Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ջինս ենք հագնում ամենուր. 5 կերպար, որոնցով կարող եք ցանկացած տեղ գնալ

13.04.2021

O'STIN-ի ջինսերի նոր հավաքածուին ծանոթանալով՝ ընտրել ենք հինգ տարբերակ, որոնք ձեզ կփրկեն ցանկացած իրավիճակում: Շտապենք ներկայացնել դրանք:

Ջինսը մեր օրերում ընկալվում է որպես դասական, և դա չի կարող չուրախացնել: Ջինսերն այսօր կարող են փոխարինել զգեստապահարանի ցանկացած իրի և համապատասխանել կյանքի գրեթե յուրաքանչյուր իրավիճակում: Շնորհիվ O՝STIN-ի նոր հավաքածուի, ևս մեկ անգամ համոզվում ենք դրանում:

Ամբողովին ջինս

Ամբողովին ջինս. սա այն է, երբ ջինսերի և վերնաշապիկի երանգներն ու կտորը համընկնում են: Թվում է, թե պատկերի բաղադրիչները չափազանց պարզ են, բայց մոնոխրոմի և ճիշտ աքսեսուքրների շնորհիվ նման հանդերձանքը շատ տպավորիչ է ստացվում:

Ջինսե այս կերպարով կարող եք ցանկացած տեղ գնալ՝ աշխատանքից սկսած, մենչև երեկույթ (այս դեպքում միայն կոշիկներն են փոխվում):

600x400

Հակադրվող

Հիանալի նորություն. ձանձրալի բեժ կերպարների դարաշրջանն ավարտված է: Սա չի նշանակում, որ շտապ կերպարին պետք է առավելագույն գույն ավելացնել, բայց, այդուհանդերձ, կարող եք մոնոխրոմը տարբեր կերպ աշխուժացնել: Գույների հետ շատ պարզ ենք խաղում. օրինակ՝ ընտրում ենք գերժամանակակից սպիտակ ջինսեր և այն լրացնում վառ երեսպատմամբ հակադրվող երանգի բաճկոնով:

Ավելացնում ենք նորաձև սպորտային գլխարկ, ընտրում կոշիկները (բարձրակրունկը կամբողջացնի հակադրությանը և կձգի ուրվագիծը, բայց սպորտային կոշիկները նույնպես համապատասխան տեսք կունենան) և գնում զբոսանքի, ճանապարհորդության կամ գնումների:

600x400

Ընդգծում ենք գոտկատեղը

Եվս մեկ նորաձև միագույն տարբերակ: Գոտկատեղն ընդգծելու համար ջինսե բաճկոնը կապեք և ջինսերի վրա գոտի ավելացրեք (ի դեպ, O՝STIN- ն այն վաճառում է այս մոդելի հետ միասին): Թևքերը կարող եք ծալել. այսպիսով դուք ընդգծում եք դաստակները, և պատկերը չափազանց զանգվածեղ չի ստացվի:

Լրացնում ենք բարձրակրունկներ և մուգ ակնոցներ և գնում համալսարան, աշխատանքի, տոնախմբության կամ գնումների:

600x400

Կրունկներ և բաճկոն

Էլ ավելի նրբագեղ լինելու համար կիպ ջինսերը համադրեք բաճկոնի հետ: Ընտրեք ցանկացած մոդել՝ դասական երկարավուններից մինչև գերժամանակակից՝ ջինսե: Որպեսզի ստացվի նորաձեւության վերջին պահանջներին համապատասխան, ավելացրեք կրունկներ և գոտի:

Այս կերպարով կարող եք գնալ թե գրասենյակ, թե երեկույթի։ Ուրեմն այս համադրությունը հիշեք այն դեպքի համար, երբ պետք է ինչ-որ տեղ հայտնվեք «նավից՝ պարահանդես» ռեժիմով:

600x400

Ժամանակակից դասական

Եվ՝ դասական տարբերակը․ ջինսերը՝ վերնաշապիկով: Այստեղ ջինսերը հավակնում են տաբատի դերին, ընդ որում, առավելությունն ակնհայտ է. դրանք չեն ճմրթվում և շատ ավելի հարմարավետ են: Պատկերին ժամանակակից տեսք հաղորդելու համար ընտրեք չափավոր մեծ վերնաշապիկ:

Աքսեսուարները նույնպես կարևոր են այստեղ. Օրինակ՝ O՝STIN-ին առաջարկել է հակապատկերային կոճակները և վերադիր գրպաններ:

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 7038 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Ինչ գույնի զուգագուլպաներ գնել գարնան համար. դրանք համահունչ են ամեն ինչի հետ

11.02.2026
Գունագեղ և անսովոր զուգագուլպաների թրենդը վերադարձավ երեք տարի առաջ և այդ ժամանակվանից ի վեր իր դիրքերը չի զիջել։

4 կարճ սանրվածք, որոնք նորաձև կլինեն 2026 թվականին

23.01.2026
Նոր տարվա սկզբին միշտ ցանկանում ես ազատվել ավելորդ բաներից և թարմություն մտցնել. իսկ ինչպե՞ս եք նայում նոր, թարմ կերպար ունենալու գաղափարին։

Cloud Dancer մուշտակը 2026 թվականի ձմռան ամենաշքեղ թրենդն է

16.01.2026
Եթե մեկ տարի առաջ ձմռան երկրորդ կեսի համար լավագույն ընտրությունը համարվում էր վառ և փափուկ մուշտակը, ապա այս տարի նորաձևության սիրահարները որոշել են 2026 թվականի գլխավոր գույնի մորթի կրել։

Pantone-ը Cloud Dancer սպիտակը ընտրել է որպես 2026 թվականի գույն

10.12.2025
Pantone գույնի ամերիկյան ինստիտուտը 2026 թվականի երանգ է հայտարարել Cloud Dancer-ը՝ PANTONE 11-4201 կոդով սպիտակը՝ որպես նորացման և միասնության խորհրդանիշ։

5 իր, որոնք շքեղություն են հաղորդում ձմեռային կերպարին 

28.11.2025
Շատերը կարծում են, որ ձմեռը տարվա ամենաոճային եղանակը չէ, բայց նույնիսկ ցրտին կարելի է նրբագեղ տեսք ունենալ՝ առանց շատ գումար ծախսելու։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-03-2026 10:12
50-ամյա Անջելինա Ջոլին և 42-ամյա Լուի Գարելը, որոնց կասկածում էին սիրավեպի մեջ, միասին չեն։ Դերասանուհու շրջապատը հերքել է «Կուտյուր» ֆիլմի գործընկերների միջև սիրավեպը՝ նշելով, որ Ջոլին Բրեդ Փիթից բաժանվելուց ի վեր «ոչ մեկի հետ չի հանդիպել»։
05-03-2026 10:05
Նեղ երկտեղանոց մահճակալները կարող են տարիներով փչացնել քնի որակը՝ կարծում է մասնագետները։ Երկտեղանոց մահճակալների մեծ մասը 140-160 սանտիմետր լայնություն ունի: Ըստ քնի փորձագետների գնահատման՝ այս տարածքը հաճախ չափազանց փոքր է երկու մեծահասակների համար՝ յուրաքանչյուրին տրվում է 70-80 սանտիմետր: Նեղ տարածքին գումարվում է նաև կողակցի շուռ գալը, խռմփացնելը։ Այդուհանդերձ, համատեղ քնելն ունի իր առավելությունները: Օրինակ՝ քնելուց առաջ գրկախառնությունն ու մտերմությունը օգնում են մարդկանց ավելի արագ քնել:
05-03-2026 08:20
58-ամյա Նիկոլ Քիդմանը Նյու Յորքում ներկա է գտնվել իր նոր՝ «Սկարպետտա» սերիալի պրեմիերային: Կարմիր գորգի վրա Օսկարի մրցանակակիր դերասանուհին կրում էր սև բաճկոն՝ մերկ մարմնի վրա, և թափանցիկ կիսաշրջազգեստ: Նա լուսանկարիչների համար կեցվածք ընդունել իր գործընկերուհու՝ մեկ այլ Օսկարակիր դերասանուհի Ջեյմի Լի Քերթիսի հետ: 
05-03-2026 05:15
Էմմա Ուոթսոնը հանդիպում է մեքսիկացի գործարար Գոնսալո Հևիա Բայլերեսի հետ, որը պատկանում է երկրի ամենահարուստ ընտանիքներից մեկին: Ըստ Quién–ի, որը հրատարապարակել է պապարացիների արած լուսանկարներ, 35-ամյա դերասանուհին և նրա նոր ընկերը առաջին անգամ միասին նկատվել են անցյալ տարվա վերջին Կուրշևելում: Այդ ժամանակվանից ի վեր զույգը բազմիցս նկատվել է ամբողջ Մեքսիկայում՝ վայելելով ռոմանտիկ ընթրիքներ և զբոսանքներ:
05-03-2026 03:23
39-ամյա Մեգան Ֆոքսը երկար ժամանակ անց վերադարձել է սոցիալական ցանցեր: Դերասանուհին լուսանկարվել է բաց ֆետոշարքում և այն  հրապարակել Ինստագրամում: Լուսանկարներում Ֆոքսը կեցվածք է ընդունել սև բոդիով, կորսետով, գուլպաներով և բարձրակրունկ կոշիկներով: «Ամեն ինչ ավելի գեղեցիկ է թվում, որովհետև մենք դատապարտված ենք», - խորհրդավոր կերպով մակագրել է դերասանուհին լուսանկարները՝ իր Stories-ում ավելացնելով. «Ես ողջ եմ»:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.03.2026
Դիտվել է 1173 անգամ
01.03.2026
Դիտվել է 983 անգամ
27.02.2026
Դիտվել է 556 անգամ
28.02.2026
Դիտվել է 368 անգամ
02.03.2026
Դիտվել է 254 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster