Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամենից շատ սիրող տղամարդիկ ըստ Կենդանակերպի նշանների

24.12.2021

Ո՞ւմ հետ է ավելի լավ սիրային հարաբերություններ կառուցել: Փորձեք կողմնորոշվել ըստ աստղերի:

12-րդ տեղ․ Երկվորյակ

Զգույշ եղեք, նրանք սիրում են տարվել ինչ-որ բանով, կարող են բավականին անկայուն լինել իրենց զգացմունքներում։ Իհարկե, դա չի վերաբերում այս նշանի բոլոր ներկայացուցիչներին։ Շատ Երկվորյակների համար սերն առաջին հերթին կիրք է, նրանք կարող են ձեզ հասկանալ, իրականում կարող են մտերմանալ, եթե իսկապես պատրաստ լինեն։ Ինչ-որ պահի Երկվորյակի երկակի էությունը զիջում է բնավորության ամբողջականությանը, և այդ պարագայում նա ամեն ինչ կտա իր սիրելիին։

11-րդ տեղ․ Այծեղջյուր

Այս նշանի ներկայացուցիչները հաշվարկը նախընտրում են զգացմունքներից։ Այնուամենայնիվ, նանք նաև սիրել գիտեն, և շատ հաճախ՝ շատ ուժեղ: Ճիշտ է, հայտնի չէ, թե որքան ժամանակ: Ոչ, ոչ մի խաբեություն, Այծեղջյուրն ազնիվ կլինի ձեզ հետ, բայց ամենից առաջ՝ իր հետ: Եթե նա զգա, որ զգացմունքները խամրում են, ապա ժամանակ կհատկացնի որոշելու՝ պայքարե՞լ այդ զգացմունքների համար, թե՞ ոչ: Այծեղջյուրնեին դժվար է որևէ բան համողել, նրանք բոլոր որոշումները կայացնում է ինքնուրույն և մենակությունից չեն վախենում։ Այնուամենայնիվ, եթե նա ձեզ հետ լինի, ապա ձեր համատեղ կյանքը կլինի երկար, ուժեղ և երջանիկ:

10-րդ տեղ․ Ջրհոս

Իրականում այս նշանի ներկայացուցիչներն այնքան էլ չեն ցանկանում գտնել իրենց միակին։ Նանք ապրում են, սիրահարվում, բաժանվում է ու չեն մտածում ապագայի մասին։ Բայց հետո հայտնվում եք դուք, և Ջրհոսի կյանքը մեկընդմիշտ փոխվում է: Նա կենտրոնանում է ձեզ հետ հարաբերությունների վրա, մոռանում ընկերներին, վերանայում իր հայացքներն ու սկզբունքները և պարզապես ցանկանում է ձեր կողքին լինել ու համատեղ պլաններ կազմել։

9-րդ տեղ․ Խոյ

Այս նշանի ներկայացուցիչների համար սկզբունքային է հարաբերություններում որոշակի առեղծված պահելը. հետևաբար, նրանց համար հեշտ չէ քաղցրավենիքից ու ծաղկեփունջից անցում կատարել համատեղ կյանքի (ենթադրում է կայունություն): Խոյն ուզում է անընդհատ զարմանալ ձեր ներկայությունից, նրան հարկավոր է զարմանքով մտածել ձեր մասին, իբր՝ վայ, այս կինն իմ կողքի է։ Անհնար է խաղալ նրա հետ, անիմաստ է խորհրդավորության պատրանք ստեղծել, պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք և սիրեք նրան ամբողջ սրտով:

8-րդ տեղ․ Աղեղնավոր

Աղեղնավորները պաշտում են արտաքին էֆեկտները, նրանք հեշտությամբ կարող են խելքահան անել, հմայել, ուղղաթիռով անսպասելի զբոսանք կազմակերպել քաղաքի վրայով կամ սելֆի անել հանրահայտ որևէ մեկի հետ: Աղեղնավորի հետ հարաբերությունները սկզբնական փուլում հիշեցնում են խորհրդավոր մի ճանապարհ, որով անցնելը հուզիչ և ինտրիգային է: Խնդիրն այն է, որ Աղեղնավորը բավականին արագ կհոգնի և կսկսվի շատ ավելի հազվադեպ ռոմանտիկ արարքներ անել։ Նա չի դադարի ձեզ սիրել, բայց արտաքնապես դա կարտահայտվի ժամանակ առ ժամանակ։ Եթե դուք հարմարվել եք կարուսելային սիրավեպին, ապա դժվար կլինի կանգ առնել և ապրել առանց առօրյա հնարքների, անակնկալների և արկածների։

7-րդ տեղ․ Կարիճ

Այո, Կարիճը կոշտ է և առանձնապես ռոմանտիկ չէ, ինչպես կարծում են: Այո, նա վատ, վնասակար ու նյարդային բնավորություն ունի։ Բայց եթե նա իսկապես սիրահարվի, ապա այս բոլոր հականիշները հանգիստ կարող են պատուհանից դեն նետվել: Կարիճը կմտածի ձեր մասին, հոգ կտանի և կյանքն առանց ձեզ չի պատկերացնի։ Պարզապես մի խանգարեք նրա ինքնաիրացմանը, խնդրում ենք, հակառակ դեպքում դա վատ կավարտվի։ Նա ձուկ է սիրում ՝ թող բռնի, սիրում է հին պտտվող սկավառակներ՝ ի սեր Աստծո:

6-րդ տեղ․ Կույս

Կույս տղամարդիկ ի վիճակի են սիրել խորը և ընդմիշտ, բայց չափազանց դժվար է նրանցից դա ստանալը։ Ավելի հեշտ է զգալն ու տեսնելը, ինչը ավելի կարևոր է, բայց լսելու առումով կարող են խնդիրներ առաջանալ: Կույսի համար ավելի հեշտ է գործով ապացուցել իր սերը, քան խոսել։ Ի դեպ, դա շատերին է դուր գալիս։ Թեեւ, ինչ խոսք, բոլորն էլ ցանկանում են, որ իրենց սեր խոստովանեն։ Մի հապաղեք դա առաջինն անել ինքներդ. այդպիսով դուք կհալեցնեք նրա ներքին սառույցը և կարժանանաք սկզբում ժլատ, իսկ հետո ավելի ու ավելի երկար ռոմանտիկ սերենադների:

600x400

5-րդ տեղ․ Ձկներ

Այս նշանը ձեզ կնվիրվի հարյուր տոկոսով, նա այլ կանանց չի նայի, եթե ընտրի ձեզ։ Պարզապես հիշեք՝ Ձկները պատրաստակամորեն կնոջը կտան կառավարման ղեկը: Նրանց դուր է գալիս, երբ մյուս կեսը որոշումներ է կայացնում։ Ոչ այն պատճառով, որ Ձկները չեն ցանկանում դա անել ինքնուրույն. ոչ, նա հավատում է, որ այս կերպ նա ձեզ հաճույք է պատճառում:

4-րդ տեղ․ Առյուծ

Տխրահռչակ եսասերի համբավը չի խանգարում Առյուծին լինել հիանալի զուգընկերներ, ովքեր գիտեն ինչպես սիրել և գնահատել իրենց կանանց: Փաստն այն է, որ նրա ամպագոռգոռ վարքի և ինքնահավանության հետևում, հաճախ, թաքնված է մի մարդ, ով լիովին վստահ չէ իր վրա։ Առյուծի հագած դիմակը երբեմն ուժեղ սերտաճում է նրան, և կարող է դժվար լինել բացահայտելու իրական էությունը: Բայց եթե այս հավակնոտ մարդու մեջ, ով գրեթե անընդհատ խոսում է իր մասին և երբեմն ծիծաղելի է իր թատերականության մեջ, հալեցնեք սառույցը, կստանաք զգացմունքների փոթորիկ, պաշտամունքի ծով և իրական հավատարմություն։

3-րդ տեղ․ Կշեռք

Այս նշանի ներկայացուցիչները խելացի են, հավատարիմ, խուսափում են կոնֆլիկտներից ու նյարդային իրավիճակներից։ Նրանք ձեզ շատ կսիրեն՝ առանց հատուկ արտաքին էֆեկտների ու բարձրագոչ խոսքերի, բայց այնպես, որ ստիպված չեք լինի կասկածել նրանց զգացմունքների անկեղծությանը։ Կշեռքների կողքին հանգիստ է, հարմարավետ, նրանց հետ կյանքը կլինի հանդարտ ու ցնցումներից գրեթե զուրկ։ Միևնույն ժամանակ, կյանքը ձանձրալի և առօրեական չի լինի․ պարզապես Կշեռքները չեն սիրում շտապել, հարաբերություններում չեն հանդուրժում թատերականությունը և սթրեսը: Նրանք նախընտրում են սերը հավասար հիմունքներով, Կշեռքները չեն պայքարում առաջնորդության համար, այլ այն ստանում են ձեր հարգանքով:

2-րդ տեղ․ Խեցգետին

Այս նշանի տակ ծնված տղամարդիկ առանձնանում են հուզականությամբ, սիրալիրությամբ և հուսալիությամբ։ Դուք իսկապես կարող եք ապավինել նրանց և վստահ լինել զգացմունքների վրա: Այլ հարց է, որ Խեցգետինները հաճախ իրենց փորձառությունների և զգացմունքների մեծ մասը պահում են իրենց մեջ: Կամ գոնե փորձում են։ Ձեզ կարող է թվալ, թե Խեցգետինը հեշտությամբ է հանդուրժում որոշ փորձառություն, բայց արտաքինը խաբուսիկ է։ Հիշեք՝ այս տղամարդիկ շատ խոցելի են, թեև փորձում են դա ցույց չտալ։ Նրանք նաև հաճախ մտածում են աշխատավայրում չափազանց զբաղված լինելու մասին. իրենց մեղավոր են զգում ընտանիքին բավարար ուշադրություն չդարձնելու համար: Փորձեք փարատել այդ մտավախությունները:

1-ին տեղ․ Ցուլ

Կարելի է ասել, որ գործ ունենք լավագույն տարբերակի հետ։ Ցուլը հակված է ունենալ նույն հատկանիշները, որոնք երաշխավորում են երջանիկ հարաբերություններ: Այս նշանի տակ ծնված տղամարդիկ շատ համբերատար են, ոչ կոնֆլիկտային, երբեք չեն դավաճանի ու խաբի։ Միևնույն ժամանակ, Ցուլը դրսևորում է ներքին ուժ, բնավորություն, հաստատակամություն, իսկ մեղմության ու կամքի համադրությունը շատ գրավիչ է կանանց համար։ Կարևոր է, որ չչարաշահեք Ցուլի հոգու լայնությունն ու զգացմունքների խորությունը է, քանի որ եթե նա ձեզնից հիասթափվի, կամ կբաժանվի, կամ այնպես տեղը կդնի, որ վայրկյանների ընթացքում կմոռանաք հավասարության մասին։

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 1093 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի 5 ամենասկանդալային նշանները

05.05.2022
Մարդիկ տարբեր են, և կախված չէ, թե կենդանակերպի որ նշանին են պատկանում։ Բայց կան որոշ ընդհանուր հատկանիշներ, որոնք ավելի բնորոշ են կոնկրետ նշանին:

Կենդանակերպի ամենախորամանկ նշանները

15.04.2022
Ինչու՞ գնալ ուղիղ ճանապարհով, երբ կարող ես շրջվել և ավելի արագ տեղ հասնել: Երբեմն մենք հակված ենք խորամանկության տարբեր դրսևորումների՝ կյանքը պարզեցնելու և մեր ուզածին հասնելու համար։

Կենդանակերպի ամենազգայուն նշանները

10.03.2022
Կենդանակերպի այս նշաններն ամենաուժգինն են զգում իրենց ներքին տագնապները։

Ինչ պետք է իմանալ երազների մեկնաբանության մասին ըստ Ֆրոյդի

03.03.2022
Ինչպե՞ս է անգիտակցականն ազդում երազների վրա և ի՞նչ է դա նշանակում՝ ըստ հոգեվերլուծության հոր։

Կենդանակերպի ո՞ր նշանները կարող են հանդիպել իրենց սիրուն 2022 թվականի գարնանը

24.02.2022
Թեթև և կարճ ֆլիրտը, կրքերի իշխանությունը հակացուցված են։ Հաշվարկեք ձեր յուրաքանչյուր քայլը և դրա հետևանքները, վերլուծեք ու գործեք պատասխանատու և վեհանձն:

Երազներ տեսնում են բարձր ինտելեկտով մարդիկ

03.02.2022
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միայն խելացի մարդիկ կարող են տեսնել և հիշել երազները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2022 10:25
Ամերիկյան կինոակադեմիան հայտնել է, որ «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը 2023 թվականին տեղի կունենա մարտի 12-ին «Դոլբի» թատրոնում:
17-05-2022 10:11
Netflix սթրիմինգային ծառայությունն աշխատում է «Սեւ հայելի» սերիալի վեցերորդ սեզոնի վրա։  Նշվում է, որ այս պահին նոր սերիաների համար դերասանների հավաքագրումն է ընթանում։
17-05-2022 10:07
ԱՄՆ-ում տեղի բնակչուհին երկու անգամ նկատողություն է ստացել աշխատավայրում՝ փարթամ մարմնի համար: Կալիֆոռնիայի նահանգից Նինա Օսեգեդան իր բլոգում պատմել է գործընկերների եւ ղեկավարության բացասական մեկնաբանությունների մասին՝ կապված իր մեծ կրծքի եւ հետույքի հետ։
17-05-2022 07:33
Բրիթնի Սփիրսը կորցրել է երեխային, որին սպասում էր իր փեսացուից՝ սպորտային մարզիչ Սեմ Ասգարիից: Այս մասին Instagram-ում երկրպագուներին ասել է երգչուհին։
17-05-2022 02:29
Հեռուստահաղորդավար, դերասան և կինոռեժիսոր Ալեքսանդր Գորդոնը գաղտնի ամուսնացել է Իպոլիտով-Իվանովի անվան պետական երաժշտամանկավարժական ինստիտուտի ուսանող, տավիղահար Սոֆյա Կալանդաձեի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, իսկ զույգը նախօրեին ամուսնացել է Սուզդալի Սպասո-Եվֆիմիև վանքում։ 20-ամյա կինը 38 տարով փոքր է 58-ամյա հեռուստահաղորդավարից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ

02.05.2022
Այս վիճակը կարող է շտկվել, եթե սովորեք արագ հավաքել ձեր ուշադրությունը:

LADYNEWS TV
Իտալիայի Թուրին քաղաքում կայացավ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը. Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը, հաղթահարելով մրցակցությունն, անցավ եզրափակիչ փուլ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.05.2022
Դիտվել է 946 անգամ
11.05.2022
Դիտվել է 486 անգամ
13.05.2022
Դիտվել է 415 անգամ
12.05.2022
Դիտվել է 405 անգամ
14.05.2022
Դիտվել է 158 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster