Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ լոլիկ եք ուտում

21.06.2022

Կարո՞ղ էր արդյոք մանկագիր Ջանի Ռոդարին, ով հեղինակել է «Չիպոլինոյի արկածները», մտածել, որ իր «Սինյոր Պոմիդորը» բացասական հեքիաթային կերպարից կվերածվի շատ իրական թշնամու:

Աստղային բժիշկների լուրջ պատերազմը են հայտարարել լոլիկի դեմ։ Առնվազն Լոս Անջելեսում, որը սնվելու առումով թրենդային քաղաք է: Այս սիրելի բանջարեղենի դեմ պայքար է սկսել հայտնի սրտաբան, «The Plant Paradox» («Բույսերի պարադոքսը») բեսթսելերների հեղինակ Սթիվեն Գանդրին՝ որպես բացառման պատճառ նշելով լեկտինային սպիտակուցների պարունակությունը:

Մեջբերում գրքից. «Լոլիկը շատ ագրեսիվ մթերք է. այն առաջացնում է բորբոքումներ, քաշի ավելացում և լուրջ ալերգիկ ռեակցիաներ։ Բայց ամենավատն այն է, որ լեկտինը հարձակվում է մեր բջիջների վրա, և, ավաղ, այս սպիտակուցի դեմ պայքարելու միակ միջոցը դրանից հրաժարվելն է»։ Այս երեւույթին Գունդրին նվիրել է իր ուումնասիրության մեծ մասը:

Այս տեսության կողմնակիցների թվին է պատկանում նաև աստղային սննդաբան Ալեն Քեմփբելը, ով երկար տարիներ կազմել է Թոմ Բրեյդիի և Ժիզել Բունդխենի անձնական ճաշացանկը և վաղուց սահմանափակել լոլիկի առկայությունը հայտնի զույգի սննդակարգում։ Որպեսզի պարզ լինի, նրանց ամենօրյա սնունդը ներառում է, օրինակ, ավոկադոյի պաղպաղակ և գործնականում բացառում է սմբուկը, պղպեղը, կարտոֆիլը և լոլիկը:

Ըստ Գանդրիի՝ առանց լեկտինի դիետան կարող է հաղթահարել ավելորդ քաշը, քանի որ այս սպիտակուցը նաև նպաստում է ճարպերի կուտակմանը։

«Որպես բժիշկ՝ ես իմ աշխատանքի համար հիմնվել եմ գիտական հետազոտությունների վրա: Մասնակցել է հազար մարդ, որոնցից ութ հարյուրն ունեցել է աուտոիմուն հիվանդությունների ընտանեկան պատմություն։ Նրանց մոտ, ովքեր խստորեն հետևել են առանց լեկտինի սննդակարգին, երեք ամսվա ընթացքում բորբոքային նշաններ ի հայտ չեն եկել»,- նշում է սրտաբանը։ Ըստ կալիֆորնիացի բժշկի՝ այս սպիտակուցը չի նպաստում, այլ մեծացնում է դեմենցիան, ճաղատությունը, պզուկների քանակը, անեմիան և, նույնիսկ, քրոնիկական հոգնածության համախտանիշը։

600x400

Ի դեպ, այս հիմքով «արգելվածների» ցանկում ներառվել են ոչ միայն լոլիկը, այլեւ, օրինակ, բոլոր լոբազգիները ու կաթնամթերքը (բայց միայն ԱՄՆ-ում)։ Հետաքրքիր է, որ Հարավային Եվրոպայի (Իսպանիա, Իտալիա և Պորտուգալիա) արտադրանքը նման արգելքի տակ չի հայտնվել՝ կենդանիների կերերի տարբերության պատճառով:

Լավ լուր նրանց համար, ովքեր անհանգստացած են լոլիկի դեմ պատժամիջոցներից։ Լոլիկն, այնուամենայնիվ, կարելի է անվտանգ դարձնել և մատուցել սեղանին. պարզապես պետք է հանել կեղևը (հենց դրա մեջ է ամենաշատը լեկտին պարունակվում է) և, կատարյալ կլինի, ուտել ոչ թե հում, այլ եփած վիճակում: Իսկ լոլիկից հետո լետինի պարունակման երկրորդ «ռեկորդակրին»՝ եգիպտացորենին, ոչինչ չի օգնի: Վերջինիս մասին մեծարգո բժիշկն առաջարկում է ընդհանրապես մոռանալ։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 8033 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է

02.09.2026
Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։

«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին

27.08.2026
Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-11-2026 12:06
Քիմ Քարդաշյանը կրկին քննադատության է ենթարկվում սոցիալական ցանցերում։ Այս անգամ դա նրա SKIMS ապրանքանիշի կողմից տոնական սեզոնի համար թողարկված ադվենտ օրացույցների պատճառով է։ Նվերների տուփերը համացանցում ծաղրի են արժանացել իրենց պարունակության համար, որը շատ օգտատերերի կարծիքով, լիովին չի համապատասխանում 148 դոլար գնին։ Տուփերի բացումը և զայրացած տեսանյութերն այն հաճախորդներից, ովքեր կարծում են, որ իրենց խաբել են, այժմ վիրուսային են դառնում սոցիալական ցանցերում։
13-11-2026 12:03
Վերջերս Victoria's Secret-ի հրեշտակների հետ կապված սկանդալը ստիպեց նորաձևության սիրահարներին հիշել նրանց ծագումը։ 1997 թվականին ապրանքանիշը ստեղծեց Angels հավաքածուի գովազդային արշավ, որն ամբողջ երևույթին տվեց իր անունը։ Կարճ ժամանակ անց ապրանքանիշն անցկացրեց նորաձևության ցուցադրություն, որտեղ լուսանկարահանման մասնակիցները նույն կազմով քայլեցին ցուցադրության ժամանակ՝ յուրաքանչյուրը կրելով թևեր։ Այնուհետև Victoria's Secret-ը հայտարարեց, որ նրանց այժմ շնորհվել է հատուկ կարգավիճակ։
13-11-2026 12:00
Միրա Անդրեևան հաջողությամբ բարձրանում է WTA եզրափակիչ մրցաշարի գագաթնակետին։ Երկրորդ փուլում նա հաղթեց բելառուս Արինա Սաբալենկային, որը աշխարհի երկրորդ ռակետն է։ Մարզուհին իր հաղթանակը վերագրեց զայրույթին։ Խաղը տևեց մեկ ժամ երեք րոպե։ Այն սկսվեց դժվար. Անդրեևան հինգ անգամ մատուցեց գնդակը և առաջին սեթում պարտվում էր 4-1 հաշվով։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց շրջել իրավիճակը։ Նա գերազանցեց մրցակցին՝ հաղթելով 11 գեյմ անընդմեջ։ Խաղն ավարտվեց 6-4, 6-0 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
10-11-2026 10:52
Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55
Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.11.2026
Դիտվել է 1140 անգամ
10.11.2026
Դիտվել է 393 անգամ
13.11.2026
Դիտվել է 179 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster