Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Կեր և երիտասարդացիր․ մթերքներ, որոնք դանդաղեցնում են ծերացման գործընթացը

26.02.2021

Ցավոք, ոչ ոք չի կարող կանխել ծերացման գործընթացը, բայց կան եղանակներ` դրա արտաքին դրսեւորումները նվազագույնի հասցնելու համար:

Գոյություն ունեն մեծ թվով մթերքներ և սննդային հավելումներ, որոնք կօգնեն պահպանել երիտասարդությունը, բայց պետք չէ հույսը դնել միայն դրանց վրա: Սկզբում համոզվեք, որ օրական քնում եք առնվազն 7 ժամ, խմում մոտ 2 լիտր ջուր, և ձեր սննդակարգի առնվազն 80% -ը առողջ սնունդ է: Կարևոր է չմոռանալ նաև շաբաթական 3-4 անգամ նվազագույն ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին: Եթե այս ամենը ձեր մասին է, ապա դուք պատրաստ եք ավելիին:

Ներկայացնենք, թե որ մթերքներն ու հավելումները կօգնեն ձեզ պահպանել առողջությունն ու երիտասարդությունը:

• Կոլագեն

Ոչ բոլորը գիտեն, թե ինչից կարելի է այն ստանալ: Սննդաբանները խորհուրդ են տալիս սննդի մեջ օգտագործել ոսկրային արգանակ: Դրանում պարունակվող ամինաթթուները ոչ միայն ձեր մաշկը կդարձնեն առաձգական, այլև կամրապնդեն մկաններն ու շարակցական հյուսվածքները: Եթե ինչ-ինչ պատճառներով ոսկրային արգանակը չի ներառվում ձեր սննդակարգում, ապա կոլագենը կարելի է ընդունել սննդային հավելումների տեսքով:

• Օմեգա -3

Եթե կոլագենը ծերացման դանդաղեցման արքան է, ապա օմեգա-3-ը, անկասկած, թագուհին է: Օմեգա-3 ճարպաթթուները համատեղում են բազմաթիվ օգտակար հատկություններ. դրանք խթանում են ուղեղի աշխատանքը, նվազեցնում մի շարք հիվանդությունների ռիսկը, ուժեղացնում մկանները (ներառյալ սիրտը) և նվազագույնի հասցնում ծերացման արտաքին նշանները: Օմեգա-3-ի հիմնական աղբյուրներից մեկը կարմիր ձուկն է: Ավելացրեք այն ձեր սննդակարգում և արդյունքը չի սպասեցնի: Եթե ձկան ուտեստների մեծ երկրպագու չեք, մի անտեսեք բուսական յուղերն ու դդմի, կտավատի և արեւածաղկի սերմերը. բացի հարթ մաշկից, կամրանա նաև դիմադրողականությունը:

• Հակաօքսիդիչներ

600x400

Սթրեսը ձեր գեղեցկության գլխավոր թշնամիներից մեկն է: Ճերմակ մազերի վաղ հայտնվելը, մաշկային խնդիրները, օրգանիզմի ներքին գործընթացների խանգարումը. այս ամենը կարող է լինել սթրեսի բարձր մակարդակի հետևանք: Այստեղ օգնության են գալիս հակաօքսիդիչները, որոնք նվազագույնի են հասցնում սթրեսի ազդեցությունը օրգանիզմի վրա: Դրանք գործնականում հանդիպում են գրեթե բոլոր հատապտուղների, ինչպես նաև սուրճի, կակաոյի և կաղամբի մեջ:

• Ացետիլ-L-կարնիտին

L-կարնիտինը կարևոր ամինաթթու է, որն անհրաժեշտ է ձեր օրգանիզմին: Այն խթանում է ուղեղի աշխատանքը, բարելավում արյան հոսքը և նպաստում ճարպերի արագ քայքայմանը: L-կարնիտինը կարելի է ստանալ ինչպես կարմիր ձկներից, այնպես էլ սննդային հավելումներից:

Ցինկ

Ուժեղի աշխատանքի խթանման,  դիմադրողականության բարձրացման, գեղեցկության և լավ ինքնազգացողության բանալին է: Բազմաթիվ տհաճ զգացողություններից բացի, վիրուսային հիվանդությունները խնդիրներ են առաջացնում մաշկի, եղունգների և մազերի հետ կապված: Ցինկն այն հիանալի միկրոէլեմտն է, որը կօգնի ամրապնդել իմունային համակարգը և կենսունակ լինել տարվա ցանկացած ժամանակ և յուրաքանչյուր եղանակային պայմաններում:

Ցինկի որոշակի քանակություն պարունակվում է խմելու ջրի մեջ և շատ սննդամթերքներում, բայց հարկ է հիշել, որ այս միկրոտարրի միայն ⅕ - ⅓ մասն է ներծծվում օրգանիզմի կողմից: Ցինկ առկա է ծովամթերքներում՝ ոստրեներ, խեցգետիններ, միդիաներ: Նուրբ տավարի ու խոզի միսը, տավարի լյարդը և այլ միսանթրքները նույնպես ցինկի հիանալի աղբյուր են: Հավի և հնդկահավի փափուկ մսերը, պանիրը, հացահատիկայիները՝ վարսակը, հնդկացորենը, գարին, կորեկը, ցորենը, կանաչ տերևային բանջարեղենը՝ սպանախ, բրոկկոլի, ծաղկակաղամբ, սպիտակ կաղամբ, դդմի սերմերը, համեմունքները, ընկույզը, նուշը, կակաոն, մուգ շոկոլադը հրաշալի լրացնում են սննդակարգը և օրգանիզմին օգնում պահպանել կենսունակությունը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 885 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ի՞նչ է կատարվում ձեր մարմնի հետ, երբ սմբուկ եք ուտում

10.04.2021
Սմբուկը զարմանահրաշ օգուտնե՞ր, թե՞ տագնապալի հետևանքներ է ունենում կանանց առողջության վրա:

Ինչ ուտել խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար

19.03.2021
Այսօր շատ ենք լսում բարձր խոլեստերինի վտանգի մասին, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչ կարելի է անել՝ դրա մակարդակի բարձրացումը առանց դեղերի կանխելու կամ նվազեցնելու համար:

Բժիշկները նշել են, թե որ մթերքներն են երկարացնում կյանքը

18.03.2021
Կյանքի երկարացմանը նախ օգնում են այնպիսի մթերքները, ինչպիսիք են ծովաբողկն ու բողկը:

Կնոջ առողջության 10 ոսկե կանոն

10.03.2021
Հետևեք ձեր մարմնի քաշին: Կանանց առողջության համար թե գիրությունը, թե պակաս քաշը հավասարապես վտանգավոր են:

Կեր և երիտասարդացիր․ մթերքներ, որոնք դանդաղեցնում են ծերացման գործընթացը

26.02.2021
Ցավոք, ոչ ոք չի կարող կանխել ծերացման գործընթացը, բայց կան եղանակներ'դրա արտաքին դրսեւորումները նվազագույնի հասցնելու համար:

«Երկաթե» փաստեր կանանց առողջության վերաբերյալ

19.02.2021
Կինը ընտանիքի կենտրոնն է: Եթե նա եռանդուն է և ուժով լի, ապա ամբողջ ընտանիքը երջանիկ է: Իսկ եթե ո՞չ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-04-2021 09:39
Այսօր կայանալու է Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը։ Ժամանել են նաեւ շոուբիզնեսի աստղեր, հատկապես՝ Ռուսաստանից։ Ռուս երգիչներից ժամանել են Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, «Ա ստուդիո» խումբը, որոնք բավականին թանկ հաճույք են համարվում անգամ Ռուսաստանում։
10-04-2021 08:47
Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 7-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը, որը երկամարտում գրավեց երրորդ տեղը՝ 227 կգ: Չեմպիոնի կոչումը նվաճեց ուկրաինացի Ալինա Մարուշչակը՝ 236 կգ (109+127)։ Երկրորդ տեղը գրավեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Գաելե Նայո Կեչատնկեն՝ 231 կգ (100+131)։
10-04-2021 07:51
Հայաստանիբակսետբոլի կանանց կանոնավոր առաջնության եզրափակիչի զույգը հայտնի է: Միմյանց հետ ուժերը կչափեն «Լես Ֆոքսես» և «Երևան Բասկետ» ակումբները:
10-04-2021 07:44
«Առաջին ալիքի» հաղորդավարուհի Ալլա Միխեեւան «Вечерний Ургант» շոուի նկարահանումների ընթացքում ծանրաձողով գլխին հարված է ստացել։ Միխեեւան ռեպորտաժ էր նկարահանում Եվրոպայի ծանր ատլետիկայի առաջնությունից, որն այս տարի անց է կացվում Մոսկվայում։ Հոլովակում նա մոտենում է մրցավար Ալեքսանդր Դմիտրիեւին եւ խնդրում իրեն ցույց տալ ծանրաձողի բարձրացման տեխնիկան։
10-04-2021 02:54
Սուպերմոդել Հայդի Քլումի դուստրը՝ Լենին, հայտնվել է Glamour ամսագրի գերմանական տարբերակի շապիկին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2021 թ․

01.04.2021
Ապրիլին մեծ հաջողություն կունենաք այն ամենում, ինչ կանեք համախոհների թիմում, այն մարդկանց հետ, ովքեր շատ տարված են կատարվածով:

LADYNEWS TV
Սիրուշոն երաժշտասերների դատին է հանձնել «Nothing Matters» անգլերեն երգը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.04.2021
Դիտվել է 1731 անգամ
06.04.2021
Դիտվել է 539 անգամ
09.04.2021
Դիտվել է 520 անգամ
07.04.2021
Դիտվել է 464 անգամ
08.04.2021
Դիտվել է 323 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster