Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչպես սովորել «ոչ» ասել. անհրաժեշտ հրահանգներ

13.05.2022

Սկզբունքներ, որոնք պետք է յուրացնել, որպեսզի կարողանանք մերժել՝ ճիշտ ժամանակին և տեղում:

«Ոտքդ վերմակի չափով պարզիր», - ասում է ժողովրդական իմաստությունը: Առօրյա առումով ասած՝ դժվար թե արդյունավետ լինեք, եթե չափից շատ պարտավորություններ վերցնեք: Առնվազն արդյունքը կլինի թերի ու հավանաբար՝ ոչ ժամանակին։ Բայց դուք սովոր եք օգնության հասնել առանց մերժման և հոգնել եք՝ հուսալով, որ ղեկավարները կգնահատեն ձեր եռանդը, կպարգևատրեն ձեզ աշխատավարձի բարձրացմամբ և կարիերայի վերելքով, իսկ մնացած բոլորն անկեղծորեն երախտապարտ կլինեն կամ գոնե կհիանան:

Իրականում ղեկավարներները ժամանակ չունեն նկատելու ձեր աշխատանքը, մանավանդ, եթե դուք առանց ավելորդ հապաղելու ստանձնում եք այն ամենը, ինչ ձեզ վրա է դրվում. գործն արվում է և դա լավ է: Գործընկերները սովորաբար թերահավատորեն են վերաբերվում ուրիշների աշխատասիրությանը կամ հաճույքով բեռնաթափում են իրենց՝ առաջադրանքների մի մասը ձեզ փոխանցելով։ Ինչ վերաբերում է գրասենյակից դուրս կյանքին, ապա ընկերներին և ընտանիքի անդամներին օգնելը սուրբ բան է, բայց նրանք պարզապես կարող են չպատկերացնել ձեր ծանրաբեռնվածությունը և ամեն անգամ ավելին պահանջել՝ գտնելով, որ ձեզ համար իսկապես դժվար չի լինի: Հենց այսպես էլ պատասխանում եք նրանց՝ սովորականի նման ավելացնելով. «Այո, իհարկե»։

Ստորև ներկայացնում ենք «Ոչ» ասելու արվեստի հիմնարար քայլերի ընտրանի. յոթ կանոն՝ դժվար իրավիճակը շտկելու համար:

1. ԳՆԱՀԱՏԵՔ ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

600x400

Հստակորեն սահմանեք ձեր ծանրաբեռնվածությունը և պրոֆեսիոնալիզմը․ այդպես ավելի հեշտ կլինի հասկանալ, թե իրականում որքան արժե ձեր ժամանակը աշխատանքում և դրանից դուրս: Երբ ինչ-որ մեկը ցանկանում է ձեզ մարտահրավեր նետել նոր առաջադրանքով, մտովի փորձեք տեղավորել այն ձեր ամենօրյա գրաֆիկում, և եթե դրա մասին մտածելը երկու րոպեից ավելի է պահանջվում, հրաժարվեք: Դուք արդեն ծանրաբեռնված եք առավելագույնս, այնպես որ՝ բացատրեք իրավիճակը:

2. ՍԱՀՄԱՆԵՔ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նույնիսկ եթե պատահաբար ունեք ազատ ժամանակ՝ հազվագյուտ հանգստյան օրերին կամ շաբաթվա երեկոներին, դա պատճառ չէ այն տրամադրելու բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում բարդությունները հաղթահարել առանց օգնության: Իսկապե՞ս պատրաստ եք ձեր սիրելիի կամ ընտանիքի հետ երկար սպասված հանգիստը փոխանակել այն ամենի հետ, ինչ ձեզ խնդրում են:

3. ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ

Որքան կարող եք հաճախ «ոչ» ասեք․ սա հիանալի միջոց է մերժել սովորելու համար: Երբեմն այս կախարդական բառի կրկնելը ծայրահեղ համառ մարդկանց հեռու պահելու միակ միջոցն է: Պնդեք ձերը, ի վերջո նրանք կհասկանան, որ կատակ չեք անում։

4. ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԻ ԽՆԴՐԵՔ

Բնորոշ սխալ է այն, որ մերժումը սկսվում է «Կներես, բայց...»-ով, քանի որ հույս եք ունեենում, որ դա քաղաքավարի է թվում: Միգուցե պարզապես չարժե այդ ներողամտություն հայցող տոնը. դուք նույնիսկ չեք էլ նկատի, թե ինչպես արագ կհամոզեն ձեզ համաձայնվել: Դուք պետք է հաստատակամ և կտրուկ լինեք՝ պաշտպանելով ձեր ժամանակը, ներողություն խնդրելու բացարձակ կարիք չկա։

5. ԲԱՎԱԿԱ՛Ն Է ՓԱՓՈՒԿ ԼԻՆԵԼ

600x400

Վտանգավոր է քաղաքավարի լինելը, իսկ բոլորի համար լավ լինելը լիովին հղի է ինքնագնահատականի նվազմամբ՝ անձնական շահերը լիովին զրոյացնելու աստիճան։ Որքան հեշտ լինի մարդկանց համար խլել ձեր ժամանակը («Օ՜, նա այնքան բարի է, նա միշտ օգնում է»), այնքան ավելի պատրաստակամորեն կանեն դա: Բայց եթե նրանք հասկանան, որ դուք ամուր պատնեշ եք ստեղծել ավելորդ բարության արտահոսքի դեմ, կանցնեն ավելի հեշտ թիրախների:

6. «ՈՉ» ԱՍԵՔ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Ճիշտ չէ, սա չի նշանակում, որ դուք լիովին անզուսպ եք՝ պաշտպանելով ձեր միկրոազատությունը։ Նախ՝ դա պայմանագրում չկար։ Երկրորդ՝ ձեզ չափազանց մեծ պարտականություններ տալով՝ ղեկավարությունը վտանգի է ենթարկում ձեր աշխատանքի որակը։ Եթե նրանք ցանկանում են ձեզ առաջադրանքներ ավելացնել, թող որոշեն, թե երբ եք լուծելու նրանք, որոնք արդեն կան: Ընդ որում, նույն աշխատավարձի դիմաց՝ ոչ, շնորհակալություն։

7. ԵՂԵՔ ՆԱԽԱՀԱՐՁԱԿ

Երբեմն ավելի հեշտ է կանխել մոտալուտ առաջադրանքը, քան հրաժարվել դրանից։ Եթե գիտեք, որ ձեզ դիմելու են խնդրանքով, ապա իմաստ ունի նախաձեռնությունը վերցնել և հայտարարել (ժողովի կամ ճաշի ժամանակ). «քիթ մաքրելու ժամանակ անգամ չունեմ»:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 624 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Արտահայտություններ, որոնք ակնթարթորեն մատնում են ցածր ինքնագնահատական ունեցող մարդուն

14.06.2022
Ուշադրություն դարձրեք այս արտահայտություններին. դրանք կարող են ոչ միայն ցույց տալ ձեր անինքնավստահությունը, այլև փչացնել ձեր մասին տպավորությունը:

Ինչպես սովորել «ոչ» ասել. անհրաժեշտ հրահանգներ

13.05.2022
Սկզբունքներ, որոնք պետք է յուրացնել, որպեսզի կարողանանք մերժել՝ ճիշտ ժամանակին և տեղում:

10 վատ սովորություն, որոնք հանգեցնում են աղքատության

29.04.2022
Շատերն իրենց շատ աղքատ են համարում, բայց չեն նկատում, որ հենց իրենք են մեղավոր այդ իրավիճակի համար։

Խոստովանություն

07.04.2022
Շնորհավոր Մայրության և գեղեցկության օրը, սիրելի լեդիներ։
 
 
 
Սիրում եմ քեզ՝ չկա ծայր,
Ու խնդրում եմ
Դարձի՛ր իմ
Զավակների
Անգին մայր։

Միշտ գնահատված լինեք, սիրելի՛ կանայք

08.03.2022
Մի օր կնոջ հետ մեքենայով զբոսնելիս երկրներից մեկի նախագահը ստիպված էր կանգ առնել բենզալցակայանի մոտ...

Ինչպես սովորել սիրել ինքդ քեզ․ ինքնագնահատականը բարձրացնելու արդյունավետ եղանակներ

25.02.2022
Աշխարհում չկա երկու նույնական մարդ, ինչը մեզնից յուրաքանչյուրին առանձնահատուկ է դարձնում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-07-2022 12:39
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը և նրա բոյֆրենդը՝ դերասան Ջո Էլվինը, ով հայտնի է «Սիրելիդ վերջին նամակը» և «Երկու թագուհի» ֆիլմերով, գաղտնի նշանվել են։ 32-ամյա երգչուհին և 31-ամյա դերասանը հանդիպում են 2016 թվականից։
02-07-2022 11:54
Բերանում տհաճ հոտի առաջացման պատճառը կարող է լինել որոշակի սննդակարգը, օրինակ՝ մեծ քանակությամբ սպիտակուցային մթերքների, ածխաջրերի, մրգերի, հատիկաընդեղենի օգտագործումը։ Այդ դեպքում լուծումը սննդակարգի բալանսավորումն է։  Ինչ վերաբերում է այլ պատճառներին, մասնավորապես՝ ուղեկցող հիվանդություններին, ապա անհրաժեշտ է որոշել, թե որտեղից է առաջացել խնդիրը՝ բերանի խոռոչից, քիթ-կոկորդից, թե՞ ատամներից։
02-07-2022 11:54
Բերանում տհաճ հոտի առաջացման պատճառը կարող է լինել որոշակի սննդակարգը, օրինակ՝ մեծ քանակությամբ սպիտակուցային մթերքների, ածխաջրերի, մրգերի, հատիկաընդեղենի օգտագործումը։ Այդ դեպքում լուծումը սննդակարգի բալանսավորումն է։  Ինչ վերաբերում է այլ պատճառներին, մասնավորապես՝ ուղեկցող հիվանդություններին, ապա անհրաժեշտ է որոշել, թե որտեղից է առաջացել խնդիրը՝ բերանի խոռոչից, քիթ-կոկորդից, թե՞ ատամներից։
02-07-2022 11:13
Հնդկաստանի  Հարդվար քաղաքում ընկերը ուշացել է հարսանիքից եւ դրա համար դատի տվել նորապսակներին։ Արարողությունը, ինչպես նշված է եղել բացիկի մեջ, պետք է սկսվեր ժամը 17.00-ին։ Նշանակված ժամին ժամանել են մի քանի ընկերներ, սակայն պարզվել է, որ միջոցառումն արդեն ավարտվել է։ Այդ կապակցությամբ նորապսակները ուշացած հյուրերին տուն են ուղարկել։
02-07-2022 07:34
Նորածնի ֆիզիկական զարգացման ցուցանիշները կախված են ծնողների տարիքից, նրանց հասակից և կշռից, նորածնի սեռից, մոր առողջական վիճակից, նրա սննդից ու կյանքի պայմաններից: Տղաների միջին քաշը ավելի մեծ է, քան աղջիկներինը: Հասուն նորածնի միջին քաշը 3500±500 գ է, իսկ հասակը՝ 51±2 սմ: Գլխի շրջագիծը 34-37 սմ է, իսկ կրծքավանդակի շրջագիծը՝ 1-2 սմ պակաս, այսինքն՝ 33-35 սմ: Միջինում երեխան պետք է ամեն ամիս ավելացնի ոչ պակաս քան 500 գ: Հասակի միջին ավելացումը 1 ամսում կազմում է 2 սմ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ

01.07.2022
Ոչ վաղ անցյալում սկսված նախաձեռնություններն աստիճանաբար թափ կհավաքեն, և նոր մարդիկ ձեր կյանքին այլ ձև ու վառ գույներ կհաղորդեն: Ցորենը հարդից բաժանելը 2022 թվականի հուլիսի հիմնական մարտահրավերն է:

LADYNEWS TV
Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը հրապարակել է «Լոկա» (Loca) երգի տեսահոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.06.2022
Դիտվել է 1405 անգամ
01.07.2022
Դիտվել է 1155 անգամ
28.06.2022
Դիտվել է 437 անգամ
29.06.2022
Դիտվել է 371 անգամ
02.07.2022
Դիտվել է 353 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster