Կանայք սկսել են ավելի հաճախ էրոտիկ երազներ տեսնել
05.03.2022
Աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ կին պարբերաբար տեսնում է սեքսին առնչվող երազներ։ Այս մասին են վկայում Գերմանիայի Մանհայմի, Ֆրայբուրգի և Հայդելբերգի համալսարանների գիտնականների կողմից անցկացված հարցման արդյունքները։
Ինտիմ հարաբերությունների մասին երազներ տեսնում է կանանց 16%-ը, տղամարդկանց՝ 21%-ը: Միևնույն ժամանակ, երիտասարդ աղջիկները շատ ավելի հաճախ են էրոտիկ երազներ տեսնում, քան տարեց կանայք:
Վերջին տասնամյակների ընթացքում կանանց երազաներում սեքսը շատ ավելի հաճախակի է դարձել: Այսպես, 1966 թվականին էրոտիկ երազները կազմում էին 16-ից 30 տարեկան կանանց բոլոր երազների միայն 4%-ը: Ներկայումս նման տեսարաններ կան յուրաքանչյուր հինգերորդի երազում։
Ըստ հոգեվերլուծաբանների՝ երազների խորհրդանիշները մարդու թաքնված ցանկությունների ծածկագրերն են: Իսկ թե ինչ պետք է իմանալ երազների մեկնաբանության մասին՝ կարդացեք այստեղ։
Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 1669 անգամ
Читать на русском
|