Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Ինձ հաջողվել է դառնալ սեփական նավի նավապետը»․ Մեգան Ֆոքս

24.07.2021

35-ամյա Մեգան Ֆոքսը դարձել է Basic Magazine-ի նոր համարի հերոսուհի: Դերասանուհին, ով այժմ զբաղված է իր մասնակցությամբ «Կեսգիշերը հացահատիկի դաշտում» նոր ֆիլմի գովազդմամբ, հայտնվել է հրատարակության շապիկին, ինչպես նաև մասնակցել է ֆոտոսեսիայի, որում փորձել է շատ դիտարժան հանդերձանքներ: Նա նաև անձնական կյանքին վերաբերող հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել ամսագրին տված հարցազրույցում:

Այսպես, գլխավոր լուսանկարում Մեգանը նկարվել է Paskal-ի տոպով՝ սրտաձև բաժակներով և Good American-ի ջինսերով: Կերպարն ամբողջացնում են Jennifer Fisher-ի օղ-ականջողները: Լուսանկարների հեղինակը Ջեյմս Մակարին է:

600x400

Հարցազրույցում դերասանուհին ասել է, որ իրեն հաջողվել է դառնալ «իր սեփական նավի նավապետը» այն բանից հետո, երբ անցյալ տարի կարողացել է ազատվել կարիերայում ձախողվելու իր վախից:

«Իմ գիտակցությունն է ստեղծում է այն աշխարհը, որում ես ապրում եմ»,-ասել է «Տրանսֆորմերների» աստղը:

600x400

600x400

Նոր տրամադրվածությունը, կարծես, Մեգանին օգնել է նաև անձնական կյանքում: Օրերս նա խոստովանեց, որ ստորագրել է «Կեսգիշերը հացահատիկի դաշտում» ֆիլմի նկարահանումներին մասնակցելու պայմանագիր, որպեսզի ճանաչի Քոլսոն Բեյքերին (այժմ նրանք հանդիպում են): Մեգանը պնդում է, որ ֆիլմում նկարահանվելու ցանկություն է զգում, քանի որ «տիեզերքն իրեն ասել է, որ դա իր համար պարգև կլինի»:

600x400

«Ես գիտեի, որ նա նկարահանվելու է ֆիլմում, և Տիեզերքը, կարծես, ինձ շշնջում էր. «Արա դա: Սա կլինի մի փորձ, որն, իսկապես, օգտակար կլինի քեզ համար»,- կիսվել է Մեգանը:

Ավելի վաղ Մեգանը, որը երեք որդի ունի նախկին ամուսնուց՝ Բրայան Օսթին Գրինից, խոստովանել էր, որ նա Քոլսոնի նկատմամբ անմիջապես է կապ զգացել, բայց երկար ժամանակ իր զգացմունքներին ազատություն չի տվել և, նույնիսկ, կազմել էր այդ հարաբերությունների դրական և բացասական կողմերի ցուցակը: Բայց, ի վերջո, զգացմունքները հաղթել են բանականությանը: Միևնույն ժամանակ, Ֆոքսը խոստովանել է, որ հաճախ է առաջնորդվում կանխազգացմամբ, այդ թվում ՝ դերեր ընտրելիս: Դերասանուհին նախընտրում է դերեր, որոնք, իր կարծիքով, տևական ազդեցություն են ունենալու իր՝ որպես մարդու, վրա:

600x400

«Երբեմն կարող եք դերի մասին ասել. «Այն ինձ կփոխի որպես մարդ»: Ահա, թե ինչ եմ ուզում ես իմ կյանքից` անընդհատ զարգանալ և աճել: Ես երբեք չեմ փորձել ինչ-որ բան հաշվարկել: Դա միշտ եղել է կանխազգացման խաղ առ այն, թե որքանո՞վ է դերն արձագանք գտել իմ հոգում»,- ասել է Մեգանը, ով վերջերս բացատրեց, թե ինչու արդեն 12 տարի ալկոհոլ չի օգտագործում:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6684 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Tinder-ի խաբեբան բանտից ազատվելուց հետո հարցազրույց է տվել. նա երազում է սեր գտնելու մասին

30.01.2026
Սայմոն Լևիևի անունը հայտնի դարձավ Netflix-ի մի ֆիլմի շնորհիվ, որը պատկերում էր նրա խարդախ սխեման։ Սակայն նա շարունակում է պնդել իր անմեղությունը։

Անծանոթները փող էին առաջարկում, մատուցողները երազում էին կերակրել. Մոնիկա Բելուչիի երիտասարդությունը

09.01.2026
Ամեն տարի մենք ընտրում ենք երկրի, մոլորակի, տիեզերքի ամենագեղեցիկ կնոջը, բայց այս ամենն անցողիկ քմահաճույքներ են։ Մոնիկան, սակայն, հավերժական, կատարյալ, չբացահայտված և, հետևաբար, գրավիչ դասական է, որի գեղեցկությունը նրա համար դարձել է և՛ պարգև, և՛ անեծք։

Անջելինա Ջոլին դադարել է թաքցնել մաստեկտոմիայի սպիները

17.12.2025
Տասներկու տարի առաջ դերասանուհու կուրծքը հեռացվեց քաղցկեղի բարձր ռիսկի պատճառով: Այսօր նա պատրաստ է հաջորդ քայլն անել հանրության հետ իր անկեղծ երկխոսության մեջ:

Նրա դեմքը նման է ցերեկ-գիշերվա. Օտայի նևուսով աղջիկը այլևս չի քողարկվում դիմահարդարմամբ

27.11.2025
Տարիներ շարունակ Կարլոտա Բերտոտին վախենում էր մարդկանց արձագանքից և ի ծնե ունեցած նշանը թաքցնում էր տոնային կրեմի հաստ շերտի տակ։ Սակայն, մի պահ նա հասկացավ, որ այլևս չի կարող այդպես շարունակել։

Սիդնի Սուինին զոհաբերեց իր սեքսուալությունը հանուն «Քրիստի» ֆիլմի և չխուսափեց սկանդալից 

11.11.2025
Դուք երբեք Հոլիվուդի այսպիսի նոր սեքս-խորհրդանիշ չեք տեսել։ Սիդնին գրեթե 15 կգ քաշ է հավաքել հանուն դերի՝ հույս ունենալով իր ջանքերի համար Օսկարի անվանակարգ ստանալ։

Լեգենդար Էդիթ Պիաֆի 15 արտահայտություն տղամարդկանց, սիրո և փառքի մասին

10.10.2025
1963 թվականի հոկտեմբերի 10-ին մահացավ լեգենդար ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Էդիթ Պիաֆը։ Նա կենսուրախ և գրավիչ կին էր, որը շարունակում է ոգեշնչել կինոգործիչներին և երաժիշտներին իր պատվին ստեղծագործություններ կերտել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-01-2026 13:27
Շակիրան պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է։ Կոլումբիացի աստղը ռեկորդ է սահմանել՝ որպես բոլոր ժամանակների ամենաշատ եկամուտ ունեցող լատինական արտիստը, հաղորդում է Billboard-ը։ Նրա համաշխարհային շրջագայությունը «Las Mujeres Ya No Lloran» («Կանայք այլեւս չեն լալիս») մեկնարկել է 2025 թվականի փետրվարին և շարունակվում է մինչև 2026 թվականը: Այս ընթացքում Շակիրան վաճառել է 3,3 միլիոն տոմս, տվել է 86 համերգ, վաստակել 421,6 մլն դոլար:
31-01-2026 10:30
Գիտնականները պարզել են, որ լորամրգի մեջ պարունակվող միրիցետին-3-O-գալակտոզիդ միացությունն օգնում է նվազեցնել միզուղիների վարակների զարգացման վտանգը՝ առանց հակաբիոտիկների կիրառման։ Հեղինակները նշում են, որ արդյունքներն առանձնապես արդիական են հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների աճող կայունության համատեքստում։
30-01-2026 12:06
Երեսունամյա Անաստասիա Ռեշետովան պատրաստվում է ամուսնանալ 33-ամյա Վլադիսլավ Աբրահամյանի՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի որդու հետ։ Մոդելի ընկերոջ ինքնությունը բացահայտել է «Ադոլֆինո Բեռլուսկոնի» Telegram ալիքը։ «Super» ամսագիրը նույնպես հաստատել է Անաստասիայի նոր ընկերոջ մասին լուրերը՝ հղում անելով աստղին մոտ կանգնած աղբյուրներին։ Սա մոդելի առաջին ամուսնությունն է լինելու։ 2015 թվականին Ռեշետովան հանդիպել է ռեփեր Տիմատիին։ 2019 թվականին ծնվել է նրանց որդին՝ Ռատմիրը, սակայն զույգը բաժանվել է ընդամենը մեկ տարի անց։
30-01-2026 11:11
Տասնամյակներ շարունակ միլիոնավոր մարդիկ ամեն օր ցածր դեղաչափով ասպիրին են ընդունել՝ կարծելով, թե դրանով հնարավոր է կանխել սրտի կաթվածի կամ ինսուլտի հավանականությունը։ Սակայն, ըստ dailymail.co.uk-ի՝ վերջին հետազոտությունները վկայում են հակառակի մասին։ Ներքին արյունահոսության վտանգ. Ասպիրինը նոսրացնում է արյունը՝ կանխելով թրոմբների առաջացումը։ Սակայն նույն այդ հատկությունը կտրուկ մեծացնում է ստամոքսի, աղիքների և, որ ամենավտանգավորն է, ուղեղի արյունազեղման (հեմոռագիկ ինսուլտի) ռիսկը։
30-01-2026 11:03
ԱՄՆ-ում անցկացված նոր լայնածավալ հետազոտությունը, որը հրապարակվել է Cancer բժշկագիտական հանդեսում, պարզել է, որ ալկոհոլի երկարատև և ինտենսիվ օգտագործումն ամբողջ կյանքի ընթացքում զգալիորեն մեծացնում է հաստ աղիքի քաղցկեղի, մասնավորապես՝ ուղիղ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.01.2026
Դիտվել է 2107 անգամ
26.01.2026
Դիտվել է 1913 անգամ
27.01.2026
Դիտվել է 399 անգամ
29.01.2026
Դիտվել է 306 անգամ
30.01.2026
Դիտվել է 211 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster