Նյու Յորքի նորաձևության շաբաթ. Իրինա Շեյքը, Բելլա և Ջիջի Հադիդները՝ Michael Kors-ի ցուցադրությանը
18.02.2022
Նյու Յորքում ընթացող Նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Michael Kors հավաքածուն։ Բելլա և Ջիջի Հադիդները, Իրինա Շեյքը, Էմիլի Ռատաժկովսկին, Նատաշա Պոլին և այլ հայտնի մոդելներ դուրս են եկել բեմահարթակ՝ աշուն-ձմեռ հավաքածուն ներկայացնելու համար։ Շոուի հյուրերի թվում էին Բլեյք Լայվլին քրոջ՝ Ռոբինի հետ, Բրուկ Շիլդսը, Օլիվիա Կալպոն և այլք։
Մայքլ Քորսը չի շտապում փորձարարությամբ զարմացնել հանրությանը։ Աշուն-ձմեռ շարքը շարունակում է նախորդ հավաքածուի էսթետիկան՝ կրկին բազմաթիվ շողշողացող զգեստներ, կենդանական նախշապատկերներ ու հյուսվածքներ։
Երեկոյան զգեստների համադրությունը խիստ վերարկուների և կարճ տեպերով գործնական կոստյումների հետ ընդգծում է գլամուրի հայեցակարգը մեծ քաղաքում, որտեղ աշխատանքային օրերը սահուն վերածվում են երեկույթների: Այս անգամ առաջին պլան են մղվել մեկ թևքով և գոտկատեղից կտրվածքով ասիմետրիկ զգեստները, իսկ հիմնական գունապնակը թեթևացվել են վարդագույնի, դեղինի և նարնջագույնի վառ երանգներով։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 1622 անգամ
Читать на русском
|