Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Փարաջանովի ստեղծագործությունները սիրված են Ֆրանսիայի հանրության կողմից

19.01.2022

Ֆրանսիայի Նանտ քաղաքի Le Lieu Unique Ժամանակակից մշակույթի կենտրոնում հունվարի 15-ին տեղի է ունեցել «Սայաթ Նովա-Նռան գույնը. Սերգեյ Փարաջանով» կինոհամերգը։

Միջոցառման հեղինակները՝ կատարողներ Ալիս Դուրլենը (ձայն, դուդուկ, ձայնային գործիքներ), Ջոնաթան Սեյլմանը (անալոգային և մոդուլային սինթեզատորներ, մանդոլինա) և Փոլ Լուազոն (հարվածային գործիքներ, անալոգային սինթեզատոր) հեքիաթային ճամփորդություն էին կազմակերպել դեպի փարաջանովյան աշխարհ՝ յուրովի մեկնաբանելով ֆիլմի երաշժտությունն ու պատկերները։

600x400

600x400

Ինչպես նշեցին կազմակերպիչները՝ Փարաջանովի ստեղծագործությունները սիրված են ֆրանսիացի կատարողների և հայնրության լայն շրջանակների կողմից։

600x400

Հայ ռեժիսորի գլուխգործոցի ժամանակակից մատուցումն ու երաժշտական մեկնաբանությունը միավորել էր տարբեր տարիքի ու ազգերի հանդիսատեսին։ Միջոցառմանը մեծ ոգևորությամբ էին մասնակցում նաև Նանտի հայ համայնքի ներկայացուցիչները։

600x400

Համերգին հաջորդեց անմիջական հարց ու պատասխանը։ Հեղինակների խոսքով․ «1969 թվականին նկարահանված ֆիլմը ներկայացնում է 18-րդ դարի հայ բանաստեղծ Սայաթ Նովայի կյանքը։ Բայց այնտեղ ամենից առաջ տեսողական բանաստեղծություն է, որտեղ դեկորները, մարմինը, խորհրդանիշներն ու լույսերն իրական հմայք են ստեղծում»:

600x400

600x400

Կինոհամերգի հաջորդ ներկայացումը տեղի կունենա Ֆրանսիայի Ռեն քաղաքում՝ ընթացիկ տարվա փետրվարի 5-ին:

600x400

Հավելենք, որ զգեստները ձևավորել ու իրականացրել են Ամելի Գրոսելին, Քոլին Հաթոն և Շառլին Բեռնարը, լեզվաբանական համապատասխանեցումը՝ Սեդա Բիբերյանը և Սոսե Մանակյանը։

 600x400

Լուսինե Զորյան

Նանտ, Ֆրանսիա

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 448 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հանուն տղամարդու, թե հասարակության. ինչու են ժամանակակից կանայք հոգ տանում իրենց արտաքինի մասին

19.05.2022
Հարցմանը մասնակցել են 30-ից 45 տարեկան 1500 կանայք։ Մասնակիցներին հարցրել են, թե ինչպե՞ս են նրանք հետևում իրենց արտաքինին, ինչո՞ւ են դա անում և գեղեցկության ինչպիսի՞ կարծրատիպեր են պահպանվում մինչ օրս:

«Աղմուկի միջով»․ Երևանում բացվել է Արթուր Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը

14.05.2022
Արտաքուստ կտավը լուռ է, սակայն ամեն պատկերի մեջ լսելի է գործողության աղմուկը, մարդկանց շնչառության շշուկը և նույնիսկ չերևացող քամու ձայնը:

Քիմ Քարդաշյանը փորձել է Մերիլին Մոնրոյի ևս մեկ զգեստ

11.05.2022
Met Gala Costume ինստիտուտի պարահանդեսից հետո Քիմ Քարդաշյանը փորձել է Մերիլին Մոնրոյի ևս մեկ խորհրդանշական զգեստ՝ այն, որով հոլիվուդյան դերասանուհին 1962 թվականին մասնակցել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը:

Met Gala-2022-ի ամենավառ կերպարները

03.05.2022
Նորաձևության «Օսկարի» կարմիր գորգը տևեց ավելի քան 4 ժամ՝ մենք տեսանք մի քանի գեղեցիկ զույգերի և միանգամից հարյուրից ավելի աստղերի։ Կայացավ 2022 թվականի ամենասպասված տոնահանդեսը։

Balenciaga․ 2022-ի գարնան գլխավոր երանգը

14.04.2022
Մարդկային աչքը կարող է տարբերել մինչև 7 միլիոն երանգ, բայց ամեն սեզոն դիզայներներն ընտրում են 2-3 գույն, որոնք գերիշխում են նորաձևության մեջ։

Լավատեսություն հաղորդող պատկերներ

10.04.2022
Հայաստանի նկարիչների միության սրահում բացվեց նկարչուհի Էլինե Պողոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը կրում է «Կանաչ» խորագիրը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-05-2022 12:01
«Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլն այս տարի կանցկացվի Երևանում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հայաստան կժամանի ինչպես ԱՊՀ անդամ երկրներից, այնպես էլ Արևել յան Եվրոպայի մի շարք պետություններից (ընդհանուր՝ 18 երկրից) 18-25 տարեկան 25-30 գեղեցկուհի: Եզրափակիչը կկայանա հունիսի 17-ին:
24-05-2022 11:55
Մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել խմելու համար ձողիկներից. հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք վնասակար են ոչ միայն շրջակա միջավայրի, այլեւ մարդու առողջության համար։ Սննդի հայտնի ընկերություններ կրճատում կամ ամբողջությամբ հրաժարվում ենք ձողիկներից իրենց ըմպելիքների համար:
24-05-2022 05:26
Սաուդյան Արաբիայի flyadeal ավիաընկերությունն իրականացրել է պատմության մեջ առաջին չվերթը, որի ողջ  անձնակազմը կազմված է կին օդաչուներից:
24-05-2022 02:20
Երգչուհի Սրբուհի Սարգսյանը' Սրբուկը, երաժշտասերների դատին է հանձնել «Սիրո ռիթմ» երգը, որն արդեն համացանցում է: Երգի երաժշտության հեղինակը ինքը՝ Սրբուհի Սարգսյանն է, խոսքերը գրել է Ռիմա Հարությունյանը, գործիքավորումն իրականացրել է Վահրամ Յանիկյանը:
24-05-2022 01:22
Նաոմի Քեմփբելն իր ծննդյան օրը նշել է Կաննում, որտեղ այժմ ընթանում է միջազգային կինոփառատոնը. մայիսի 22-ին սուպերմոդելը դարձավ 52 տարեկան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ

02.05.2022
Այս վիճակը կարող է շտկվել, եթե սովորեք արագ հավաքել ձեր ուշադրությունը:

LADYNEWS TV
Իտալիայի Թուրին քաղաքում կայացավ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը. Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը, հաղթահարելով մրցակցությունն, անցավ եզրափակիչ փուլ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.05.2022
Դիտվել է 945 անգամ
19.05.2022
Դիտվել է 327 անգամ
20.05.2022
Դիտվել է 304 անգամ
18.05.2022
Դիտվել է 224 անգամ
24.05.2022
Դիտվել է 208 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster