Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Արագ հանգստանալ և քնել. կօգնի երկու մատով հնարքը

15.04.2021

Տևում է մեկ րոպե, բայց արդյունքը ձգվում է ողջ գիշեր։

Մարմնին քնել ստիպելը ծանոթ մանիպուլյացիա է, հատկապես, եթե առավոտյան ձեզ անհրաժեշտ է թարմ տեսք ունենալ: Բայց ինչո՞ւ շատերի համար գիշերը քնելն այդքան դժվար է: Քնի հետ կապված խնդիրները կարող են արմատավորված լինել սովորությունների, ամենօրյա աշխատակարգի և կենսակերպի ընտրության մեջ:Ոմանք դժվարանում են բավարար քնել՝ կյանքի պայմանների կամ պատասխանատու աշխատանքի հետ կապված անընդհատ սթրեսի պատճառով:

Այսօր ձեզ կներկայացնենք շատ պարզ եղանակներ, թե ինչպես արագ քնել և չտառապել՝ նայելով առաստաղին կամ հեռախոսի էկրանին:

Խորհուրդ

Մարմնի ուժեղ լարվածությունը խթանում է նյարդային համակարգը: Հետեւաբար, անքնությունը երաշխավորված է այն մարդկանց համար, ովքեր երեկոյան ութից հետո զբաղվում են տնային գործերով, ակտիվ սպորտով: Նույնիսկ, եթե տունը մաքրման կարիք ունի, արժե այն հետաձգել ավելի վաղ ժամանակվա, հատկապես, եթե աշխատանքից տուն եք գալիս և շատ հոգնած եք:

Տարբերակ 1

Ընտրեք ձեր նախընտրած կինոնկարը, որը լավ եք հիշում և սկսեք այն պատկերացնել ծայրից ծայր: Ձեր մտքում հաջորդաբար վերաարտադրեք բոլոր տեսարանները՝ կարծես ժապավենը հետ եք պտտել: Որքան ավելի շատ մանրամասներ հիշեք, այնքան արագ կքնեք:

Այս տեխնիկան կարելի է անել նաև կարդացած գրքի հետ, կամ կարող եք հիշել, թե ինչպես է անցել ձեր օրը, բայց՝ հակառակ հաջորդականությամբ:

600x400

Տարբերակ 2

Զարմանալի է, բայց հաջորդաբար յուրաքանչյուր քթանցքի միջոցով ներշնչումն ու արտաշնչումն օգնում է հանգստանալ և քնել:

Հարկավոր են մեր երկու մատները՝ բութ մատով պետք է փակել աջ քթանցքը, իսկ մատանու մատով՝ ձախը:

Ներշնչեք ձախ քթանցքով և պահեք շնչառությունը, իսկ արտաշնչեք աջով: Կատարեք երեք ներշնչում և արտաշնչում յուրաքանչյուր կողմով, և ավելի լավ կլինի, եթե դա անեք դա փակ աչքերով:

Այս տարբերակը տևում է ընդամենը մեկ րոպե, բայց այն կիրառելուց հետո արագ թուլանում եք և ավելի հեշտությամբ քնում:

600x400

Ուշադրություն՝ քրոնիկ անքնության դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի՝ որակավորված օգնության համար:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6709 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես սեր ներգրավել ձեր կյանք. փորձված եղանակներ

31.10.2025
Նույնիսկ լիակատար ցինիկները, մոլի կարիերիստները և պրագմատիկ անհատները, որոնք խուսափում են սենտիմենտալությունից, ձգտում են մտերմության: Ինչպե՞ս կարող եք սեր ներգրավել ձեր կյանք:

Կենդանակերպի նշաններ, որոնք չեն կարողանում թաքցնել իրենց գայթակղությունը

09.10.2025
Նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես անտարբեր լինել. նրանց գայթակղվածությունն անհնար է չնկատել։

Ինչու է չափազանց կատարյալ զուգընկերը հարաբերություններում նյարդայնացնում

07.10.2025
Հոգեբանները բացատրել են, թե ինչու «չափազանց կատարյալ» զուգընկերները կարող են նյարդայնացնող լինել։ Նրանց կարծիքով, չափազանց կատարելությունn առաջացնում է ռեակտիվ դիմադրություն, ձանձրույթ և ճնշման զգացում։

Ինչու է սպիտակ ձիով արքայազնի մասին երազելը վնասակար․ հոգեբանների բացատրությունը

23.09.2025
Եվ հետո եկավ արքայազնը, համբուրեց նրան, փրկեց բոլոր վտանգներից, և նրանք երկար տարիներ ապրեցին երջանիկ... Գիտե՞ք, թե սա որ հեքիաթից է։

«Մայրիկն այդպես ասաց». 5 նշան, որ դուք ստիպված կլինեք ձեր ամուսնուն կիսել սկեսրոջ հետ

29.08.2025
Նույնիսկ արտաքուստ բավականին առնական, իրենց մասնագիտության մեջ հաջողակ, հոգատար և շփվող տղամարդիկ կարող են հոգեբանորեն կախված լինել իրենց մորից։

Հոգեբանները բացատրում են, թե ինչու է տղամարդն անհետանում, ապա նորից հայտնվում

07.08.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրությունը տղամարդուց, որը շաբաթներով անհետացել էր, ապա հանկարծակի վերադառնում է ձեր կյանք, վաղուց մեմ է դարձել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-11-2025 11:00
Ռացիոնի կալորիականության սահմանափակում չունեցող ինտերվալային սովը չի բարելավում սրտանոթային առողջության և արյան գլյուկոզայի վերահսկողության ցուցանիշները։ Այս եզրակացությանն են եկել Պոտսդամ-Ռեբրյուկեի Մարդու սնուցման գերմանական ինստիտուտի (DIfE) գիտնականները։ 
06-11-2025 05:11
Ֆրանսիայի առաջին տիկինը բացահայտ ասել է իր սիրելիներին, որ անհանգստանում է նրանից, թե ինչպիսի տեսք ունի հագուստով։ Նախկին արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետիի խոսքով՝ Բրիջիտ Մակրոնը վախենում է, որ իր տաբատի ոտքերի միջև եղած անհաջող ծալքը կարող է խթանել անհեթեթ լուրերը, թե իբր նա ծնվել է որպես տղամարդ։ Այս դավադրության տեսությունը, որը տարածվել է սոցիալական ցանցերում մի քանի տարի առաջ, լուրջ հարված է հասցրել Ֆրանսիայի նախագահի կնոջ հոգեկան առողջությանը, RTL ռադիոկայանին ասել է Դյուպոն-Մորետին:
06-11-2025 04:19
Նյարդերի վնասվածքները կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ իմունային համակարգի վրա, ընդ որում, օրգանիզմի արձագանքները տարբեր են տղամարդկանց և կանանց մոտ։ Այս եզրակացությանն են եկել ՄաքԳիլի համալսարանի գիտնականները։ Հետազոտողները պարզաբանել են, որ իմունային համակարգի փոփոխությունները կարող են բարձրացնել բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը, ներառյալ՝ տագնապայնությունը և դեպրեսիան։
06-11-2025 03:26
«Ռանինա» մանկական վոկալ մրցույթի յոթերորդ եթերաշրջանի հաղթողը Անիտա Աբգարյանն է։ Նա կներկայացնի Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ-2025»-ում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
06-11-2025 02:30
BBC Radio 4-ի եթերում դերասանուհի Կիրա Նայթլին բացատրել է, թե ինչու ինքը և իր ամուսինը՝ երաժիշտ Ջեյմս Ռայթոնը, արգելում են իրենց դուստրերին՝ Էդիին և Դելայլային, օգտվել սոցիալական ցանցերից. «Ես սոցիալական ցանցերը սարսափելի եմ համարում, քանի որ դրանք անվերահսկելի տարածք են»։ Կիրան կարծում է, որ այսպես նրանք՝ որպես ծնողներ, պաշտպանում են իրենց երեխաներին այն տեղեկատվությունից և միջավայրերից, որոնք նրանք չեն կարող վերահսկել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2025
Դիտվել է 1238 անգամ
03.11.2025
Դիտվել է 533 անգամ
31.10.2025
Դիտվել է 303 անգամ
04.11.2025
Դիտվել է 244 անգամ
05.11.2025
Դիտվել է 233 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster