Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Սեքսը և շոգը. ինչպես սիրով զբաղվել տապին

14.07.2021

Դրսի եղանակը կարող է լրջորեն ազդել ինտիմ հարաբերությունների վրա՝ սկսած պարզ անհարմարավետությունից մինչև առողջական լուրջ խնդիրներ: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ վայելել միմյանց, անգամ չափազանց բարձր ջերմաստիճանում:

Երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է թույլատրելի նորմը, այն դառնում է պարզապես անտանելի ցանկացած ֆիզիկական գործունեության համար` ինչպես երկար զբոսանքների, այնպես էլ սեռական հարաբերությունների: Հետեւաբար, զույգերի համար չափազանց դժվար է այս օրերին ժամանակ անցկացնել միմյանց տաք գրկում: Այնուամենայնիվ, բժիշկներն ու սեռաբանները սիրահարներին խորհուրդ են տալիս ոչ մի կերպ չզրկել իրենց հաճույքից. նրանք միայն առաջարկում են հետևել որոշ խորհուրդների:

Այսպես, բժիշկները զգուշացնում են, որ երեսուն աստիճանից բարձր ջերմությունն ազդում է մարդու հորմոնալ ֆոնի վրա: Ճիշտ է, տղամարդկանց օրգանիզմում բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ակտիվանում է հաճույք ստանալու համար պատասխանատու հորմոնների և նեյրոհաղորդիչների (տեստոստերոն, էնդորֆին և սերոտոնին) արտադրությունը: Այս ամենը նպաստում է մկանային մանրաթելերի անոթների ընդլայնմանը, որի պատճառով արյան հոսքը դեպի սեռական օրգաններ մեծանում է և վերածվում սեռական մղման:

Իսկ կանանց մարմնում նույն պայմաններում հորմոնների արտադրությունը նկատելիորեն կրճատվում է՝ անփոփոխ թողնելով միայն օքսիտոցինը, որը պատասխանատու է վստահության և սիրո համար (բայց ոչ զուգընկերոջ հետ ակտիվ կրքի): Ուստի շոգ եղանակին կնայք ավելի քիչ են հակված սեռական հարաբերության, քան տղամարդիկ:

Զարմանալի է, բայց շոգ եղանակին սեքսը կանանց համար օգտակար է, իսկ տղամարդկանց համար այդպիսի գործողությունները կարող են չափազանց վտանգավոր լինել: Էնդոկրինոլոգները նախազգուշացնում են. դա հղի է արյան անոթների հետ կապված խնդիրներով, ճնշման բարձրացմամբ և, նույնիսկ, սրտի կանգով:

 600x400

Օրգանիզմը ծանրաբեռնելուց խուսափելու համար խորհուրդ է տրվում ամենաշոգ ժամերին ձեռնպահ մնալ անկողնային խաղերից: Գոնե սպասեք մինչև երեկո: Նպատակահարմար ժամանակն է երեկոյան վեցից մինչև առավոտյան տասը: Ընդունեք սառը ցնցուղ, և, նախընտրելի է, սենյակը նախապես հովացնել օդորակիչով:

Հաջորդ խորհուրդը. ընտրեք այնպիսի դիրքեր, որոնցում ձեր զուգընկերոջ մարմնի հետ շփուները նվազագույնի կհասնեն: Բացի այդ, որքան դանդաղ շարժումներ անեք, այնքան հեշտ կլինի դիմանալ ջերմության տհաճ ազդեցությանը: 

 600x400

Լավ տարբերակ է նաև սեքսը սառը ջրով ցնցուղի տակ կամ սառը ջրով լցված լոգարանում: Սա նաև զգալիորեն կխնայի սեռական հարաբերությունից առաջ և հետո լվացվելու վրա ծախսվող ժամանակը:

Սիրային խաղերի համար օգտագործեք նաև սառույցի խորանարդներ կամ սառեցված մրգեր․ դրանք սահեցրեք ձեր զուգընկերոջ մարմնի վրայով: Սառույցը ոչ միայն ձեզ կփրկի շոգից, այլեւ կբարձրացնի գրգռվածությունը:

