Մարդիկ, ովքեր բառացիորեն «խեղդվել են» թանաքի մեջ, մի քանի փաստ են ներկայացրել ընթացակարգի խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև պարզաբանել, թե մարմնի որ մասերի վրա ավելի ցավոտ կլինի դաջվածք անելը:
The Daily Star-ի հաղորդմամբ՝ հայտնի տատուիստները, որոնց մարմինները 95%-ով ծածկված են նկարներով, նշել են, որ դաջվածքի ստեղծմանը պետք է մոտենալ պատասխանատվությամբ, ինչպես նաև ուշադիր ընտրել մարմնի վրա տեղ։ Նրանց խոսքով՝ ամենացավոտ դաջվածքները կատարվում են դեմքին, ափերին ու սեռական օրգաններին։
Բացի այդ, ոմանք ընդգծել են, որ ընթացակարգի ժամանակ ուժեղ ցավ կարող է զգավել ուսի և կրծքավանդակի միջև ընկած հատվածում և կզակի վրա։
Ընդհանուր առմամբ, դաջվածքի սիրահարները շեշտել են, որ մարմնի վրա ցանկացած նկարչություն ցավոտ է, ուստի ընթացակարգին անցնելուց առաջ մի քանի անգամ պետք է մտածել։
21-05-2026 11:32 Կոտ դ'Ազուրում շարունակվում է Կաննի 79-րդ կինոփառատոնը: Փառատոնի վերջին օրը հանդիսատեսը վայելեց ամերիկացի ռեժիսոր Այրա Սաքսի «Մարդը, որին սիրում եմ» դրաման: Գլխավոր դերում հանդես է եկել Օսկարի դափնեկիր Ռամի Մալեքը: Հանդիսատեսը դիտեց նաև «Պայքար դը Գոլի համար. Երկաթի դարաշրջան» պատմական դիպտիխի առաջին մասը: Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի ֆիլմը ներառվել է արտամրցութային ծրագրում:
21-05-2026 11:25 Վերջին տարիներին գիտությունը բավականաչափ տվյալներ է կուտակել՝ վստահորեն եզրակացնելու համար, որ սնունդը կարգավորում է մաշկի առաձգականությունը, փայլը և ծերացման արագությունը: Մաշկի վիճակի բարելավմանը նպաստում են ճարպոտ ձկները (սաղմոն, կարմրախայտ, սկումբրիա), լոլիկը, գազարը, բրոկոլին, բրյուսելյան կաղամբը, ծաղկակաղամբը, բողկը։
21-05-2026 11:20 «Ֆորսաժը» 25 տարեկան է։ 2028 թվականին էկրան կբարձրանա ֆիլմի ևս մեկ մաս. ռեժիսորները նշում են, որ այն վերջինը կլինի։ Վերջին 25 տարիների ընթացքում փողոցային մրցարշավների ֆրանշիզան Հոլիվուդում դարձել է իսկական պաշտամունք։
21-05-2026 11:15 Իտալական Կազորիա քաղաքում 16-ամյա Ադրիանո Դ’Օրսին մահացել է անաֆիլակտիկ շոկից՝ ընկերների հետ սրճարանում պաղպաղակ փորձելուց մի քանի րոպե անց։ Ողղբերգության մասին գրում է բրիտանական Mirror պարբերականը։
21-05-2026 11:03 Հինգշաբթի առավոտյան Ստամբուլում իրականացված հակաթմրամիջոցային նոր գործողության շրջանակում կինոյի և շոու-բիզնեսի առնվազն 15 ներկայացուցիչ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է «TRT Haber» հեռուստաալիքը։ Բերման ենթարկվածների թվում են հայտնի դերասանուհի և մոդել Սերենայ Սարըքայան («Ընտանիքը», «Մակընթացություն», «Շահմարան», «Շնորհակալություն, հաջորդը» սերիալներից), ինչպես նաև «Լոռամրգի օշարակ» հեռուստասերիալի աստղ Ֆեյզա Ջիվելեքը։ Ձերբակալվել են նաև երգիչներ Մաբել Մաթիզն ու Բերքայ Շահինը։