Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Ձեռքի աշխատանքների բանկ»․ ներգրավվածների գերակշիռ մասը կանայք են

29.06.2022

Մեր շրջապատում հաճախ ենք հանդիպում անհատների, ովքեր տնայնագործական պայմաններում ստեղծում են յուրահատուկ իրեր, արվեստի տարբեր, այդ թվում՝ ազգային ավանդական ուղությունների գործեր, հաճախ՝ հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող ստեղծագործություններ։ Եվ որպես օրինաչափություն՝ շնորհաշատ այս անհատների ու նրանց գործունեության մասին հանրությունը տեղեկանում է պատահական մի դիպվածով, հարևան-բարեկամների՝ այստեղ-այնտեղ ներկայցմամբ։

Գլխավորապես այս խնդրի հաղթահարմանը նպաստելու նպատակով է, որ «Արտումար» կրթական-ստեղծագործական կենտրոն ՀԿ-ն ստեղծել է «Ձեռքի աշխատանքների բանկ», որում ներգրավված ստեղծագործողների գերակշիռ մասը կանայք են։

Այս և «Արտումար»-ի այլ նախագծերի մասին խնդրեցինք մանրամասներ ներկայացնել կրթական-ստեղծագործական կենտրոնի հիմնադիր-նախագահ Տաթևիկ Գրիգորյանին։

600x400

-Ներկայացրեք, խնդրեմ, «Արտումար» կրթական-ստեղծագործական կենտրոնի ստեղծման պատմությունը, առաքելությունը և նպատակները։

-Չորս տարի առաջ հիմնելով կենտրոնը՝ նպատակ ենք հետապնդել նպաստել հայ մշակույթի պահպանմանը և տարածմանը, հանրապետության, հատկապես սահմանամերձ մարզեում բնակվող մեր հայրենակիցների կրթվածության և տեղեկացվածության մակարդակի, իրավագիտակցության բարձրացմանը, նրանց սոցիալական վիճակի բարելավմանը։ Կենտրոնն իր գործունեությունը սկսել է Աշտարակ քաղաքում և հիմնական շահառուներն Արագածոտնի մարզից էին, սակայն ժամանակի հետ գործունեության աշխարհագրությունն ընդլայնել ենք, և մեր թիրախում նաև այլ, հատկապես՝ սահմանամերձ մարզերի ձեռքի աշխատանքներով զբաղվող անձիք են:

600x400

-Կենտրոնի համար յուրահատուկ անվանում եք ընտրել։ Ինչո՞ւ «Արտումար»։

-Որևէ դեպքի մասին խոսելիս անհրաժեշտ է լինում պարզել ոչ միայն տվյալ իրադարձության վայրը, այլև ժամանակը: Այն գիտությունը, որը խնդիր է դնում իր առջև զբաղվելու ժամանակի հետ կապված հարցերի ուսումնասիրությամբ և լուսաբանությամբ, հայ մատենագրության մեջ հայտնի է «տոմար» կամ «տումար» եզրույթով։ Իսկ մեր գլխավոր խնդիրներից է գեղեցիկ համադրել ու ներկայացնել հնի և նորի երկխոսությունը: Ի դեպ, մեր տաբերանշանի վրա ներառել ենք արևային ժամացույց, գիրք և ծառ՝ որպես գիտության, կրթության, տիեզերքի ու կյանքի օրենքների և մարդու անքակտելի ամբողջության խորհրդանիշներ։

600x400

- Ի՞նչ եղանակներով և ուղղություններով են իրականացվում կրթական ու մշակութային ծրագրերը, ովքե՞ր են հիմնական շահառուները։

-Կրթական ծրագրերն իրականացվում են ոչ ֆորմալ կրթության ձևաչափով, իսկ մշակութային ծրագրերը՝ վարպետաց դասերի, ցուցահանդեսների, փառատոնների, դասընթացների, տարաբնույթ այլ միջոցառումների կազմակերպմամբ և մասնակցությամբ: Շահառուները 14 տարեկան և բարձր տարիքի անձինք են, ովքեր հետաքրքրվում են մշակույթով, պատմությամբ, ազգային ավանդույթներով, զբաղվում ձեռքի աշխատանքներով։

600x400

-«Ձեռքի աշխատանքների բանկն», ինչ խոսք, հետաքրքրական ու շնորհակալ նախաձեռնություն է։ Ի՞նչ ընդգրկվածություն ունի, ի՞նչ ոլորտներ են ներառված, ի՞նչ գործիքակազմով է ներկայանում հանրությանը։

-«Ձեռքի աշխատանքների բանկի» մեկնարկը տրվեց, գրեթե, «Արտումար»-ի աշխատանքների սկսվելուն զուգահեռ՝ 2018 հուլիսից։ 2020 թվականից այն ստացել է «Հեքիաթ․ գտնված երազ» ձեռքի աշխատանքների ու դիզայնի ստուդիա անվանումը: Վերջինիս ներկա պահին անդամակցում են երեք տասնյակից ավելի ձեռքի աշխատանքով զբաղվող անձինք։

Ի սկզբանե նպատակն է եղել հավաքագրել ձեռքի աշխատանքներով զբաղվողներին, աջակցել նրանց արտադրանքի իրացմանը, կազմակերպել ցուցահանդեսներ, նպաստել ճանաչվածության բարձրացմանը, հեղինակների մասնակցությամբ կազմակերպել վարպետաց դասեր, համագործակցել այլ կառույցների հետ:
Կազմավորման օրվանից մինչ օրս մասնակցել ենք շուրջ 30 ցուցահանդեսի, տարբեր փառատոնների (Չարենցի տուն-թանգարանում «Ժպիտ» խորագրով տիկնիկների ցուցահանդես, «1000 տարվա գյուղամեջ» փառատոն (2019-2020), «Աշտարակի գինու փառատոն», Վրաստանում կայացած «Ֆանտել» փառատոն, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» միջոցառում, երևանյան «Տիկնիկների փառատոն», «Էրեբունի-Երևան 2801», «Ճանաչի՜ր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդես և այլն)։ Տարբեր նախագծեր են իրականացվել Local green նախաձեռնության, World Vision Armenia կազմակերպության, Աշտարակի համայնքապետարանի, Արագածոտնի մարզպետարանի, Շոփփինգ Արմենիայի, Երևանի քաղաքապետարանի, «Նարոտ» ընկերության հետ: Մեր անդամների թվում կարող եք տեսնել կարպետագործների, փայտամշակների, տիկնիկագործների, զարդագործների, նկարիչների, ամենատարբեր շնորոքներով օժտված վարպետների։

 600x400

-Որքանո՞վ է հաջողվում «Ձեռքի աշխատանքների բանկի» գործունեության շնորհիվ բարելավել մասնակիցների ճանաչվածության աստիճանը, սոցիալական կացությունը։

-Փորձը ցույց է տալիս, որ մեկը մյուսին շաղկապված է։ Նշեցի, որ մեր մասնակիցները հաճախ են հնարավորություն ստանում մասնակցելու տարաբնույթ ցուցահանդեսների, տոնավաճառների, ներգրավվում են վճարովի վարպետաց դասերի: Նրանց գործունեության մասին պատմում ենք համացանցի տարբեր հարթակներում, հեռուստատեսությամբ։ Անշուշտ, այս ամենը նպաստում է ճանաչելիության մեծացմանը, ծանոթությունների ու կապերի ընդլայնմանը, նաև՝ աշխատանքների սպառմանն ու որոշ չափով սոցիալանան վիճակի բարելավմանը։ Կցանկանայի հնչեցնել մեր կարգախոսը․

Հայրենիքը ի՛մ, քո՜ ու նրա
Ոչ միայն հո՛ղն է մեր պապենական,
Այլև մեր ջանքը՝ այդ հողի վրա...։

600x400

600x400

600x400

600x400

Հարցազրույցը՝ Անուշ Ավանյանի

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 3242 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-01-2026 10:42
Ֆլիրտը հաճախ ընկալվում է որպես թեթև խաղ կամ պոտենցիալ զուգընկերոջ հանդեպ հետաքրքրություն ցույց տալու միջոց։ Սակայն Personality and Individual Differences ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ սեթևեթ հայացքների ու կատակախառն զրույցների հետևում կարող է ավելին թաքնված լինել. ֆլիրտը կիրառում են նաև որպես ցանկալիին հասնելու գործիք, այլ ոչ միայն որպես ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ։
12-01-2026 10:40
Լոս Անջելեսում՝ «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում կայացավ «Ոսկե գլոբուսի» 83-րդ  մրցանակաբաշխությունը: «Մեկ մարտը մյուսի հետևից» ֆիլմը դարձավ տարվա ամենամեծ հաղթողը՝ արժանանալով մի քանի կարևոր մրցանակների, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ՝ մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում, ինչպես նաև մրցանակներ ռեժիսուրայի և սցենարի համար: Հեռուստատեսային անվանակարգերում առաջատարը դարձավ «Փիթը», իսկ «Դեռահասության տարիք» դրաման արժանացավ մինի-սերիալի մրցանակին:
12-01-2026 10:35
Կոլումբիացի երգիչ և երգահան Յեյսոն Խիմենեսը մահացել է ինքնաթիռի վթարից իր նախատեսված ելույթից մի քանի ժամ առաջ։ Նա 34 տարեկան էր։ Խիմենեսը ուղևորվում էր Մեդելյին, որտեղ նա պետք է ելույթ ունենար այդ երեկոյան։ Նրան ուղեկցում էին իր անձնակազմի հինգ անդամներ և օդաչուն։
12-01-2026 09:51
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան նվաճեց 22-րդ տիտղոսը մենախաղում։ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացված WTA-500 մրցաշարի եզրափակիչում Բելառուսի ներկայացուցիչը 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Մարտա Կոստյուկին։ Գործող թենիսիստուհիներից ավելի շատ տիտղոս նվաճել են ամերիկացի Վինուս Ուիլյամսը (49) եւ լեհ Իգա Շվյոնտեկը (25)։
12-01-2026 09:47
Վերլուծությունները ցույց է տվել, որ տղամարդիկ, ովքեր ավելի մեծ նշանակություն են տալիս նյութական պարգևատրումներին, ավելի հավանական է, որ գոհ լինեն իրենց աշխատանքից, մինչդեռ նրանք, ովքեր գնահատում են կյանքի այլ արժեքներ, ինչպիսիք են աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռությունը, սոցիալական կապերը և ինքնադրսևորումը, կարող են ավելի ցածր բավարարվածություն զգալ, եթե իրենց աշխատանքային միջավայրը չի համապատասխանում այդ նախասիրություններին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.01.2026
Դիտվել է 842 անգամ
08.01.2026
Դիտվել է 838 անգամ
07.01.2026
Դիտվել է 365 անգամ
09.01.2026
Դիտվել է 257 անգամ
10.01.2026
Դիտվել է 169 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster