Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Ձեռքի աշխատանքների բանկ»․ ներգրավվածների գերակշիռ մասը կանայք են

29.06.2022

Մեր շրջապատում հաճախ ենք հանդիպում անհատների, ովքեր տնայնագործական պայմաններում ստեղծում են յուրահատուկ իրեր, արվեստի տարբեր, այդ թվում՝ ազգային ավանդական ուղությունների գործեր, հաճախ՝ հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող ստեղծագործություններ։ Եվ որպես օրինաչափություն՝ շնորհաշատ այս անհատների ու նրանց գործունեության մասին հանրությունը տեղեկանում է պատահական մի դիպվածով, հարևան-բարեկամների՝ այստեղ-այնտեղ ներկայցմամբ։

Գլխավորապես այս խնդրի հաղթահարմանը նպաստելու նպատակով է, որ «Արտումար» կրթական-ստեղծագործական կենտրոն ՀԿ-ն ստեղծել է «Ձեռքի աշխատանքների բանկ», որում ներգրավված ստեղծագործողների գերակշիռ մասը կանայք են։

Այս և «Արտումար»-ի այլ նախագծերի մասին խնդրեցինք մանրամասներ ներկայացնել կրթական-ստեղծագործական կենտրոնի հիմնադիր-նախագահ Տաթևիկ Գրիգորյանին։

600x400

-Ներկայացրեք, խնդրեմ, «Արտումար» կրթական-ստեղծագործական կենտրոնի ստեղծման պատմությունը, առաքելությունը և նպատակները։

-Չորս տարի առաջ հիմնելով կենտրոնը՝ նպատակ ենք հետապնդել նպաստել հայ մշակույթի պահպանմանը և տարածմանը, հանրապետության, հատկապես սահմանամերձ մարզեում բնակվող մեր հայրենակիցների կրթվածության և տեղեկացվածության մակարդակի, իրավագիտակցության բարձրացմանը, նրանց սոցիալական վիճակի բարելավմանը։ Կենտրոնն իր գործունեությունը սկսել է Աշտարակ քաղաքում և հիմնական շահառուներն Արագածոտնի մարզից էին, սակայն ժամանակի հետ գործունեության աշխարհագրությունն ընդլայնել ենք, և մեր թիրախում նաև այլ, հատկապես՝ սահմանամերձ մարզերի ձեռքի աշխատանքներով զբաղվող անձիք են:

600x400

-Կենտրոնի համար յուրահատուկ անվանում եք ընտրել։ Ինչո՞ւ «Արտումար»։

-Որևէ դեպքի մասին խոսելիս անհրաժեշտ է լինում պարզել ոչ միայն տվյալ իրադարձության վայրը, այլև ժամանակը: Այն գիտությունը, որը խնդիր է դնում իր առջև զբաղվելու ժամանակի հետ կապված հարցերի ուսումնասիրությամբ և լուսաբանությամբ, հայ մատենագրության մեջ հայտնի է «տոմար» կամ «տումար» եզրույթով։ Իսկ մեր գլխավոր խնդիրներից է գեղեցիկ համադրել ու ներկայացնել հնի և նորի երկխոսությունը: Ի դեպ, մեր տաբերանշանի վրա ներառել ենք արևային ժամացույց, գիրք և ծառ՝ որպես գիտության, կրթության, տիեզերքի ու կյանքի օրենքների և մարդու անքակտելի ամբողջության խորհրդանիշներ։

600x400

- Ի՞նչ եղանակներով և ուղղություններով են իրականացվում կրթական ու մշակութային ծրագրերը, ովքե՞ր են հիմնական շահառուները։

-Կրթական ծրագրերն իրականացվում են ոչ ֆորմալ կրթության ձևաչափով, իսկ մշակութային ծրագրերը՝ վարպետաց դասերի, ցուցահանդեսների, փառատոնների, դասընթացների, տարաբնույթ այլ միջոցառումների կազմակերպմամբ և մասնակցությամբ: Շահառուները 14 տարեկան և բարձր տարիքի անձինք են, ովքեր հետաքրքրվում են մշակույթով, պատմությամբ, ազգային ավանդույթներով, զբաղվում ձեռքի աշխատանքներով։

600x400

-«Ձեռքի աշխատանքների բանկն», ինչ խոսք, հետաքրքրական ու շնորհակալ նախաձեռնություն է։ Ի՞նչ ընդգրկվածություն ունի, ի՞նչ ոլորտներ են ներառված, ի՞նչ գործիքակազմով է ներկայանում հանրությանը։

-«Ձեռքի աշխատանքների բանկի» մեկնարկը տրվեց, գրեթե, «Արտումար»-ի աշխատանքների սկսվելուն զուգահեռ՝ 2018 հուլիսից։ 2020 թվականից այն ստացել է «Հեքիաթ․ գտնված երազ» ձեռքի աշխատանքների ու դիզայնի ստուդիա անվանումը: Վերջինիս ներկա պահին անդամակցում են երեք տասնյակից ավելի ձեռքի աշխատանքով զբաղվող անձինք։

Ի սկզբանե նպատակն է եղել հավաքագրել ձեռքի աշխատանքներով զբաղվողներին, աջակցել նրանց արտադրանքի իրացմանը, կազմակերպել ցուցահանդեսներ, նպաստել ճանաչվածության բարձրացմանը, հեղինակների մասնակցությամբ կազմակերպել վարպետաց դասեր, համագործակցել այլ կառույցների հետ:
Կազմավորման օրվանից մինչ օրս մասնակցել ենք շուրջ 30 ցուցահանդեսի, տարբեր փառատոնների (Չարենցի տուն-թանգարանում «Ժպիտ» խորագրով տիկնիկների ցուցահանդես, «1000 տարվա գյուղամեջ» փառատոն (2019-2020), «Աշտարակի գինու փառատոն», Վրաստանում կայացած «Ֆանտել» փառատոն, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» միջոցառում, երևանյան «Տիկնիկների փառատոն», «Էրեբունի-Երևան 2801», «Ճանաչի՜ր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդես և այլն)։ Տարբեր նախագծեր են իրականացվել Local green նախաձեռնության, World Vision Armenia կազմակերպության, Աշտարակի համայնքապետարանի, Արագածոտնի մարզպետարանի, Շոփփինգ Արմենիայի, Երևանի քաղաքապետարանի, «Նարոտ» ընկերության հետ: Մեր անդամների թվում կարող եք տեսնել կարպետագործների, փայտամշակների, տիկնիկագործների, զարդագործների, նկարիչների, ամենատարբեր շնորոքներով օժտված վարպետների։

 600x400

-Որքանո՞վ է հաջողվում «Ձեռքի աշխատանքների բանկի» գործունեության շնորհիվ բարելավել մասնակիցների ճանաչվածության աստիճանը, սոցիալական կացությունը։

-Փորձը ցույց է տալիս, որ մեկը մյուսին շաղկապված է։ Նշեցի, որ մեր մասնակիցները հաճախ են հնարավորություն ստանում մասնակցելու տարաբնույթ ցուցահանդեսների, տոնավաճառների, ներգրավվում են վճարովի վարպետաց դասերի: Նրանց գործունեության մասին պատմում ենք համացանցի տարբեր հարթակներում, հեռուստատեսությամբ։ Անշուշտ, այս ամենը նպաստում է ճանաչելիության մեծացմանը, ծանոթությունների ու կապերի ընդլայնմանը, նաև՝ աշխատանքների սպառմանն ու որոշ չափով սոցիալանան վիճակի բարելավմանը։ Կցանկանայի հնչեցնել մեր կարգախոսը․

Հայրենիքը ի՛մ, քո՜ ու նրա
Ոչ միայն հո՛ղն է մեր պապենական,
Այլև մեր ջանքը՝ այդ հողի վրա...։

600x400

600x400

600x400

600x400

Հարցազրույցը՝ Անուշ Ավանյանի

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 1012 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Նախընտրելի է, որ մարդիկ ճիշտ խնամքի շնորհիվ երկարացնեն իրենց ատամների կյանքը․ Մերի Հովնանյան

29.03.2023
Շատերը նրան ճանաչում են որպես ատամնաբույժ-բլոգեր։ Որոշ հրապարակումների գումարային դիտումները սոցցանցերում անցնում են միլիոնը։

Աշխարհում ամեն հինգերորդ հղիություն ավարտվում է վիժումով․ խորհուրդներ գինեկոլոգից

16.02.2023
Ցանկալի հղիության ընդհատումը միշտ էլ ողբերգություն է կնոջ և ընտանիքի համար․ ծանր սթրեսը ոչ այնքան ֆիզիկական է, որքան բարոյական:

Ընտանեկան ավանդույթներով՝ «Համով հալվա»

02.12.2022
Ստեղծագործական որոնումներն անընդհատ են, նոր մտահղացումները գալիս են շարունակաբար։

Հայրենական օծանելիքը ճանաչում է գտնում

08.11.2022
«Պարֆյումերի» մասնագիտությունն իսկապես կախարդական է, որն իր աշխատանքում համատեղում է արվեստն ու զգացմունքները, հիշողությունները, հոգևոր ազդակներն ու պատկերները, բնությունն ու քաղաքային միջավայրը, ռետրոն և արդիականությունը։

Ինչպես են բուրավետ մոմերն ազդում կյանքի որակի վրա

26.10.2022
Բույրերը կարող են բարելավել կյանքի որակը ճիշտ այնպես, ինչպես լավ սնունդը, որակյալ հանգիստն ու գեղեցիկ հագուստը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-06-2023 11:32
Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին կիսաեզրափակիչում 6:2, 7:6 (9:7) հաշվով պարտության մատնեց աշխարհի 14-րդ ռակետ, բրազիլացի Բեատրիս Հադադ-Մայային։  Եզրափակիչում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի աշխարհի 43-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովան, որը հաղթել էր աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկային։
09-06-2023 11:30
Ինքնավար կենցաղային տեխնիկան, ինչպիսին է փոշեկուլ ռոբոտը, մարդկանց կարող է զրկել տանն աշխատանքից ստացվող բավականության զգացողությունից։ Այդ զգացողությունը կյանքի իմաստի կարեւոր աղբյուր է։ Տունը հավաքելը մարդուն կարող է ավելի երջանիկ դարձնել՝ լցնելով հոգու դատարկությունը, գրել է EurekAlert-ը։
09-06-2023 07:39
Variety-ի փոխանցմամբ՝ «Էմիլին Փարիզում» ֆիլմի նոր եթերաշրջանի նկարահանումները, որոնք պետք է սկսվեին ամռան վերջին, Ամերիկայի սցենարիստների գիլդիայի անդամների գործադուլի պատճառով դադարեցվել են։ Նկարահանումները նախատեսվում է սկսել մինչեւ աշնան վերջ, սակայն Netflix ծառայության ներկայացուցիչները, որտեղ թողարկվում է սերիալը, չեն մեկնաբանել իրավիճակը։
09-06-2023 06:51
Ջոնի Դեփը չի ցանկանում վերադառնալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆրանչայզին, քանի որ Disney կինոստուդիան չի աջակցել նրան Էմբեր Հերդի հետ վեճի ժամանակ։ Այս մասին հայտնում է DailyMail-ը՝ վկայակոչելով դերասանի ընկերներին։
09-06-2023 05:44
Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ գիտաշխատող Նաիրա Ազատյանի «Երիտասարդ ենթակարմիր աստղակույտերի որոնում և ուսումնասիրություն» աշխատանքը տեղ է գտել Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 2022թ-ի լավագույն (հաղթանակած) թեկնածուական թեզերի թվում։ 
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2023 թ․

01.06.2023
2023 թվականի հունիսին աստղերը խոստանում են բազմաթիվ լուրջ փոփոխություններ և հույզեր՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքի մեջ:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.06.2023
Դիտվել է 5271 անգամ
06.06.2023
Դիտվել է 495 անգամ
08.06.2023
Դիտվել է 179 անգամ
09.06.2023
Դիտվել է 156 անգամ
07.06.2023
Դիտվել է 143 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster