Ինչ կերպ պատրաստված ձուն է առավել օգտակար առողջությանը
28.05.2021
Գիտնականները պատմել են, թե ինչ եղանակով եփված ձվերն են առավել օգտակար առողջությանը, և ինչ կերպ ավելի լավ է այն չպատրաստել։
Express-ում հրապարակված տվյալների համաձայն՝ ձվի օգուտները կախված են դրանց պատրաստման եղանակից:
Այսպիսով, ձու պատրաստելու ամենաճիշտ միջոցը խաշելն է, քանի որ այն թույլ է տալիս պահպանել այս մթերքի բոլոր օգտակար հատկությունները: Միևնույն ժամանակ, մասնագետները խորհուրդ են տալիս դա անել առանց աղի ջրի մեջ:
Պատրաստելու ևս մեկ օգտակար եղանակ է հարած ձվածեղը (օմլետ): Այստեղ ևս մի նրբություն կա. ամենաճիշտը կլինի այն եփել ցածր յուղայնությամբ կաթով:
Գիտնականները նշել են նաև ձվի պատրաստման ամենավնասակար եղանակը: Խոսքը տապակելու մասին է, որը գրեթե կրկնապատկում է ձվի մեջ եղած ճարպի պարունակությունը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3037 անգամ
Читать на русском
|