Հազար ու մի տարբերակ կա աչքերի տակ մուգ շրջանակները թաքցնելու համար։ Առաջարկում ենք փորձել ևս մեկ գեղեցկեւթյան հնարք Tiktok- ից, որն իրականացվում է հեղուկ կարմրաներկով (ռումյանա) և քողարկիչով (կոնսիլեր):
Ամերիկացի հայտնի գեղեցկության բլոգեր Ավան (Glow with Ava), ով ամբողջ աշխարհում հայտնի է դարձել ցանցում տարածվող իր օգտակար հոլովակների շնորհիվ, ներկայացրել է դիմահարդարմամամբ հոգնածությունը քողարկելու ևս մեկ եղանակ:
Հնարքի համար ձեզ հարկավոր կլինի դեղձի երանգով հեղուկ կարմրաներկ, ինչպես նաեւ ձեր նախընտրած քողարկիչը: Աչքերի տակ քսեք փոքր քանակությամբ կարմրաներկ, ապա քողարկիչը, խառնեք և մանրակրկիտ քողարկեք անհրաժեշտ հատվածները: Ըստ Ավայի, նարնջագույնը հիանալի կերպով չեզոքացնում է կապույտն ու մանուշակագույնը, այնպես աչքերի տակի կապտուկների հեռացման այս փորձված հնաքը կարելի է արդյունավետ համարել:
03-07-2026 11:28 Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն:
03-07-2026 11:21 Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15 Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55 Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24 Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։