Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

7 նշան, որ դուք կարող եք ապրել մինչև 100 տարեկան

24.03.2021

Մեզանից յուրաքանչյուրը երազում է երկար կյանք ունենալ: Մենք բոլորս ուզում ենք մահանալ միայն խորը ծերության ժամանակ: Այնուամենայնիվ, վիճակագրությունը հաստատում է այն փաստը, որ քչերն են ապրում մինչև 100 տարեկանը:

Ստորև թվարկված են այն սովորությունները, որոնք մեծացնում են երկար կյանքի ձեր հնարավորությունները:


Ճարպի ցածր քանակ

Երբ լյարդում և սրտում ճարպային կուտակումներ են լինում, լուրջ հիվանդությունների ռիսկը մեծանում է: Հետեւաբար, չպետք է թերագնահատել մարդու օրգանիզմի համար ճարպի վտանգը:

Նիհար կազմվածք ունենալը մեծացնում է երկարակեցության հնարավորությունները:

Արագ քայլելու սովորություն

600x400

Մարդիկ, ովքեր անընդհատ շարժվում են, արագ քայլում, ավելի երկար կապրեն: Մաքուր օդում կանոնավոր զբոսանքները դրական մեծ ազդեցություն են ունենում սրտի աշխատանքի վրա: Արդյունքում, բացառվում է մարդու մահը սրտի հիվանդությունից:

Աշխատասիրություն

Կյանքի տևողությունը մեծանում է այն մարդկանց մոտ, ովքեր սիրում են աշխատել, նպատակասլաց են և համառ: Նման մարդիկ գիտեն, թե ինչպես հոգ տանել իրենց մասին և միշտ անելիք կգտնեն:

Ակտիվ կենսակերպը և աշխատանքի հանդեպ սերը կօգնեն մեզ ապրել երկար և երջանիկ կյանքով:

Ընկերություն

600x400

Մեր կյանքի որակի և տևողության վրա լավ ազդում են մտերիմների հետ ջերմ և ընկերական հարաբերությունները: Մարդիկ, ովքեր ավելի միայնակ են, շատ ավելի կարճ կյանք են ունենում, քան իրենց հասակակիցները, ովքեր վարում են սոցիալապես ակտիվ կենսակերպ:

Ընկերների հետ շփումը թույլ է տալիս խուսափել սթրեսային իրավիճակներից, մարդը սկսում է իրեն պետքական զգալ ու ցանկանում է էլ ավելի ապրել:

Դրական տրամադրվածությունը

Եթե մարդը գիտի ուրախանալ պարզ բաներով, անգամ տխուր իրադարձություններում դրական պահեր գտնելու ունակություն ունի, նրա կյանքն անհամեմատ ավելի լավ ու հանգիստ կլինի:

Եթե չմտահոգվեք մանր բաների համար, նյարդային համակարգն ավելի ուժեղ կլինի, հետեւաբար՝ կյանքի տևողությունն ավելի կերկարի:

Քուն

600x400

Օրվա ընթացքում ոչ երկար քունը նվազեցնում է լարվածությունը, սթրեսը: Կարճ քունը խթանում է բջիջների նորացմանը, այն մարդկանց բնութագրիչներից է, ովքեր ապրել են հարյուր տարի: Մարդու մարմնի համար օգտակար ցերեկային քունը տևում է 26 րոպե:

Ֆինանսական և կենսական կայունություն

Գումար ունենալը դրական է ազդում երկարակեցության վրա: Երբ ֆինանսական խնդիրներ չկան, մարդն ավելի քիչ տագնապ է ապրում, սթրես չի լինում: Հաճախ ընտանիքում շատ վեճեր տեղի են ունենում փողի հետ կապված խնդիրների պատճառով: Եվ դա, իհարկե, բացասաբար է ազդում առողջության և երկարակեցության վրա: Փողի առկայության դեպքում մարդիկ ավելի լավ սնվելու և հանգստանալու հնարավորություն են ունենում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6853 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ գույնի հագուստով դիմվորել 2026-ի Նոր տարին

25.12.2025
Գալիք 2026 թվականը Կարմիր հրե ձիու տարի է: Արևելյան փիլիսոփայության համաձայն՝ Ձին խորհրդանշում է էներգիա, ակտիվություն և լավատեսություն: Նրա տարերքը կրակն է, ուստի տեղին է ընտրել համապատասխան հագուստ՝ կարմիրի երանգներով:

Ձմեռային դետոքս. ընթացակարգեր մաշկի անվտանգ վերականգնման համար

20.11.2025
Ձմեռանը մաշկը հատուկ խնամքի կարիք ունի։ Այս անվտանգ ընթացակարգերը կօգնեն մաքրել, խոնավեցնել և վերականգնել փայլը նույնիսկ ցուրտ եղանակին։

Ինչ ուտել նախաճաշին. 7 առողջարար ուտեստ

13.11.2025
Օրը ճիշտ սկսելու համար կարևոր է ընտրել առողջ ուտեստներ և մթերք, որը օրգանիզմին կապահովի անհրաժեշտ սննդարար նյութերով:

Ինչպես ընտրել անկողնային սպիտակեղենը

29.10.2025
Անկողնային պարագաներ ընտրելով՝ դուք կարող եք սովորական ննջասենյակը հեշտությամբ վերածել ոճային և հարմարավետ տարածքի, որը թանկարժեք և տպավորիչ տեսք ունի:

Ինչու է արծաթը մարդու մարմնի վրա սևանում. 5 պատճառ և մաքրման եղանակներ

30.09.2025
Եթե ձեր արծաթե շղթան կամ սպասքը մգացել է, դա չի նշանակում, որ ժամանակն է դրանք դեն նետել: Եկեք տեսնենք, թե ինչու է արծաթը մգանում և ինչպես դա շտկել:

8 մանրուք, որոնք կօգնեն ազատվել սթրեսից գրասենյակում

28.08.2025
Եվ եթե դուք դրա հետ բախվում եք աշխատանքի վայրում, կան մի քանի եղանակներ արագ հանգստանալու համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-12-2025 10:37
Սոցիալական ցանցերի շատ օգտատերեր նշում են, որ մթության մեջ կամ թույլ լուսավորության տակ ցնցուղ ընդունելը օգնում է իրենց հաղթահարել անքնությունը: Մասնագետները բացատրել է այս մեթոդի արդյունավետությունը՝ նշելով, որ տաք ջուրն իջեցնում է մարմնի ջերմաստիճանը, ինչը օրգանիզմին ուղղված կարևոր ազդանշան է այն մասին, որ քնելու ժամանակն է։ Թույլ լուսավորությունը ևս քնի որակի բարելավման լավ միջոց է, քանի որ այն մարմինը տեղափոխում է հանգստի ռեժիմի և նպաստում մելատոնինի հորմոնի արտազատմանը, որը կարևոր դեր է խաղում ցիրկադային ռիթմերի կարգավորման գործում:
25-12-2025 10:33
Գիշերային հերթափոխով աշխատանքը, մի քանի ժամային գոտիների հաճախակի հատումները և անկանոն քունը կարող են մեծացնել կրծքագեղձի ագրեսիվ քաղցկեղի զարգացման ռիսկը։ Նման եզրակացության են եկել Տեխասի A&M համալսարանի Արվեստների և գիտությունների քոլեջի գիտնականները։
25-12-2025 10:29
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան վերադարձել է «Звезды под капельницей» վերականգնողական շոու։ Արտիստի մասնակցությամբ նոր դրվագից մի հատված հրապարակվել է StarHit-ի կողմից Telegram-ում։ Կարճ հատվածում պարուհին խոստովանում է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ են մտածում ուրիշները և չի ամաչում իր վարքից։ Վոլոչկովան նաև կրկին հերքել է ալկոհոլիզմի մասին լուրերը։
25-12-2025 02:52
Մադոննան Ինստագրամում հրապարակել է նոր ֆոտոշարքից լուսանկարներ, որոնցում նա ներքնազգեստով կեցվածք է ընդունել տոնածառի մոտ՝ իր երիտասարդ ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և երկու որդեգրված դուստրերի հետ։ Արդյունքում՝ 67-ամյա երգչուհին քննադատության է ենթարկվել։
25-12-2025 02:47
Ալեքսանդր Գորդոնը կրկին ամուսնացել է։ Նրա նոր կինը 23-ամյա նկարչուհի և լուսանկարիչ Ալինա Միխայլովան է։ 61-ամյա Գորդոնը այս մասին հայտարարել է «Консерватор» հաղորդման ժամանակ։ 2020 թվականին, հեռուստահաղորդավարը վեց տարվա ամուսնությունից հետո բաժանվել էր կնոջից՝ դերասանուհի Նոզանին Աբդուլվասիևայից։ Նրա նախկին կինը նույնպես զգալիորեն երիտասարդ էր. երբ նրանք ամուսնացան, նա 20 տարեկան էր, իսկ Գորդոնը՝ 50։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.12.2025
Դիտվել է 2390 անգամ
24.12.2025
Դիտվել է 428 անգամ
19.12.2025
Դիտվել է 384 անգամ
25.12.2025
Դիտվել է 171 անգամ
25.12.2025
Դիտվել է 88 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster