Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչու են խելացի կանայք դժբախտ անձնական կյանքում

02.07.2021

Հիշո՞ւմ եք ասացվածքները. «Անհաջողակ ես թղթախաղում, կհաջողես սիրո մեջ», «Անհաջողակ ես սիրո մեջ, կհաջողես փողի առումով», «Բախտավոր ես առողջության առումով, ծնողներդ քո ուզածը չեն լինի»։ Եվ այսպես՝ շարունակ: Կան շատ «բայցեր» և «եթեներ»: Ոչ ոք միանգամից ամեն ինչ չունի: Եվ եթե պատահի էլ նման բան, ապա ճակատագիրը հանկարծ թափ է տալիս, և ամեն ինչ մի գիշերում հոդս է ցնդում ...

Մենք հաճախ ենք լսում այսպիսի արտահայտություն. «Ես դատապարտված եմ դժբախտ լինել իմ անձնական կյանքում, քանի որ խելացի եմ»: Երբեմն մենք ծիծաղում ենք այն լսելիս, բայց իրականում կան բազմաթիվ փաստարկներ՝ ի պաշտպանություն այս խոսքերի:

Ինչո՞ւ են խելացի կանայք դժբախտ անձնական կյանքում. 10 հիմնական պատճառ և մեջբերումներ Ֆ. Ռանևսկայայից

Ռուսասական և խորհրդային թատրոնի ու կինոյի դերասանուհի, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ֆաինա Ռանևսկայան երկար կյանք է ապրել՝ այն նվիրելով թատրոնին: Նա բեմից հեռացավ իր 90-ամյակից երեք տարի առաջ: Դերասանուհու անգերազանցելի թատերական հմտությունը, բարձրակարգ տաղանդը, խորամտությունը դեռ երկար կմնան երկրպագուների հիշողության մեջ: Ռանևսկայան միշտ շրջապատված էր դարաշրջանի մեծանուն մարդկանցով, ովքեր գնահատում էին նրան որպես ընկեր, հիանալի դերասանուհի, ընդունակ աջակցելու իր հավատարմությամբ, սիրով, մասնակցությամբ, դրական տրամադրությումբ:

600x400

Եվ այսպես․

1. Խելացիությունը միայն մասամբ է ժառանգվում, այն հիմնականում ձեռք է բերվում: Մինչ որոշ կանայք սկսում են տիրապետել տղամարդկանց հետ հաղորդակցման օրենքներին, մյուսները ստիպված են «լցնել» իրենց ուղեղը, տքնաջան սովորել և կարիերա կառուցել: Տեղի է ունենում շեղում, ինչ-որ բան թեք է ստացվում:

2. Խելացի կինը, որպես կանոն, պերֆեկցիոնիստ է: Ոչ, դա չի նշանակում, որ նա ամբողջ կյանքում կփնտրի իր իդեալին և այդպես էլ չի գտնի: Սա նշանակում է, որ լավագույն արդյունքի հետևից հավերժ վազքը և գովասանքի ու խրախուսանքի սպասումը հանգեցնում են դեպրեսիայի, անհանգստության և վաղաժամ ուժասպառության:

3. Խելացի մարդը տեսականորեն ուժեղ է, բայց ոչ՝ գործնականում: Կինը նախապես գիտի (իհարկե զուտ տեսականորեն), թե ինչ է իրեն սպասվում, եթե իր ճակատագիրը կապի վատ սովորություններ ունեցող, առանց կրթության կամ փառասեր, այլ հավատքի ու ռասայի, իրենից շատ երիտասարդ կամ տարեց տղամարդու հետ:

Բայց այս ամենը կարծրատիպեր են, որոնք հանգեցնում են անգործության և հարաբերություններից հրաժարման: Բայց չէ՞ որ ամեն ինչ կարող էր ընթանալ ոչ ըստ սցենարի:

600x400

4. Եթե կինը մտավոր կորողություններով, իսկապես, գերազանցում է իր տղամարդուն, ապա այդ փաստը, ամենայն հավանականությամբ, կնյարդայնացի երկուսին էլ: Երկուսին էլ կթվա, որ իրենք ավելիին են արժանի, քան իրենց ունեցածն է:

5. Կինը փնտրում է իրեն հավասարի, ցանկանում է, որ իր մտքերը մոտ լինեն տղամարդուն, կես խոսքից հասկանա իրեն: Բայց չի գտնում նրան:

Նրան շատ հարմար է երեկոները միայնակ անցկացնելը: Ինքնաբավ մարդը չի ձանձրանում ինքն իր հետ միայնակ մնալով:

600x400

6. Դուք կարող եք լինել աներևակայելի խելացի կին, բայց ծույլ, փնթփնթան, անփույթ, անհամբեր և չսիրել կենդանիներ և երեխաներ:

7. Խելացի մարդիկ սիրում են իրենց կյանքը վերահսկողության տակ պահել, վերլուծել աննշան մանրամասները, կախվել մանրուքներից, որոնց վրա մյուսները հեշտությամբ կարող են աչք փակել: Դա քանդում է հարաբերությունները: Պետք է ավելի պարզ լինի:

8. Խելացի կանայք իրենց իրավասու են համարում վերահսկել իրենց տղամարդուն և նրանց թելադրել, թե ինչպես ապրել: Ո՞ւմ դուր կգա դա:

9. Խելացի կանանց տղամարդիկ ընկալում են որպես մեծամիտ: Նրանք նախընտրում են միամիտ ու հիմար պարզամիտներին:

10. Որքան խելացի է մարդը, այնքան կյանքն ավելի քիչ է հաճույքներ է պարգևում նրան:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1129 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2022 թվականի Ամանորյա գիշերվա 5 հիմնական գույները

18.11.2021
Ձեր ամանորյա հանդերձանքի մասին մտածելը նույնքան կարևոր քայլ է, որքան նվերներ գնելն ու տոնածառ զարդարելը:

Սովորություններ, որոնք խանգարում են ձեզ նոր հարաբերություններ սկսել

29.10.2021
Որոշ մարդկանց համար հեշտ է նոր սիրավեպեր ունենալը, իսկ ոմանք ամիսներով կամ, նույնիսկ, տարիներով մենակ են մնում: Ինչո՞ւ է այդպես տեղի ունենում, փորձենք պարզաբանել:

3 տեսակի արտահայտություն, որոնք ենթագիտակցական միտքը բացասականով են ծրագրավորում

15.10.2021
Գրգռվածության, հուսահատության, հոգնածության վիճակում մենք հաճախ արտաբերում ենք նույն արտահայտությունները՝ չմտածելով, թե ինչ ազդեցություն են ունենում դրանք մեր ենթագիտակցության վրա:

4 կանացի գործողություն, որոնք տղամարդուն վանում են ընդմիշտ

30.09.2021
Երբևէ ունեցե՞լ եք հարաբերություններ, երբ ամեն ինչ լավ է թվում, նույնիսկ, կատարյալ: Բայց ժամանակի ընթացքում դրանք քանդվել են:

Ինչու են կանայք վերադառնում նախկինների մոտ

31.08.2021
Սոցիոլոգների հետազոտությունների համաձայն' ամուսնալուծությունից հետո կանանց մեծ մասը զղջում է կատարվածի համար: Եվ նրանք ջանքեր են գործադրում նախկին ամուսնու հետ կապ հաստատելու համար:

2 կանոն, որոնք կփոխեն ձեր անձնական կյանքը

21.07.2021
Կա անձնական կյանքի միայն երկու կանոն, որոնք, իսկապես, գործում են: Դրանք վերաբերում են ինչպես կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց: Իսկ նրանք, ովքեր չգիտեն դրանց մասին, դատապարտված են երկար ժամանակ ու նյարդեր վատնելու սխալ մարդկանց վրա:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-12-2021 11:29
Արցախցի երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Ավետիսյանի «Ապրելու ցանկություն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Բնիկ մարդկանց մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում: Իսկ Մարիամ Ավետիսյանը ճանաչվել է լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի ռեժիսոր:
03-12-2021 09:13
Իսպանիայի երեք խոշորագույն ընկերությունները նախկին թագավոր Խուան Կառլոսի ենթադրյալ սիրուհուն` «Միսս աշխարհ» մրցույթի մասնակից Բարբարա Ռեյին, վճարել են 4,6 միլիոն ֆունտ ստերլինգ՝ նրանց սիրավեպի մասին ապացույցները գաղտնի պահելու համար, ասվում է ոստիկանության նախկին կոմիսարի՝ արտահոսած հուշագրերում:
03-12-2021 08:46
Դմիտրի Լեւիցկու (1735-1822)' ռուս կայսրուհի Եկատերինա 2-րդի (1729-1796) դիմանկարը, ինչպես նաեւ նրան գրված նամակը ջրծաղիկի դեմ պատվաստման առավելությունների մասին, MacDougall's աճուրդի տանը վաճառվել է 951 հազար ֆունտ ստերլինգ (1.26 մլն դոլար):
03-12-2021 08:42
Բրիտանացի գիտնականները նախազգուշացրել են կենդանի եղեւնիների վտանգի մասին։ Ըստ մասնագետների՝ յուրաքանչյուր ծառ ալերգեններ եւ 53 տեսակի բորբոս է պարունակում, որոնք մարդկանց մոտ գլխացավեր են առաջացնում։ Ալերգիայով տառապողները շատ զգայուն են բույսերի եւ խոտաբույսերի հոտերի նկատմամբ: Արդյունքում հազ, հարբուխ է առաջանում, հնարավոր են ականջի ցավեր։
03-12-2021 05:20
Ամերիկացի հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսը դեկտեմբերի 2-ին դարձավ 40 տարեկան։ Այս առիթով աստղը որոշել է հանգստի մեկնել ԱՄՆ-ից դուրս։ Բրիթնին 13 տարվա մեջ առաջին անգամ կլքի Միացյալ Նահանգները։ Ինչպես նաև առաջին անգամ կկարողանա նշել ծննդյան օրն այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Ի վերջո, ավելի վաղ իր հոր՝ Ջեյմի Սփիրսի խնամակալության ներքո, նա զրկված էր նման հնարավորությունից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2021 թ

02.12.2021
Դեկտեմբերին ստիպված կլինեք հաղթահարել հին պարտքերը՝ բարոյական և ֆինանսական։ Ավելի լավ է հասցնել դա անել մինչև նոր տարի, որպեսզի հաջորդ տարի կյանքը սկսի զրոյից՝ առանց պարտքային պարտավորությունների։

LADYNEWS TV
Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը հանդես են եկել համատեղ երգով: Նրանք երկրպագուների դատին են հանձնել «Բոց ու հրդեհ» ստեղծագործությունը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.11.2021
Դիտվել է 8000 անգամ
29.11.2021
Դիտվել է 7611 անգամ
02.12.2021
Դիտվել է 1514 անգամ
30.11.2021
Դիտվել է 310 անգամ
03.12.2021
Դիտվել է 223 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster