Ամենից հաճախ հենց քաղցրի օգտագործումն է կոնքերի, որովայնի, ավելորդ քաշի և այստեղից բխող բոլոր հետևանքների պատճառը՝ էներգիայի ցածր մակարդակ, ծուլություն և նստակյաց կենսակերպ։ Ուստի, եթե ցանկանում եք պահպանել կազմվածքը կամ նիհարել, ապա պետք է վերահսկել քաղցրի օգտագործումը։
Խորհուրդ է տրվում անցնել քաղցրի փոխարինիչների։
1. Հատապտուղներ
Հատապտուղները հիանալի կերպով նվազեցնում են դեպի շաքարն ունեցած ցանկությունը, քանի որ, թեև դրանք քաղցր համ ունեն, բայց քիչ շաքար են պարունակում: Դրանք նաև հարուստ են բուսական միացություններով և հակաօքսիդանտներով, ինչը նշանակում է, որ կարող են օգնել նվազեցնել սրտի հիվանդությունների և շաքարախտի վտանգը:
2. Մուգ շոկոլադ
Որակյալ մուգ շոկոլադը սովորաբար պարունակում է ավելի քան 70% բնական կակաո։ Մուգ շոկոլադի մեծ առավելությունն այն է, որ կարող եք մեկ կամ երկու կտորից հագենալ, ի տարբերություն կաթնայինի: Մուգ շոկոլադը կարելի է նաև հալեցնել և խառնել մածունի հետ կամ ավելացնել այլ ուտեստի:
3. Յոգուրտ
Կարևորն այն է, որ դա լինի բնական յոգուրտ՝ առանց շաքարի։ Այն հարուստ է սպիտակուցներով և կալցիումով, որոնք ամրացնում են մկաններն ու ոսկորները։ Յոգուրտին կարելի է նաև հավելումներ անել, ասենք, մրգեր կամ մուգ շոկոլադ։
4. Քաղցր կարտոֆիլ
Ինչ-ինչ պատճառներով այս մթերքը մեզ մոտ այնքան էլ տարածված չէ, չնայած այն շատ օգտակար է և հարուստ վիտամիններով։ Բացի այդ, քաղցր կարտոֆիլը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, ինչպիսիք են A և C վիտամինները, ինչպես նաև կալիումի լավ աղբյուր են:
5. Սմուզի
Ամենաառողջ սուպեր խորտիկն, իհարկե, ամենակարող կոկտեյլն է: Սմուզի շատ հեշտ է պատրաստել և օգտագործել։ Ձեզ անհրաժեշտ է միայն մանրացված սառույց, միրգ, մի բաժակ կաթ, առանց շաքարի ավելացման: Ամբողջը գցեք բլենդերի մեջ, և դուք կունենաք աներևակայելի համեղ ուտեստ։
29-09-2026 10:54 Կիրակի օրը Լոս Անջելեսում կայացավ երաժշտական մրցանակաբաշխության առաջատարներից մեկը՝ MTV Music Awards-ը, որը միավորեց ամենաթեժ նորեկներին և ոլորտի առաջատարներին: Այս տարի հաղորդավարի սերը ստանձնեց Սնուփ Դոգը, ուստի երեկոն լի էր նրան բնորոշ կատակներով։ Այնուհետև մթնոլորտը թեժացրեց Մադոննան. 23 տարվա ընթացքում առաջին անգամ նա բացեց MTV VMA-ների շոուն՝ ելույթ ունենալով Սաբրինա Քարփենթերի և Չարլի XCX-ի հետ միասին: Նա իր հետ տուն տարավ յոթ արձանիկ, այդ թվում՝ «Տարվա արտիստ» անվանակարգում: Գլխավոր արձանիկը՝ «Տարվա տեսահոլովակ»-ը, շնորհվեց Թեյլոր Սվիֆթին: Նրա «The Fate of Ophelia» տեսահոլովակը, որը հավաքել է ավելի քան 500 միլիոն դիտում, միաձայն գովաբանվեց ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների կողմից: Նա նաև արժանացավ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգին՝ իր «Opalite» տեսահոլովակի համար, և պատմության մեջ առաջին անգամ արժանացավ «Artist Director Honors» մրցանակին՝ երաժշտական հոլովակներում ունեցած ներդրման համար:
29-09-2026 10:48 The New York Times ամսագիրը հրապարակել է ֆիլմերի հերթական վարկանիշը։ Այս անգամ հրատարակչության թիմը համագործակցել է ոլորտի մասնագետների հետ՝ կազմելու համար 21-րդ դարի լավագույն հեռուստասերիալների ցանկը։ Հարցմանը մասնակցել են հայտնի էկրանային աստղեր՝ Էլիզաբեթ Մոսից և Ռոուզ Բիրնից մինչև Ադամ Սքոթ և Քոլման Դոմինգո, ինչպես նաև առաջատար ռեժիսորներ՝ Դեյմոն Լինդելոֆ («Կորուսյալները»), Լենա Դանհեմ («Աղջիկներ»), Նոա Հոուլի («Ֆարգո») և շատ ուրիշներ։ Ցանկն անսպասեալի գլխավորել է «Breaking Bad»-ը։ Առաջատարների շարքում են նաև այնպիսի նախագծեր, որոնց մասին բազմիցս լսել ենք՝ «Թագը», «Գահերի խաղը», «Գրասենյակը» (բրիտանական և ամերիկյան տարբերակներ), «Սպիտակ լոտոս», «Կորուսյալները» և շատ այլ աշխատանքներ։
29-09-2026 01:04 Երեսունմեկամյա Անդրեաս Պետրոսյանը՝ Եվգենի Պետրոսյանի թոռը, դարձել է Նյու Յորքում թանկարժեք անշարժ գույքի սեփականատեր։ Նա և իր կինը՝ ամերիկացի գրող ու խմբագիր Էլվիա Ուիլքը, բնակարան են գնել Բրուքլինի հեղինակավոր Պրոսպեկտ Հայթս թաղամասում։ Զույգը ընդարձակ բնակարանի համար վճարել է 1,675 միլիոն դոլար։
28-09-2026 10:07 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհին սահմանել է Գինեսի ռեկորդ՝ որպես աշխարհի ամենակարճահասակ կին հրշեջ։ Քելսոյի հասակը ընդամենը 1 մետր 35 սանտիմետր է, հայտնում է UPI-ն։ Քելսոն արդեն հինգ տարի աշխատում է որպես հրշեջ Սենթ-Փիթ Բիչ քաղաքում։
28-09-2026 08:29 Այսօրվա աշխարհում կան բազմաթիվ ծանոթությունների կայքեր և հավելվածներ, բայց Co-Star Astrology-ի հիմնադիր Բանա Գյուլերը և Էմիլի Սեգալը որոշեցին ստեղծել եզակի հավելված, որը հատուկ նախատեսված է լավ գրականության սիրահարների համար։ Readme-ի նպատակն է օգնել գրքասերներին գտնել իրենց իդեալական զույգը՝ հաշվի առնելով նրանց ընթերցանության նախասիրությունները, ներառյալ սիրելի ժանրերն ու լեզուները։ Ստեղծողների խոսքով՝ հավելվածն օգտագործում է «գրականության, լեզվի վերլուծության և հոգելեզվաբանության հետազոտություններ»՝ օգտատերերին 25 հարցից բաղկացած թեստի միջոցով դասակարգելով 12 «ընթերցողի նախատիպերի»։