Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Ձեռքի աշխատանքների բանկ»․ ներգրավվածների գերակշիռ մասը կանայք են

29.06.2022

Մեր շրջապատում հաճախ ենք հանդիպում անհատների, ովքեր տնայնագործական պայմաններում ստեղծում են յուրահատուկ իրեր, արվեստի տարբեր, այդ թվում՝ ազգային ավանդական ուղությունների գործեր, հաճախ՝ հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող ստեղծագործություններ։ Եվ որպես օրինաչափություն՝ շնորհաշատ այս անհատների ու նրանց գործունեության մասին հանրությունը տեղեկանում է պատահական մի դիպվածով, հարևան-բարեկամների՝ այստեղ-այնտեղ ներկայցմամբ։

Գլխավորապես այս խնդրի հաղթահարմանը նպաստելու նպատակով է, որ «Արտումար» կրթական-ստեղծագործական կենտրոն ՀԿ-ն ստեղծել է «Ձեռքի աշխատանքների բանկ», որում ներգրավված ստեղծագործողների գերակշիռ մասը կանայք են։

Այս և «Արտումար»-ի այլ նախագծերի մասին խնդրեցինք մանրամասներ ներկայացնել կրթական-ստեղծագործական կենտրոնի հիմնադիր-նախագահ Տաթևիկ Գրիգորյանին։

600x400

-Ներկայացրեք, խնդրեմ, «Արտումար» կրթական-ստեղծագործական կենտրոնի ստեղծման պատմությունը, առաքելությունը և նպատակները։

-Չորս տարի առաջ հիմնելով կենտրոնը՝ նպատակ ենք հետապնդել նպաստել հայ մշակույթի պահպանմանը և տարածմանը, հանրապետության, հատկապես սահմանամերձ մարզեում բնակվող մեր հայրենակիցների կրթվածության և տեղեկացվածության մակարդակի, իրավագիտակցության բարձրացմանը, նրանց սոցիալական վիճակի բարելավմանը։ Կենտրոնն իր գործունեությունը սկսել է Աշտարակ քաղաքում և հիմնական շահառուներն Արագածոտնի մարզից էին, սակայն ժամանակի հետ գործունեության աշխարհագրությունն ընդլայնել ենք, և մեր թիրախում նաև այլ, հատկապես՝ սահմանամերձ մարզերի ձեռքի աշխատանքներով զբաղվող անձիք են:

600x400

-Կենտրոնի համար յուրահատուկ անվանում եք ընտրել։ Ինչո՞ւ «Արտումար»։

-Որևէ դեպքի մասին խոսելիս անհրաժեշտ է լինում պարզել ոչ միայն տվյալ իրադարձության վայրը, այլև ժամանակը: Այն գիտությունը, որը խնդիր է դնում իր առջև զբաղվելու ժամանակի հետ կապված հարցերի ուսումնասիրությամբ և լուսաբանությամբ, հայ մատենագրության մեջ հայտնի է «տոմար» կամ «տումար» եզրույթով։ Իսկ մեր գլխավոր խնդիրներից է գեղեցիկ համադրել ու ներկայացնել հնի և նորի երկխոսությունը: Ի դեպ, մեր տաբերանշանի վրա ներառել ենք արևային ժամացույց, գիրք և ծառ՝ որպես գիտության, կրթության, տիեզերքի ու կյանքի օրենքների և մարդու անքակտելի ամբողջության խորհրդանիշներ։

600x400

- Ի՞նչ եղանակներով և ուղղություններով են իրականացվում կրթական ու մշակութային ծրագրերը, ովքե՞ր են հիմնական շահառուները։

-Կրթական ծրագրերն իրականացվում են ոչ ֆորմալ կրթության ձևաչափով, իսկ մշակութային ծրագրերը՝ վարպետաց դասերի, ցուցահանդեսների, փառատոնների, դասընթացների, տարաբնույթ այլ միջոցառումների կազմակերպմամբ և մասնակցությամբ: Շահառուները 14 տարեկան և բարձր տարիքի անձինք են, ովքեր հետաքրքրվում են մշակույթով, պատմությամբ, ազգային ավանդույթներով, զբաղվում ձեռքի աշխատանքներով։

600x400

-«Ձեռքի աշխատանքների բանկն», ինչ խոսք, հետաքրքրական ու շնորհակալ նախաձեռնություն է։ Ի՞նչ ընդգրկվածություն ունի, ի՞նչ ոլորտներ են ներառված, ի՞նչ գործիքակազմով է ներկայանում հանրությանը։

-«Ձեռքի աշխատանքների բանկի» մեկնարկը տրվեց, գրեթե, «Արտումար»-ի աշխատանքների սկսվելուն զուգահեռ՝ 2018 հուլիսից։ 2020 թվականից այն ստացել է «Հեքիաթ․ գտնված երազ» ձեռքի աշխատանքների ու դիզայնի ստուդիա անվանումը: Վերջինիս ներկա պահին անդամակցում են երեք տասնյակից ավելի ձեռքի աշխատանքով զբաղվող անձինք։

Ի սկզբանե նպատակն է եղել հավաքագրել ձեռքի աշխատանքներով զբաղվողներին, աջակցել նրանց արտադրանքի իրացմանը, կազմակերպել ցուցահանդեսներ, նպաստել ճանաչվածության բարձրացմանը, հեղինակների մասնակցությամբ կազմակերպել վարպետաց դասեր, համագործակցել այլ կառույցների հետ:
Կազմավորման օրվանից մինչ օրս մասնակցել ենք շուրջ 30 ցուցահանդեսի, տարբեր փառատոնների (Չարենցի տուն-թանգարանում «Ժպիտ» խորագրով տիկնիկների ցուցահանդես, «1000 տարվա գյուղամեջ» փառատոն (2019-2020), «Աշտարակի գինու փառատոն», Վրաստանում կայացած «Ֆանտել» փառատոն, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» միջոցառում, երևանյան «Տիկնիկների փառատոն», «Էրեբունի-Երևան 2801», «Ճանաչի՜ր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդես և այլն)։ Տարբեր նախագծեր են իրականացվել Local green նախաձեռնության, World Vision Armenia կազմակերպության, Աշտարակի համայնքապետարանի, Արագածոտնի մարզպետարանի, Շոփփինգ Արմենիայի, Երևանի քաղաքապետարանի, «Նարոտ» ընկերության հետ: Մեր անդամների թվում կարող եք տեսնել կարպետագործների, փայտամշակների, տիկնիկագործների, զարդագործների, նկարիչների, ամենատարբեր շնորոքներով օժտված վարպետների։

 600x400

-Որքանո՞վ է հաջողվում «Ձեռքի աշխատանքների բանկի» գործունեության շնորհիվ բարելավել մասնակիցների ճանաչվածության աստիճանը, սոցիալական կացությունը։

-Փորձը ցույց է տալիս, որ մեկը մյուսին շաղկապված է։ Նշեցի, որ մեր մասնակիցները հաճախ են հնարավորություն ստանում մասնակցելու տարաբնույթ ցուցահանդեսների, տոնավաճառների, ներգրավվում են վճարովի վարպետաց դասերի: Նրանց գործունեության մասին պատմում ենք համացանցի տարբեր հարթակներում, հեռուստատեսությամբ։ Անշուշտ, այս ամենը նպաստում է ճանաչելիության մեծացմանը, ծանոթությունների ու կապերի ընդլայնմանը, նաև՝ աշխատանքների սպառմանն ու որոշ չափով սոցիալանան վիճակի բարելավմանը։ Կցանկանայի հնչեցնել մեր կարգախոսը․

Հայրենիքը ի՛մ, քո՜ ու նրա
Ոչ միայն հո՛ղն է մեր պապենական,
Այլև մեր ջանքը՝ այդ հողի վրա...։

600x400

600x400

600x400

600x400

Հարցազրույցը՝ Անուշ Ավանյանի

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 1140 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Նախընտրելի է, որ մարդիկ ճիշտ խնամքի շնորհիվ երկարացնեն իրենց ատամների կյանքը․ Մերի Հովնանյան

29.03.2023
Շատերը նրան ճանաչում են որպես ատամնաբույժ-բլոգեր։ Որոշ հրապարակումների գումարային դիտումները սոցցանցերում անցնում են միլիոնը։

Աշխարհում ամեն հինգերորդ հղիություն ավարտվում է վիժումով․ խորհուրդներ գինեկոլոգից

16.02.2023
Ցանկալի հղիության ընդհատումը միշտ էլ ողբերգություն է կնոջ և ընտանիքի համար․ ծանր սթրեսը ոչ այնքան ֆիզիկական է, որքան բարոյական:

Ընտանեկան ավանդույթներով՝ «Համով հալվա»

02.12.2022
Ստեղծագործական որոնումներն անընդհատ են, նոր մտահղացումները գալիս են շարունակաբար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-09-2023 12:08
Սեպտեմբերի 26-ին Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի ունեցավ Saint Laurent նորաձեւության տան նոր գարուն-ամառ 2024 հավաքածուի ցուցադրությունը։ Շոուին ներկա էին Դեմի Մուրը, Քեյթ Մոսը, Դայան Կրյուգերը և Դերիլ Դիքսոնը, Շարլոտ Գենսբուրը, Հեյլի Բիբերը, Նատաշա Լիոնը, Լուրդես Լեոնը, Զոի Կրավիցը, Կարլա Բրունին, Գասպար Նոյը, Էմմա Մաքին, Շալոմ Հարլոուն, Մաթիլդա Փինոն, Օսթին Բաթլերը, Այրիս Լոու, Էմբեր Վալետա, Բեատրիս Դալլե, Ռոսսի Դե Պալմա, Սու Ջու Պարկ և այլ հյուրեր:
27-09-2023 02:15
Ռուսաստանում հայտնի բելառուս կատակերգու Սլավա Կոմիսարենկոն, ով սեպտեմբերի 20-ին ամուսնացել է իր ընկերուհու՝ Յուլյայի հետ, վերջինիս վեբքամ անցյալի մասին իմացել է սոցիալական ցանցերից։ Հումորիստը Instagram-ում գրառում է հրապարակել, որում նշել է, որ չի պատկերացրել, թե ինչով է զբաղվել իր սիրելին, ինչպես նաև ջնջել է հարսանեկան բոլոր լուսանկարները։
26-09-2023 11:01
Դավիթ Մանուկյանն ակնարկել է նոր վեպի մասին։ Նախօրեին Բուզովայի նախկին սիրեցյալը միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է առեղծվածային անծանոթուհու ձեռք բռնած։ Համացանցից օգտվողներն անմիջապես պարզել են ռեփերի ուղեկցորդուհուն։․ աղջկա անունը Յանա է, նա նույնպես նմանատիպ կադր է հրապարակել սոցցանցում։
26-09-2023 10:47
Ռուս կանանց գրեթե կեսը հաճախ սթրես է ապրում, և հեռուստասերիալները, զբոսանքներն ու սիրելիների հետ շփումն են օգնում հաղթահարել այս վիճակը, պազվել է Lady Mail.ru-ի հարցման արդյունքներից։
26-09-2023 10:41
Vanity Fair-ի եվրոպական հրատարակության հոկտեմբերյան թողարկումը, որը միավորում է Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան, զարդարվել է ութսունական և իննսունականների դարաշրջանի գլխավոր սուպերմոդելներով, որոնք այսօր շարունակում են մնալ հանրաճանաչության գագաթնակետին: Նրանց թվում են՝ Նաոմի Քեմփբելը, Կլաուդիա Շիֆերը, Քրիստեն Մաքմենամին, Քրիստի Թարլինգթոնը, Շալոմ Հարլոոնւ, Իմանը, Եվա Հերցիգովան, Միլա Յովովիչը, Փեթ Քլիվլենդը, Էլիզաբետա Դեսսին, Պաուլինա Պորիզկովան, Սինդի Քրոուֆորդը, Կարլա Բրունին, Ստեֆանի Սեյմուրը, Հելենա Քրիսթենը, Օ. Քերոլին Մերֆին, Էմբեր Վալետտան, Լորեն Հաթթոնը, Թվիգին և Պենելոպա Տրին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.09.2023
Դիտվել է 431 անգամ
22.09.2023
Դիտվել է 264 անգամ
23.09.2023
Դիտվել է 210 անգամ
26.09.2023
Դիտվել է 133 անգամ
27.09.2023
Դիտվել է 48 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster