Բեյոնսեն, ով մնացել էր առանց «Օսկար»-ի, սակայն արարողության ժամանակ հիշվել իր դիտարժան արտաքինով, կրկին հիացրել է երկրպագուներին իր նոր տեսքով։ Instagram-ի իր բլոգում երգչուհին կիսվել է մի շարք լուսանկարներով, որտեղ ներկայացել է թափանցիկ զգեստով Celia Kritharioti՝ գարնանային հավաքածուից:
Այս տեսքով Բեյոնսեն հայտնվեց «Օսկար»-ի երեկույթին, որն ավանդաբար վարում է նրա ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին. միջոցառումը հայտնի է նաև որպես «Ոսկե երեկույթ» և տեղի է ունենում Հոլիվուդի Chateau Marmont հյուրանոցում:
Հյուրերի թվում էին Սնուփ Դոգը, Ռիհաննան, Քիմ Քարդաշյանը, Զոե Կրավիցը, Փի Դիդին, Ջեսիկա Ալբան, Ջասթին Թիմբերլեյքը, Վին Դիզելը, Լուպիտա Նյոնգոն և այլ աստղեր։
Հայտնիների զվարճանքի վրա, սակայն, ստվեր գցեց հյուրանոցի հետ կապված սկանդալը։ Ակտիվիստները 2020 թվականից կոչ են անում բոյկոտել Chateau Marmont-ը։ Համաճարակի սկզբում հյուրանոցի գրեթե 250 աշխատակից ազատվել է աշխատանքից՝ իբր առանց փոխհատուցման։ Այս անգամ էլ ցուցարարները հավաքվել էին շենքի դիմաց, ուստի Ջեյ Զին ստիպված է եղել լրացուցիչ անվտանգություն վարձել։
Բեյոնսեն և Ջեյ Զին Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ։
17-09-2025 11:29 Բահիա նահանգում հայտնաբերված երեք տարեկան երեխայի չափի զմրուխտե գլաքարը վաճառքի կհանվի Բրազիլիայում։ Այս մասին հայտնել է WDAF-TV-ն։ Թանկարժեք քարի չերկարությունն ու լայնությունը, մոտավորապես 90 և 40 սանտիմետր են, իսկ քաշը՝ 241 կիլոգրամ։ Զմրուխտի բյուրեղները կազմում են զանգվածի 45-50 տոկոսը՝ մոտ 110-120 կիլոգրամ: Հսկայական զմրուխտը գնահատվում է 365 միլիոն դոլար, սակայն աճուրդում դրա մեկնարկային գինը շատ ավելի ցածր կլինի՝ ընդամենը 19 միլիոն դոլար: Աճուրդը, ինչպես սպասվում է, կտևի մինչև սեպտեմբերի 23-ը:
17-09-2025 11:24 MAC Cosmetics-ը շտապել է կապ հաստատել Քրիս Ջենների հետ։ Գովազդային արշավից մի լուսանկարի արտահոսքից հետո երկրպագուները վերջապես կարող են վայելել ամբողջական գովազդային արշավն ու տեսանյութերը։ 69-ամյա վեց երեխաների մայրը Iconic Studio Fix Foundation շարքի դեմքն է՝ I Wear MAC գովազդային արշավի շրջանակներում։ Հայտնի հոլանդացի լուսանկարիչներ Ինեսի և Վինուդի կողմից նկարահանված Քրիսը ցուցադրում է իր կատարյալ, տոնուսավորված մաշկը և անթերի դիմահարդարումը։
15-09-2025 13:19 2025 թվականի Էմմի մ րցանակաբաշխության կարմիր գորգի ամենաշատ քննարկվող հյուրերից մեկը... խորհրդանշական Լաբուբու խաղալիքի իրական տարբերակն էր։ Եվ մինչ ոմանք այն անվանում էին ամենավատը, մյուսները՝ երեկոյի ամենալավ «հագնված» աստղը՝ դրագ արտիստ Ջոելլան (իսկական անունը՝ Ջոի) վերածվել է հայտնի հավաքորդական հրեշի՝ իր կերպարին ավելացնելով չինական մանրամասներ՝ ի պատիվ իր ծագման։
15-09-2025 13:15 Իլոն Մասկի տրանսգենդեր դուստրն իր դեբյուտն է կատարել Նյու Յորքի նորաձևության շաբաթում: 21-ամյա մոդելն իր նորամուտն է արել Ալեքսիս Բիթթարի «Միսս ԱՄՆ 1991» գեղեցկության մրցույթի թեմատիկ միջոցառման ժամանակ։ Տրանսգենդեր Վիվիանը ցուցադրությանը քայլել է որպես «Միսս Հարավային Կարոլինա»։
15-09-2025 04:14 Конституционный суд Турции отклонил ходатайство об отмене статьи 132 Гражданского кодекса Турции, которая гласит, что разведённые женщины не могут повторно вступать в брак в течение 300 дней. Суд большинством голосов отклонил ходатайство 8-го суда по семейным делам Стамбула.