Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026

Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։ Ամեն անգամ, երբ նա հայտնվում է մինի կիսաշրջազգեստով, երկրպագուներն անկեղծորեն հիանում են, սակայն Շարլիզն այս ցուցանիշին հասել է միայն երկարատև և քրտնաջան աշխատանքի շնորհիվ։

Այս օրերին սոցիալական ցանցերը բուռն խոսում են ոչ թե Թեյլոր Սվիֆթի վերջին սկանդալների և հարսանիքի մանրամասների, կամ նույնիսկ Բարձր նորաձևության շաբաթվա ցուցադրությունների, այլ Շարլիզ Թերոնի ոտքերի մասին։ Նախօրեին Փարիզում կայացած «Ոդիսական» ֆիլմի պրեմիերայի լուսանկարահանման ժամանակ 50-ամյա դերասանուհին ներկայացել էր մետաքսե բլուզով, բաճկոնով և գերկարճ շորտերով, որոնք, զուգորդված գլխապտույտ սանդալների հետ, նրա ոտքերը դարձնում էին բառացիորեն անվերջ թվացող։ Այս հանդերձանքով նրա քայլելու տեսանյութն անմիջապես վիրուսային դարձավ՝ խամրեցնելով նույնիսկ Զենդայայի աչքի ընկնող հանդերձանքը. բոլորն այնքան տպավորված էին աստղի կազմվածքով։

600x400

Ընդհանրապես, դերասանուհին միշտ էլ ունեցել է հիանալի կազմվածք և հիացրել է իր երկրպագուներին: Երկար տարիներ նա եղել է այն աստղերից մեկը, որը տարիքի հետ գրեթե անփոփոխ է մնում: Ավելին, նրա նիհար կազմվածքի, երիտասարդության և գեղեցկության գաղտնիքը անվերջ սահմանափակումների կամ տանջալից մարզումների մեջ չէ: Շարլիզը վաղուց ասել է, որ պարզապես գտել է այն զբաղմունքները, որոնք իսկապես սիրում է, և որ սպորտը վաղուց դադարել է իր համար ձանձրալի լինելուց:

«Իմ բախտը բերել է, որ երբեք տնակյաց մարդ չեմ եղել», - խոստովանել է Թերոնը։

600x400

Չնայած նկարահանումների խիտ գրաֆիկին, պրոդյուսերական աշխատանքներին և բարեգործական նախագծերին, դերասանուհին շաբաթական երեքից չորս անգամ մարզվում է: Տարբեր օրերին նրա ռեժիմը ներառում է պիլատես, փաուեր յոգա, սփինինգ, թենիս և ֆունկցիոնալ մարզումներ: Ծնկի վնասվածքից հետո Շարլիզը ստիպված էր թողնել բալետը, որով նա արհեստավարժ պարապում էր մանկուց: Այնուամենայնիվ, հենց բալետն էր, որ դերասանուհու մեջ սերմանեց այն կարգապահությունը, շարժման նկատմամբ սերը և գեղեցիկ կեցվածքը, որոնցով դերասանուհին մինչ օրս հիացնում է իր երկրպագուներին:

Թերոնն ինքը բազմիցս ասել է, որ չի հավատում արագ արդյունքներին կամ խիստ սահմանափակումներին։ Նա կարծում է, որ շատ ավելի կարևոր է գտնել մի գործունեություն, որն իսկապես ուրախություն է պատճառում։

«Ես շաբաթական երեքից չորս անգամ մարզվում եմ։ Կարծում եմ, որ եթե գտնեք ինչ-որ բան, որը սիրում եք, վարժությունները կդադարեն ձանձրալի լինելուց։ Եթե զբաղվեք ձեզ դուր եկող սպորտաձևով, կպահպանեք ձեր մարզավիճակը՝ նույնիսկ դա չգիտակցելով», - նախկինում ասել էր դերասանուհին Red ամսագրին։

600x400

Շարլիզն այժմ պիլատեսը համարում է իր սիրելի մարզաձևը, քանի որ այն նկատելիորեն վերափոխել է նրա մարմինը: Պիլատեսը հիանալի է խորը մկաններն ամրապնդելու, հավասարակշռությունը զարգացնելու, կեցվածքը բարելավելու և ոտքերն ամրացնելու համար՝ առանց չափազանց մեծ ծավալ ավելացնելու: Վարժությունների մեծ մասն անընդհատ լարում է ազդրերի, հետույքի և ոտքերի ներքին մկանները, ինչի արդյունքում ստացվում է տոնուսավորված և երկարացված ուրվագիծ:

Բայց եթե խոսենք նրա ոտքերն այդքան տոնուսավորված և արտահայտիչ պահող վարժությունների և ծանրաբեռնվածությունների մասին, ապա դրանք ընդամենը երեքն են։

600x400600x400

Պարանով ցատկեր

Դերասանուհու յուրաքանչյուր մարզում սկսվում է լավ կարդիո մարզումով: Նրա սիրելի վարժություններից մեկը պարանով սովորական ցատկերն են: Ցատկելը խորհուրդ է տրվում մոտ հինգ րոպե՝ հարմարավետ, բայց ինտենսիվ տեմպով:

Այս վարժությունը ոչ միայն օգնում է տաքացնել մկանները հիմնական մարզումից առաջ, այլև ամրացնում է սրունքները, ազդրերը և հետույքի մկանները, զարգացնում դիմացկունությունն ու օգնում պահպանել մարմնի ճարպի ցածր տոկոսը՝ ոտքերը դարձնելով ավելի արտահայտիչ:

Հեծանիվ մարզասարք

600x400

Թերոնի մարզումների ռեժիմի մեկ այլ մշտական մաս է կազմում շաբաթական մինչև չորս անգամ հեծանիվ քշելը։

«Հիմա, եթե ես երեք օր չմարզվեմ, ապա մարզասրահ վերադառնալուց հետո, չեմ կարող քայլել», - խոստովանում է դերասանուհին՝ բացատրելով, թե ինչու է փորձում երկար ընդմիջումներ չանել։

Այս տեսակի վարժություններն ակտիվորեն ներգրավում են քառագլուխ մկանները, ազդրի հետին մակերեսը, հետույքի մկանները և սրունքները։ Հեծանիվ վարելը նաև զարգացնում է դիմացկունությունը և օգնում պահպանել ոտքերի մկանների տոնուսը։

«Սանդուղք»

600x400

Շարլիզի համալիրից մեկ այլ վարժություն է աստիճաններով բարձրացումը, որը հայտնի է նաև որպես «սանդուղք»։

Այս վարժությունը կատարելու համար ձեզ անհրաժեշտ կլինի կայուն հարթակ կամ ցածր նստարան։ Հարկավոր է հերթով բարձրանալ դրա վրա՝ ծնկները հնարավորինս բարձրացնելով, ապա իջեք ներքև՝ հերթով փոխելով հենման ոտքը։ Երբ վարժությունը դառնում է ավելի հեշտ, կարող եք ձեռքերով փոքր ծանրաձողեր վերցնել։

Չնայած պարզ տեխնիկային, «սանդուղքը» հիանալի է հետույքի, ազդրերի առջևի և հետևի հատվածների, ինչպես նաև սրունքների մկանների մարզման համար, միաժամանակ բարելավելում է հավասարակշռությունը և համակարգումը։ Հենց այս ֆունկցիոնալ վարժություններն են օգնում ձևավորել ուժեղ, տոնուսավորված և գեղեցիկ ոտքեր։

600x400

Իհարկե, միայն մարզումներով չես կարող Շարլիզ Թերոնի նման կազմվածք ունենալ։ Դերասանուհին ինքը համոզված է, որ գլխավորը հետևողականությունն է։ Նա զբաղվում է իր սիրելի սպորտաձևով, հետևում սննդակարգին, բավականաչափ ջուր է խմում և արագ արդյունքներ չի հետապնդում։ Եվ դատելով նրա վերջին կարմիր գորգի վրա հայտնվելուց՝ միայն նման ռեժիմը կարող է հանգեցնել այդքան տպավորիչ կազմվածքի։

600x400

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2523 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ջենիֆեր Լոպեսին ծաղրել են վոկալ տաղանդի բացակայության համար և խորհուրդ տվել «թոշակի անցնել»

13.11.2026
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը համացանցում ծաղրի է ենթարկվել իր նոր՝ «Սիրո ապացույց» երգը Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի Բիլթ Թաուն հրապարակում ներկայացնելուց հետո:

Նոա Ուայլը ճանաչվել է 2026 թվականի ամենասեքսուալ տղամարդ

29.10.2026
Սա դարձավ ևս մեկ պատճառ քննարկելու տղամարդկայնության նոր մոտեցումը, քանի որ բարի «լաբրադորյան աչքերը» և նուրբ բնավորությունը նույնքան գրավում են կանանց, որքան մկանուտ կազմվածքը և խիստ վարքագիծը։

Դիանան և Դոդին. արքայադստեր վերջին սիրավեպի անհայտ մանրամասները

23.09.2026
1997 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմում են Ուելսի արքայադստեր անսպասելի քաջության մասին, որն իր վրա էր վերցրել գայթակղողի դերը։

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2026 14:33
Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12
Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08
Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13
Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1599 անգամ
17.11.2026
Դիտվել է 434 անգամ
18.11.2026
Դիտվել է 405 անգամ
20.11.2026
Դիտվել է 276 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster