Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

2 կանոն, որոնք կփոխեն ձեր անձնական կյանքը

21.07.2021

Կա անձնական կյանքի միայն երկու կանոն, որոնք, իսկապես, գործում են: Դրանք վերաբերում են ինչպես կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց: Իսկ նրանք, ովքեր չգիտեն դրանց մասին, դատապարտված են երկար ժամանակ ու նյարդեր վատնելու սխալ մարդկանց վրա:

Կանոն առաջին։ Հարաբերությունները պետք է լինեն դյուրին: Հեշտ պետք է լինի ամենասկզբից: Առաջին իսկ րոպեներից: Ձեզ ավելի շատ է համապատասխանում այն անձնավորությունը, ում հետ ձեզ անմիջապես զգում եք որպես հին ծանոթներ, քան նա, ում տարիներ շարունակ խնամում եք: Տղամարդը, որի հետ դուք պատրաստ եք ֆիլմի սկսվելուց տասնհինգ րոպե հետո համբուրվել կինոթատրոնի հեռավոր անկյունում, ավելի նախընտրելի է, քան նա, ում յոթ տարի շարունակ առանց պատասխանի նամակներ եք գրում: Անձը, որը միանգամից հետաքրքրություն է ցուցաբերում ձեր նկատմամբ, ավելի հեռանկարային է, քան այն անհասանելի «հրաշքը», որին հարկավոր է ծովափնյա հանգիստով շահագրգռել։

Դյուրին՝ նշանակում է լավ: Դժվար՝ նշանակում է վատ: Սա աքսիոմա է: Այն ապացուցման կարիք չունի:

600x400

Ընդհանրապես, հարաբերություններում հարկավոր չէ ինչ-որ բան ապացուցել ձեր անձի հաշվին: Կարիք չկա որևէ մեկի ձգտել, հարմարվել և վազել ինչ-որ մեկի ետևից: Դա մեկ անգամ անելով՝ դուք այն կկրկնեք ամեն օր, իսկ ի պատասխան կտեսնեք միայն քմահաճ, դժգոհ դեմք: Եթե ամեն ինչ միանգամից չի ստացվել, չի բռնկվել, չի զարգացել, ապա իմաստ չունի փորձել ջրում ձեռքերով ձուկ բռնել: Ուրեմն՝ նա ձերը չէ:

Դժվար հարաբերությունները միայն նրանց համար են, ովքեր ձանձրանում են և շատ ազատ ժամանակ ունեն: Բոլոր մյուսների մոտ այդ տառապանքը միայն նյարդերն է փչացնում:

Հարկ չկա բարդ հարաբերություններով ծանրաբեռնեք ձեզ: Հարաբերությունները, որոնցում դուք միայն պարում եք ուրիշի դուդուկի տակ՝ նվաստացուցիչ է: Վաղ թե ուշ ձեր համբերության բաժակը կլցվի: Թույլ մի տվեք, որ ձեզ ներքաշեն բարդ հարաբերությունների մեջ:

Կանոն երկրորդ, որն առաջինից ոչ պակաս կարևոր է: Հարաբերությունները պետք է ուրախություն բերեն: Այս պնդումը նույնպես ապացույցի կարիք չունի: Հենց հարաբերությունները դադարեն ուրախություն պարգևել ու սկսեն տհաճ պահեր ստեղծել, դադարեցրեք դրանք ամբողջությամբ:

Մի վարժվեք վեճերին, արցունքներին և սպասքի կոտրելուն: Թողեք երկար խոսակցությունները, նախատինքը, փոխադարձ մեղադրանքները: Այդ ամենը բնական չէ: Սա դժոխքի ճանապարհն է: Հենց հարաբերություններից ուրախությունը փոքր ինչ պակասում է՝ դրանք անիմաստ են դառնում: Թվում է, թե ամեն ինչ պարզ է:

Բայց շատերն են տարիներ շարունակ տանում իրենց բաժին հասած «բողոքի գիրքը»: Նրանք իրենց ուղեղը զբաղեցնում են անպետք խոսակցություններով: Այդպես մի՜ վարվեք։ Հենց հասկանում եք, որ խոսքերը վանում են ուրախությունը, փակեք ձեր բերանը: Սկսեք ապամոնտաժումը և հեռացեք: Մարդը միայն ցանկանում է ձեզ մեղադրել և նախատել. թույլ մի տվեք, որ ձեզ մեղքերով բեռնեն: Հեռացե՜ք

600x400

Հարաբերություններն ուրախության համար են: Մնացած բոլոր հարաբերությունները «հանուն երեխաների», «քանի որ բոլորն այսպես են ապրում», «սովորությունից ելնելով», «քանի որ առանց նրա էլ ավելի վատ է»՝ կարելի է պարզապես վերցնել և աղբամանը նետել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1791 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես սովորել «ոչ» ասել. անհրաժեշտ հրահանգներ

13.05.2022
Սկզբունքներ, որոնք պետք է յուրացնել, որպեսզի կարողանանք մերժել՝ ճիշտ ժամանակին և տեղում:

10 վատ սովորություն, որոնք հանգեցնում են աղքատության

29.04.2022
Շատերն իրենց շատ աղքատ են համարում, բայց չեն նկատում, որ հենց իրենք են մեղավոր այդ իրավիճակի համար։

Խոստովանություն

07.04.2022
Շնորհավոր Մայրության և գեղեցկության օրը, սիրելի լեդիներ։
 
 
 
Սիրում եմ քեզ՝ չկա ծայր,
Ու խնդրում եմ
Դարձի՛ր իմ
Զավակների
Անգին մայր։

Միշտ գնահատված լինեք, սիրելի՛ կանայք

08.03.2022
Մի օր կնոջ հետ մեքենայով զբոսնելիս երկրներից մեկի նախագահը ստիպված էր կանգ առնել բենզալցակայանի մոտ...

Ինչպես սովորել սիրել ինքդ քեզ․ ինքնագնահատականը բարձրացնելու արդյունավետ եղանակներ

25.02.2022
Աշխարհում չկա երկու նույնական մարդ, ինչը մեզնից յուրաքանչյուրին առանձնահատուկ է դարձնում։

Սիրո ժամանակը. ինչ է կատարվում սեռական հակվածության հետ գարնանը

17.02.2022
Օդում արդեն գարնան հոտ է գալիս, իսկ աշխարհը պարուրվել է «սիրո տենդով»։ Անգամ համաճարակին և անհանգստացնող նորություններին, բոլորը սեր են ուզում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-05-2022 12:01
«Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլն այս տարի կանցկացվի Երևանում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հայաստան կժամանի ինչպես ԱՊՀ անդամ երկրներից, այնպես էլ Արևել յան Եվրոպայի մի շարք պետություններից (ընդհանուր՝ 18 երկրից) 18-25 տարեկան 25-30 գեղեցկուհի: Եզրափակիչը կկայանա հունիսի 17-ին:
24-05-2022 11:55
Մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել խմելու համար ձողիկներից. հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք վնասակար են ոչ միայն շրջակա միջավայրի, այլեւ մարդու առողջության համար։ Սննդի հայտնի ընկերություններ կրճատում կամ ամբողջությամբ հրաժարվում ենք ձողիկներից իրենց ըմպելիքների համար:
24-05-2022 05:26
Սաուդյան Արաբիայի flyadeal ավիաընկերությունն իրականացրել է պատմության մեջ առաջին չվերթը, որի ողջ  անձնակազմը կազմված է կին օդաչուներից:
24-05-2022 02:20
Երգչուհի Սրբուհի Սարգսյանը' Սրբուկը, երաժշտասերների դատին է հանձնել «Սիրո ռիթմ» երգը, որն արդեն համացանցում է: Երգի երաժշտության հեղինակը ինքը՝ Սրբուհի Սարգսյանն է, խոսքերը գրել է Ռիմա Հարությունյանը, գործիքավորումն իրականացրել է Վահրամ Յանիկյանը:
24-05-2022 01:22
Նաոմի Քեմփբելն իր ծննդյան օրը նշել է Կաննում, որտեղ այժմ ընթանում է միջազգային կինոփառատոնը. մայիսի 22-ին սուպերմոդելը դարձավ 52 տարեկան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ

02.05.2022
Այս վիճակը կարող է շտկվել, եթե սովորեք արագ հավաքել ձեր ուշադրությունը:

LADYNEWS TV
Իտալիայի Թուրին քաղաքում կայացավ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը. Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը, հաղթահարելով մրցակցությունն, անցավ եզրափակիչ փուլ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.05.2022
Դիտվել է 949 անգամ
19.05.2022
Դիտվել է 327 անգամ
20.05.2022
Դիտվել է 304 անգամ
18.05.2022
Դիտվել է 224 անգամ
24.05.2022
Դիտվել է 210 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster