքավարի խոսք, որոնք արժեզրկում են ձեզ

21.10.2022
Մարդը, չնկատելով դա, չարաշահում է քաղաքավարի խոսքերը և դրանով իսկ անտեսում իր անհատականությունն ու դա ի ցույց դնում ուրիշներին:

Ինչո՞ւ է մեզ թվում, որ հագնելու ոչինչ չունենք

07.10.2022
Ձեզ, հավանաբար, ծանոթ է այս զգացողությունը՝ կանգնել եք զգեստապահարանի առջև, որն ամբողջությամբ լցված է հագուստով, բայց դրանցից որևէ մեկը համապատասխան չի թվում:

Ավելի արդյունավետ ու երջանիկ դառնալու 5 դյուրին միջոց

08.09.2022
Աշունն արդեն եկել է, բայց ամառվա ընթացքում այդպես էլ չե՞ք կարողացել ձեզ ոգեշնչել նոր նվաճումների: Ներկայացնենք, թե ինչպես դա շտկել՝ աշխատելով ինքնադրսևորման և մոտիվացիայի հետ:

Գրավել նրա սիրտը հենց առաջին հանդիպումից

25.08.2022
Որպեսզի տղամարդը սիրահարվի, պարտադիր չէ, որ կինն ունենա իդեալական կազմվածք ու աներևակայելի հմայք: Ամեն ինչ շատ ավելի հեշտ է...

Որպեսզի դադարեն ձեզ նախանձել. երեք «Ա»-ի կանոնը

28.07.2022
Որպեսզի դադարեն նախանձել և ձեր մասին չար բաներ չխոսել, պետք է հետևես երեք «Ա»-ի կանոնին․ այս խորհուրդը տվեց հոգեբանը զրպարտությունից և հալածանքներից հյուծված հայտնի դերասաններից մեկին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-11-2022 09:53
Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի Գերմանիա - Կոստա Ռիկա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել ֆրանսուհի Ստեֆանի Ֆրապարը։ Ֆուտբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության պատմության մեջ նա կլինի առաջին կին գլխավոր մրցավարը։
30-11-2022 09:49
Հոգեբանները պարզել են, որ գործընկերների հետ աշխատավայրում ուրախանալն ու «հիմարություններ անելն» օգտակար է առողջության համար։ Դրական հույզերը թույլ են տալիս աշխատակիցներին ավելի արդյունավետ կառավարել իրենց ռեսուրսները: Սա թույլ է տալիս պահպանել աշխատանքի լավ տեմպը մինչեւ աշխատանքային օրվա ավարտը:
30-11-2022 08:57
Ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմն ընդգրկվել է Իտալիայի SALERNO միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում: Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին։ Այն պատմում է Հայոց ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին:
30-11-2022 05:14
Կոլումբացի երգչուհի Շակիրան ավելի հաճախ է հայտնվում դատարանների դահլիճներում, քան կարմիր գորգի վրա։ Նախօրեին Շակիրան հարկային խարդախության գործի շրջանակներում Իսպանիայի գանձարանին մեղադրել է ոտնձգությունների մեջ։
30-11-2022 02:09
Հեյլի Բիբերը հերքել է հղիության մասին լուրերը: «Ես խնձորի չափ ձվարանների կիստա ունեմ»,-անկեղծացել է Ջասթին Բիբերի կինը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2022 թ

01.11.2022
2022 թվականի նոյեմբերը համեմատաբար հանգիստ շրջան է, հատկապես ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակները։ Բայց նոյեմբերի 1-12-ը եւ 30-ից հետո Երկիրը կգտնվի ուժեղ աններդաշնակ ազդեցությունների գոտում։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը հյուրընկալվել է ամերիկյան հայտնի «The Late Late Show with James Corden» հաղորդմանը և կատարել իր հանրահայտ «Snap» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.11.2022
Դիտվել է 986 անգամ
25.11.2022
Դիտվել է 415 անգամ
26.11.2022
Դիտվել է 376 անգամ
30.11.2022
Դիտվել է 233 անգամ
29.11.2022
Դիտվել է 226 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster