Ֆրանսիայում ավարտվել է Կաննի 75-րդ կինոփառատոնը։ Մրցույթի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը», ժյուրիի կողմից շնորհվել է շվեդ ռեժիսոր Ռուբեն Օստլունդի «Վշտի եռանկյունին» երգիծական ֆիլմին։
Գրան պրին կիսվել է Քլեր Դենիսի «Աստղերը կեսօրին» և Լուկաս Դոնտի «Մոտ» ֆիլմերի միջև։
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Զառա Ամիր-Էբրահիմին («Սուրբ սարդ»), իսկ լավագույն դերասան՝ Սոնգ Քանգ-հոն («Բրոքեր»):
Լավագույն ռեժիսորի մրցանակը ստացել է հարավկորեացի ռեժիսոր Պակ Չան Վուկը («Հեռանալու որոշումը»)։
Լավագույն սցենարի համար մրցանակը ստացել է Թարիք Սալեհը («Տղան դրախտից»):
Միաժամանակ փակման արարողության կարմիր գորգի վրա աստղերը մրցել են երեկոյի լավագույն կերպարի համար։ Ներկայացնում ենք ամենավառ հանդերձանքները։
22-10-2025 11:23 Քիմ Քարդաշյանը նշել է իր 45-ամյակը իսկական հոլիվուդյան ոճով: Ռեալիթի շոուի աստղը Փարիզում կայացած երեկույթին մասնակցել է շքեղ վինտաժային Givenchy Haute Couture զգեստով, որը Նաոմի Քեմփբելը կրել է 1997 թվականին ցուցադրության ժամանակ: Քիմը շարունակում է իր սերը արխիվային նորաձևության նկատմամբ. իր նոր՝ «All's Fair» շոուի պրեմիերային Disney+-ում, նա նախկինում կրել էր John Galliano for Dior-ի վինտաժային զգեստ։ Պրեմիերայից հետո աստղը և նրա ընկերները տոնել են ծնունդը լեգենդար փարիզյան Crazy Horse կաբարեում, որտեղ երեկույթը շարունակվել է մինչև ուշ գիշեր։
22-10-2025 10:40 Երիտասարդ տարիքում հաստ աղիքի քաղցկեղի դեպքերի աճի իրական պատճառը նստակյաց ապրելակերպն է: Այս մասին հայտնել են Սենթ Լուիսի (ԱՄՆ) Վաշինգտոնի համալսարանի ուռուցքաբանները։ Երկար տարիներ հաստ աղիքի քաղցկեղը համարվում էր տարեցների հիվանդություն։ Սակայն վերջին 30 տարիների ընթացքում հիվանդությունը երիտասարդացել է։ Հաստ աղիքի քաղցկեղի զարգացման հիմնական խթանը ոչ առողջ ապրելակերպը, մասնավորապես՝ ֆիզիկական ակտիվության պակասն է։ Երիտասարդներն այժմ ավելի շատ ժամանակ են անցկացնում նստած, քան նախկինում։
22-10-2025 09:27 Ֆրանսիական Hermès նորաձևության տունը պաշտոնապես անվանել է իր տղամարդկանց հագուստի հավաքածուի նոր ստեղծագործական տնօրենին: Բրիտանա-ճամայկացի դիզայներ Գրեյս Ուելս Բոները կփոխարինի լեգենդար Վերոնիկ Նիշանյանին, որը հրաժարական տվեց հոկտեմբերի 16-ին՝ տանը տպավորիչ 37 տարվա աշխատանքից հետո, որը նորաձևության արդյունաբերության մեջ ամենաերկար պաշտոնն էր։
22-10-2025 04:56 Սուպերմոդելներ Ջիջի և Բելլա Հադիդների ավագ քույրն ամուսնացել է։ 40-ամյա Ալանա Հադիդն ամուսնացել է իր ընկերոջ՝ պրոդյուսեր Ռոս Ուիլյամսի հետ։ Ալանան Vogue-ին պատմել է, որ իր ապագա ամուսնուն հանդիպել է ծանոթությունների հավելվածում, երբ արդեն հուսահատվել էր որևէ մեկին հանդիպելուց։ «Ես կարծում էի, որ երբեք ոչ մեկին չեմ հանդիպի հավելվածում, և հետո՝ առանց կատակի՝ ես վերջին անգամ մտա, և նա այնտեղ էր»։
22-10-2025 03:00 44-ամյա Մեգան Մարքլն անհամբեր սպասում է 35-ամյա Թեյլոր Սվիֆթի և 36-ամյա Թրևիս Քելսիի հարսանիքին հրավիրատոմսի, հայտնում են աղբյուրները RadarOnline-ին։ «Նա անհամբեր սպասում է այնտեղ լինելուն. դա ամրապնդում է քո տեղը բարձր հասարակության հիերարխիայում», - լրագրողներին բացատրել է աղբյուրը։ Սակայն աղբյուրը հավելել է, որ եթե Մեգանը չհրավիրվի, նա դա կընդունի որպես անձնական վիրավորանք։