 600x400

Ցավոք, շատերի համար ժամադրությունը, նույնիսկ շոգին, հաճախ ուղեկցվում է ալկոհոլային խմիչքներ ընդունելով: Բժիշկները խորհուրդ են տալիս չափազանց բարձր ջերմաստիճաններում ալկոհոլ չօգտագործել, և արժե լսել նրանց այս խորհուրդը ևս:

Բացի այդ, բժիշկները խորհուրդ են տալիս շոգին չմոռանալ հակաբեղմնավորման տարբեր մեթոդների մասին, եթե չեք պատրաստվում ընդլայնել ձեր ընտանիքը: Ենթադրվում է, որ տաք եղանակին օվուլյացիայի հավանականությունը միջինը տասնհինգ տոկոսով մեծանում է:

600x400

Եթե ձեր տղամարդը «ապահովության համար» սովորաբար ընդունում է պոտենցիան մեծացնող դեղամիջոցներ, ապա ավելի լավ է առնվազն ամռանը խուսափել դրանց օգտագործումից: Հայտնի է, որ այդ պարագայում արյունը սկսում է մի քանի անգամ ավելի արագ շրջանառվել: Պարզ ասած ՝ «Վիագրա» + դժոխային շոգ = լուրջ սթրես սրտի վրա:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8150 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2026 10:18
Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը նոր գլուխ սկսեցին իրենց հարաբերություններում՝ այս անգամ որպես ամուսիններ։ 2026 թվականի օգոստոսի 11-ին զույգը պաշտոնապես գրանցեց իրենց հարաբերությունները Պորտուգալիայում՝ երկար սպասված առիթի համար ընտրելով մտերիմ քաղաքացիական արարողություն`իրենց ընտանիքի հետ։
12-08-2026 10:08
Արհեստական բանականությունը մարդկանց սովորեցնում է բարություն: ԱԲ–ն կարող է օգնել մարդկանց զարգացնել էմպատիան․ այսպիսի նախնական եզրակացության են եկել Ֆինիքսի համալսարանի հետազոտողները, որոնք ներկայացրել են պիլոտային հետազոտության արդյունքները Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի ամենամյա համաժողովում:
12-08-2026 09:27
«Վայրի հրեշտակ» սերիալի աստղեր Նատալիա Օրեյրոն և Ֆակունդո Արանան վերամիավորվել են կարմիր գորգի վրա սերիալի թողարկումից 28 տարի անց. 54-ամյա դերասանը Բուենոս Այրեսում աջակցել է 49-ամյա դերասանուհուն՝ նրա «Ես նարցիսիստ եմ» կատակերգական ֆիլմի պրեմիերայի ժամանակ:
12-08-2026 05:24
45-ամյա Ալեսանդրա Ամբրոսիոն ամուսնանում է իր 44-ամյա ընկերոջ՝ Բաք Փալմերի հետ՝ երկու տարվա հարաբերություններից հետո: Զարդերի դիզայներն իր սիրելիին ամուսնության առաջարկ է արել լողափում՝ Ինդոնեզիայում հանգստանալիս: Իր Ինստագրամում սուպերմոդելը կիսվել է պահով և գրել. «Ես քեզ կընտրեի այս կյանքում և հաջորդ բոլոր կյանքերում: Մեր հավերժության համար, իմ սեր»:
12-08-2026 01:12
Մոտ 2,4 միլիոն աֆղան աղջիկներ «Թալիբան» շարժման իշխանության գալուց հինգ տարի անց շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունից։ Իրավիճակի մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ կոչ անելով անհապաղ և առանց որևէ նախապայմանի վերականգնել աղջիկների և կանանց՝ միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, հաղորդում է Associated Press-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 978 անգամ
07.08.2026
Դիտվել է 412 անգամ
08.08.2026
Դիտվել է 407 անգամ
12.08.2026
Դիտվել է 164 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster